Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ նախագահը պատրաստ է աջակցել

Վիրավորված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների պրոթեզավորմամբ զբաղվող կենտրոններին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է մարդասիրական առաքելությամբ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների խմբին։
Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նրանք մեր երկրում օգնություն են ցուցաբերում պատերազմի ընթացքում տուժած զինվորականներին ու քաղաքացիական անձանց:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ այս բարդ ու ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին գտնվելու ու վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար: «Մենք պետք է շարունակենք մեր բարեկամությունն ավելի ամուր ու վստահելի դարձնել» ,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի բարեկամությունը: Նախագահ Սարգսյանն իր շնորհակալությունն է փոխանցել նախագահ Մակրոնին:
Հանդիպմանը ներկա՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունն առողջապահության ոլորտում. «Առաջիկայում նախատեսված է համապարփակ բժշկական համագործակցություն նախաձեռնել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ: Մեր մասնագետներն ու բժիշկները կփորձեն շարունակական աջակցություն ցուցաբերել»:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պատերազմում վիրավորված եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների բուժման, նրանց առողջության վերականգնման, վերջույթների պրոթեզավորման հետ կապված հարցերի: Նախագահ Սարգսյանը հատկապես բարձր է գնահատել այս ուղղությամբ գործունեություն ծավալող բոլոր կենտրոնների աշխատանքը՝ նշելով, որ այս տարիների ընթացքում եւ հատկապես ապրիլյան պատերազմից հետո նրանք հսկայական աշխատանք են կատարել եւ այսօր էլ մեծ աշխատանք ունեն անելու: Նախագահի խոսքով՝ հաշվի առնելով վիրավորների եւ բուժօգնության կարիք ունեցողների մեծ թիվը՝ այսօր անհրաժեշտ է աջակցել նման կենտրոններին, Հայաստան բերել նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցված աշխատել նրանց հետ՝ տեղում իրականացնելու համապատասխան օգնության կարիք ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացը: Հանրապետության նախագահը նշել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նման կենտրոններին՝ համագործակցության հնարավորություն ստեղծել տարբեր երկրների նմանատիպ կենտրոնների ու մասնագետների, այդ թվում՝ Ֆրանսիայի մասնագետների հետ, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, հեռանկարում համապատասխան պարագաների արտադրությունը տեղում կազմակերպելու հնարավորություն ունենալ:
Ֆրանսիացի բժիշկները պատմել են այս օրերին հայաստանցի գործընկերների հետ իրականացրած աշխատանքների մասին՝ ընդգծելով, որ իրենց այցերը պարբերական են լինելու, քննարկվում է նաեւ որոշ զինվորների հետագա բուժումը Ֆրանսիայում կազմակերպելու հարցը: Նրանք առանձնահատուկ ընդգծել են, որ տպավորված են հայ բժիշկների աշխատանքով ու մասնագիտական բարձր որակով: «Հայ բժիշկները, ինչպես եւ հայ զինվորները իսկական հերոսներ են»,-նշել են նրանք:

08-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO