Բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գեւորգ (Ժորժ) Քեփենեկյանի եւ «Մերիո» հիմնադրամի Մոր եւ մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետեւանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով:
Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների, հումանիտար օգնությունների մասին` կողմերն անդրադարձել են վիրավոր զինվորներին անհրաժեշտ վերականգնողական բուժման կազմակերպման աշխատանքներին:
Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ պատրաստ են նաեւ աջակցություն ցուցաբերել այդ հարցում՝ հավելելով, որ քննարկումներ են ընթանում ֆրանսիական Փարիզ, Լիոն եւ Մարսել քաղաքների եւ Հայաստանի բժշկական կազմակերպությունների միջեւ` այս ոլորտում համագործակցություն ծավալելու վերաբերյալ:
«Բոլոր վիրավոր զինվորները տեղափոխվել են Հայաստան եւ իրենց բուժօգնությունն ամբողջովին կազմակերպվում է այստեղ: Սակայն նրանք կարիք ունեն նաեւ վերականգնողական բուժման, եւ այդ ուղղությամբ Հայաստանի առողջապահական համակարգը քայլեր է ձեռնարկում ոլորտը զարգացնելու նպատակով»,- բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը` ասել է Արսեն Թորոսյանը:
Միաժամանակ, կողմերը քննարկել են հումանիտար օգնության հնարավոր տարբերակները ոչ միայն երկու երկրի կառավարությունների, այլեւ հիմնադրամների, մասնավորապես «Մերիո» հիմնադրամի եւ հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչի կապակցությամբ էլ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ:
11-12-2020
|

փակել >>
|