Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՍՈՑԻՈՒՄ


Նախատեսված են հատուկ միջոցառումներ

Պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար
Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայականն են: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա հետ կապված այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Մեզանում այսօր՝ առավել քան երբեւէ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայականն են։ Ուստի, նրանց սոցիալական ներառումն ապահովող ծրագրերին զուգահեռ մեր կողմից նախատեսված են նաեւ հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար»,-նշել է նախարարը։
Նրա խոսքով, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անում է ամեն հնարավորը՝ առավելագույնս պարզ ընթացակարգով վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման, անհրաժեշտ աջակցող միջոցների հատկացման համար: Կարիքներին համարժեք ծառայությունների մատուցումը, կրթության եւ զբաղվածության խնդիրների կարգավորումը կարող են ունենալ երկարատեւ դրական ազդեցություն ոչ միայն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլեւ հասարակության ընկալումների վրա ՝ ապահովելով սոցիալական ու տնտեսական առաջընթաց։
Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ոլորտը կարգավորող նոր օրենսդրության ընդունում, որով պետությունն ավելի մեծ երաշխավորություն կստանձնի հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ ներառականության համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Հասցեական եւ համալիր միջոցառումները կթեթեւացնեն առկա խնդիրները, հնարավորություն կտան վերացնել միջավայրային արգելքները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու արդյունքում ձեւավորել նաեւ համարժեք վերաբերմունք։
«Օրվա խորհուրդը կարեւորելով՝ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ուղղությամբ սոցիալական ցանկացած ներդրում պետք է առաջնային լինի յուրաքանչյուրիս համար: Ակնկալում եմ, որ նախատեսվող ծրագրերի իրականացման շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան լիարժեք իրացնել երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրենց իրավունքը»,-նշել է նախարարը:

04-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO