Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Պատմություն եւ ժամանակ

«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականը 100 տարեկան է

Հայ մամուլի պատմության մեջ ամենաերկարակյացը «Բազմավեպն» է, որ հայ հոգեւոր կյանքի եւ դպրության երախտավորներ Գաբրիել Այվազովսկու, ապա հայր Ղեւոնդ Ալիշանի հաստատած սկզբունքներով շարունակում է իր երթը արդեն 177 տարի: Մայր հայրենիքում հնագույնի եւ երկարակյա¬ցի պատիվը «Հայաստանինն» է, որ արդեն 100 տարի անընդմեջ շարունակում է լույս տեսնել եւ, ըստ էութ¬յան, այլեւս մշակութային արժեք է: Հիմնադրվելով Հայաստանի Երկրորդ հանրապետության արշալույսին, այս թերթին վիճակված էր դառ¬նալ Հայաստանի Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների բոլոր լավ ու վատ օրերի, բոլոր լավ եւ վատ գործերի վկան ու տարեգիրը:
Այսօր, հետադարձ հայացք գցելով թերթի անցած ճանապարհին, մի բան վստահ կարելի է ասել՝ ան¬կախ ժամանակի պահանջներից, թեկուզ կաշկանդված լինելով ամենազոր գրաքննության առկայութ¬յամբ, տարբեր տարիների այս թերթի լավագույն լրագրողներն ու նրանց աշխատանքները կազմակերպող եւ ղեկավարող խմբագիրների գերակշիռ մասը եղել են հայ մտավորականներ` իրենց գործունեության հիմ¬քում ունենալով անբասիր ծառայությունը ժողովրդին ու հայրենիքին: Տարիների ընթացքում խունացած համալիրներում երկրի ու մարդկանց անցած ճանապարհն ու ապրած կյանքն է` տագնապներով ու ձեռքբերումներով, անհանգստությամբ ու լավի որոնումներով: Հավատով, որ բացվող օրն ավելի գեղեցիկ է լինելու: Տարբեր տարիների խոշորագույն պետական գործիչների, գիտնականների, գրողների, դերասանների ու նկարիչների համար այս թերթը ստույգ եւ վստահելի հենարան էր հասարակության հետ զրուցելու, ասելիքը մարդկանց հասցնելու առումով. Չարենցից սկսած մինչեւ Օրբելի եղբայրներ եւ Վիկտոր Համբարձումյան, Ավետիք Իսահակյան եւ Մարտիրոս Սարյան, Սեւակ ու Շիրազ, Առնո Բաբաջանյան եւ Տիգրան Մանսուրյան, Գեւորգ Էմին ու Հրանտ Մաթեւոսյան, Հրաչյա Հովհաննիսյան ու Սիլվա Կապուտիկյան, որ 2000-ի ամռանը խմբագրության գրադարանին նվիրած՝ «Չեմ կարող լռել» գրքի վրա ահա այսպիսի ընծայագիր թողեց. «Հայաստան» թերթին, իմ պատանության, հասունության ու նաեւ ծե¬րության սիրելի ուղեկցին»:
Այսօր, քսանմեկերորդ դարի տեխնիկական աներեւակայելի բարձունքից պատկերացնել անգամ դժվար է, թե ինչ ջանքերի գնով է հեռավոր 1939-ին հրատարակվել «Հայաստան» թերթի գունավոր բա¬ցառիկ մի համար՝ նվիրված «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակին (15.09.1939թ.): Աստիճանաբար հաղթահարելով ժամանակի դժվարություններն ու տագնապները, երկիրը ոտքի էր կանգնում, եւ թերթը առաջինն էր տարեգրում առաջին փոքրիկ ձեռքբերումները, ոգեւորում եւ ոգեշնչում: Թերթի ճակատագիրը երկրի ճակատագիրն է, խունացած համարներում՝ տարբեր սերունդների կյանքն ու անցած ուղին, որ ոչ միայն հարթ չի եղել, այլեւ ուղեկցվել է ցավոտ վրիպումներով ու բացթողումներով: Ու նաեւ այդ երեւույթներին է անդրադարձել թերթը:
Քսաներորդ դարի ութսունականների վերջի ազգային գեղեցիկ զարթոնքի շրջանում, երբ ակնհայտ էր դառնում անցյալը վերանայելն ու նորի համար ճանապարհ հարթելը, բնականաբար, խոսվում էր մեր կյան¬քը այլանդակող երեւույթների մասին` դրանք իսպառ վերացած տեսնելու ձգտմամբ: Այդ շրջանում նաեւ «Հայաստան» թերթը հարվածներ ստացավ՝ թեկուզ ոչ միշտ արդարացի եւ օբյեկտիվ: Թերթն իրեն կարողացավ, այնուամենայնիվ, արժանապատիվ պահել: Մի կողմից ազգային զարթոնք, մյուս կողմից ավերիչ երկրաշարժ ու կենտրոնական մամուլից երկրին գոտկատեղից ներքեւ հասցվող մշտական հարվածներ, արցախյան թեժացող պայքար, որ կարճ ժամանակ անց կվերաճեր ամենաիսկական պատերազմական գործողությունների... Եվ թերթի թղթակիցները մշտապես շիկացած կենտրոններում էին՝ թարմ նյութեր հասցնելու առաքելությամբ...
Իննսունականների սկիզբը թերթի կյանքում վճռական է դառնում: Հրաժարվելով «խորհրդային» բառից, հռչակելով իրեն որպես անկախ օրաթերթ, «Հայաստանն» սկսում է նոր մի ճանապարհ, որ շարունակվում է ահա արդեն երեսուն տարի: Այս շրջանում նույնպես թերթը մնում է իր կոչմանը հավատարիմ եւ շատ արագ թերթի շուրջ հավաքվում են թե՛ Հայաստանի Երկրորդ, ապա Երրորդ հանրապետությունների նշանավոր պետական գործիչներ (Կարեն Դեմիրճյան, Վլադիմիր Մովսիսյան, Ստեփան Պողոսյան, Գագիկ Հարությունյան), թե՛ տնտեսական ղե¬կավար աշխատողներ (Ռոբերտ Ենգոյան, Վրեժ Մարկոսյան), թե՛ գիտության ու մշակույթի գործիչներ (ակադեմիկոսներ Հրանտ Ավետիսյան, Վիլեն Հակոբյան, հայ գրչի խոշոր վարպետներ Հրանտ Մաթեւոսյան, Հրաչյա Հովհաննիսյան, Գեւորգ Էմին, Սիլվա Կապուտիկյան)՝ իրենց հեղինակությամբ եւ խոսքով դառնալով թերթի անդավաճան բարեկամներ: Ու նրանց հետ եւ նրանց կողքին էլի շատ ու շատ արժանավոր ու թերթի տեղը եւ դերը գնահատող մարդիկ, ովքեր նաեւ այսօր են թերթի կողքին:
Ահա այսպիսի վաստակով ծանրաբեռն թերթը մտավ քսամեկերորդ դար եւ այսօր էլ շարունակում է հարյուրամյա իր կենսագրությունը: Այսօր էլ շարունակում է հասնել հանրապետության տարբեր քա¬ղաքներ ու համայնքներ, տարածվում հայաշատ քաղաքներում՝ որպես խմբագրությունից ուղարկված ցավի եւ սիրո բացիկներ՝ հասցեագրված բոլոր նրանց, ովքեր առ հայրենի¬քը անսակարկ սերն ունեն իրենց հոգում՝ որպես ուղենիշ անցնելիք ճանապարհի, Վագգեն Առաջինի հետեւյալ միտքը դիտելով որպես առաջնային. «Նույնանալ ժողովուրդին հետ, որպես կենսաբանա¬կան էակ, նույնանալ ազգին պատմության եւ մշակույթի հետ, որպես բարոյական հոգեւոր էակ, նույ¬նանալ հայրենիքի հողին ու ջուրին հետ, որպես աշխատող-ստեղծագործող էակ, վերջապես՝ նույնանալ Հայ պետությունը ամրացնող ու անոր ապագան պսակող իտեալներուն հետ, որպես կամեցող եւ կառուցանող քաղաքական էակ: Ահա, մեր կարծիքով, ճշմարիտ պատկերը ամբողջա¬կան Հայուն»:
Եվ, հավատարիմ լավագույն ավանդույթներին, թերթը նաեւ 21-րդ դարում իր կողքին ունեցավ եւ ունի թե՛ խոշոր պետական գործիչներ, թե՛ պարզապես մարդիկ, ովքեր կարեւորում են «Հայաստանի» տեղն ու դերը երկրի կյանքում:
«Հայաստանը» ավելի քան 23.000 հանդիպում է ունեցել ընթերցողների հետ` 1920 թ. դեկտեմբերի 5-ից մինչեւ այ¬սօր, այսինքն՝ այդքան ծնունդ, այդքան ուրախություն ու տառապանք: Գունավոր պարբերականի վերածված թերթն այսօր էլ շարունակում է ուժերի ներածին չափով իր նպաստը բերել պետությանն ու պետականությանը, հայրենիք-սփյուռք կապերի սերտացմանը, իր հրապարակումների առանցքում ունենալով մարդուն՝ օգնել նրան անցնելու երեկից այ¬սօր, նպաստել լավի, գեղեցիկի, բարու հաստատմանը, օգնել հաղթահարելու մեր կյանքը երբեմն այնպես դառնացնող դժվարությունները: Եվ այդ ամենը՝ մարդու եւ պետության հանդեպ սիրով եւ ոչ երբեք չարութ¬յամբ ու մերժողականությամբ:
Երկիրը մեկն է ու բոլորինս, եւ գերխնդիրը մեր ապրելիք ժամանակի մեջ պահանջատեր լինելուց առաջ հող հայրենիի տիրոջ վստահություն եւ զավակի նվիրում ունենալն է: Ժամանակը մեզ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ կեր¬տողի դժվար ու պատասխանատու առաքելությունն է բաժին հանել: Եվ թերթը նրանց կողքին ու նրանց հետ է, ովքեր ամենօրյա աշխատանքով ձգտում են մեծ աշխարհի այս անկյունում եկող սերունդներին թող¬նել կայացած ու սիրելի երկիր, որ պարզապես կոչվում է... ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ»:

Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆ» պարբերականի գլխավոր խմբագիր

05-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO