ՀՀ-ում պղնձաձուլարանի կառուցման քննարկումները կվերսկսվեն
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնել են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարեւոր գործընկերներից, է եւ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարեւոր է: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ֆան Յունը նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:
Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներից, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը եւ հայկական կողմի դիրքորոշումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես, հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտում ծրագրերը, ինչպես նաեւ նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները:
Անդրադառնալով առեւտրատնտեսական հարաբերություններին՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առեւտրական գործընկերներից է, եւ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առեւտրաշրջանառության ծավալները էլ ավելի մեծացնել: Տիգրան Ավինյանը կարեւորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը եւ փոխշահավետ ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությանը, ինչի վերաբերյալ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:
Քննարկվել են նաեւ հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը եւ դրա գործունեության ընդլայնման հնարավորությունները: 12-12-2020
|

փակել >>
|