Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄԱՐԶԵՐ


186 համայնքի միավորման արդյունքում կձեւավորվի 11 խոշորացված համայնք

ՏԿԵ նախարարությունը նախագիծ է ներկայացրել

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրել է համայնքների խոշորացման նախագիծ: Նախատեսվում է 186 համայնքի միավորման արդյունքում ձեւավորել 11 համայնք: Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:
Նախագծով նախատեսվում է ձեւավորել հետեւյալ համայնքային փնջերը.
ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնք, որի մեջ կներառվեն Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29) համայնքները:
ՀՀ Արագածոտնի մարզի Դդմասար խոշորացված համայնք - Դդմասար, Արեւուտ, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6):
ՀՀ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնք - ք. Մասիս, Ազատաշեն, Այնթապ, Արբաթ, Արգավանդ, Արեւաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ Նովա, Սիս, Սիփանիկ (թվով 27):
ՀՀ Արարատի մարզի Արաքս խոշորացված համայնք - Մխչյան, Աբովյան, Ազատավան, Արաքսավան, Արեւշատ, Բաղրամյան, Բարձրաշեն, Բերքանուշ, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Դեղձուտ, Դիմիտրով, Դիտակ, Լանջազատ, Կանաչուտ, Հովտաշեն, գ. Մասիս, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Վարդաշեն (թվով 23):
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնք - Մեծամոր, Ակնալիճ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտաշար, Արեւիկ, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Եղեգնուտ, Զարթոնք, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ, Մրգաստան, Շահումյան, Շահումյանի թռչնաֆաբրիկա, Տարոնիկ (թվով 26):
ՀՀ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնք - Թումանյան, Դսեղ, Ձորագետ, Չկալով (թվով 4):
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնք - Սպիտակ, Արեւաշող, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Արջհովիտ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21):
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնք - Աբովյան, Ակունք, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 12):
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնք - Եղվարդ, Արգել, Գետամեջ, Թեղենիք, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ, Քարաշամբ (թվով 12):
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնք - Ծաղկաձոր, Մեղրաձոր (թվով 2):
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնք - Արթիկ, Անուշավան, Արեւշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24):
Փոփոխություններ կատարելու նպատակ, ըստ ՏԿԵ նախարարության՝ վերոնշյալ համայնքներում համայնքի ավագանու ընտրություն նշանակելն է:
Նախագծով կարգավորվում է նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար տեղափոխելու հարցը: Նախարարությունը հիմնավորում է, որ փոփոխությունը պայմանավորված է վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչության եւ ՏԻՄ-երից ստացված բազմաթիվ դիմումները վերլուծելու եւ արդյունքում համայնքային կենտրոնը Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցին ընդառաջելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 54 համայնք:

08-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO