Կրթօջախներում պատերազմի հետեւանքով ընդհատված պարապմունքները շարունակվում են
Ի տարբերություն նախորդ տարիների՝ ավարտական քննություններ չեն լինի
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Արցախի Հանրապետության դպրոցներում եւ ուսումնական մյուս հաստատություններում վերսկսվել են պատերազմի հետեւանքով ընդհատված պարապմունքները:
Ըստ կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի՝ ավելի քան 15 հազար դպրոցականներ եւ ուսանողներ են ընդգրկված ուսումնական պարապմունքներում: Դպրոց հաճախող աշակերտների թիվն արդեն անցնում է 12 հազարից: Ընդ որում, Հայաստանից Արցախ վերադարձող նոր ընտանիքների իրողությամբ պայմանավորված, շարունակ աճում է ինչպես երեխաների, այնպես էլ նրանց դասավանդող ուսուցիչների քանակը:
Բացի մայրաքաղաքի թիվ 5 դպրոցից, որի երկու մասնաշենքը, իբրեւ կացարան, ժամանակավորապես տրամադրվել են ռուս խաղաղապահներին, մյուս՝ 11 հիմնական եւ ավագ դպրոցներում լիարժեք պարապմունքներ են ընթանում: Նախարարի խոսքով՝ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններում եւս քայլեր են ձեռնարկվում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Այն հաստատություններում, որտեղ, աշակերտների աճով պայմանավորված (խոսքը՝ մասնավորապես մշտական բնակավայրերից տեղահանվածներին է վերաբերում), անհրաժեշտություն է ծագել վերանայել սովորողների թվակազմը, «որոշ դասարաններ կիսվել են»: Իսկ այն ուսուցիչներին, ովքեր հաստատվելով Արցախից դուրս գտնվող բնակավայրերում, մինչեւ հիմա չեն վերադարձել, առաջնահերթության կարգով կփոխարինեն սեփական տուն եւ մշտական աշխատանք կորցրած մանկավարժները:
Նախարարությունում տեղեկացրին, որ, հաշվի առնելով սովորողների պահանջարկի ընդլայնման միտումը, պետական միջոցներով եւ բարեգործական խողովակներով միաժամանակ սկսված են հրետակոծությունից տուժած դպրոցների նորոգման եւ վերականգնողական աշխատանքները, առանձնակի ուշադրություն է դարձվում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ջեռուցման համակարգի անխափան գործունեության ապահովմանը:
Միաժամանակ պետք է նշել, որ հիշյալ խնդիրների հետ մեկտեղ անորոշ է մնում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով թշնամու վերահսկողության տակ հայտնված ուսումնական հաստատությունների ճակատագիրը: Շուրջ երկու հազար ուսանողներ, որոնք սովորում էին Շուշիի տեխնոլոգիական եւ ագրարային համալսարաններում, Գյուրջյանի անվան կիրառական ինստիտուտում, Ա. Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջում, Դ. Ղազարյանի անվան երաժշտական դպրոցում, «Եզնիկ Մոզիան» ուսումնարանում, որ ունեին բավական հարուստ եւ հագեցած նյութատեխնիկական բազա ու շենքային հրաշալի պայմաններ, առայժմ չգիտեն, թե որտեղ եւ ինչ երաշխիքներով կկազմակերպվի իրենց ուսուցումը:
Մտահոգիչ է մնում նաեւ այդ բուհերի եւ մյուս հաստատությունների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ու դասատուների զբաղվածության խնդիրը: Թե այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվելու, դեռ հայտնի չէ: Ակնհայտ է սակայն մի բան: Քննարկվող հարցերը օրակարգում են, եւ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի:
Նախարար Լ. Ղարախանյանը տեսադաշտից դուրս չթողնելով ուսման գործընթացի արդյունավետ կազմակերպմանն առնչվող առաջնահերթությունները, ի թիվս մի շարք հարցերի, կարեւորում է 12-րդ դասարանցիների ակտիվ մասնակցությունը միասնական քննություններին: Նրա խոսքով՝ դրան է միտված նախարարության կողմից մշակված այն ծրագիրը, որը նպատակ ունի լրացնել «անցումային շրջանում» աշակերտների խաթարված պարապմունքները: 12-րդ դասարանցիների հետ կայացած հանդիպմանը նախարարը անդրադառնալով ուսուցման գործընթացներին, նշել է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, ավարտական քննություններ չեն լինի, եւ միասնականին պատրաստվելու համար «հավելյալ պարապմունքներ կանցկացվեն»: Նախարարի կարծիքով՝ լրակրթության ծրագիրը թույլ կտա ամրապնդել աշակերտների գիտելիքները ու «հավասար մրցակցության պայմաններում ընդունվել բուհեր, քոլեջներ կամ արհեստագործական ուսումնարաններ»:
Ոլորտի ղեկավարը, ի պատասխան աշակերտների հարցման, նշեց, որ Արցախի պետական բուհերում կրթությունը կմնա անվճար, իսկ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվածների վարձը կփոխհատուցի ԱՀ կառավարությունը: Նա ավելորդ չհամարեց նաեւ ընդգծել, թե, պայմանագրի համաձայն, ծրագրի շահառուները բուհերն ավարտելուց հետո անպայման պետք է վերադառնան Արցախ:
Ի դեպ, հանրապետությունում աստիճանաբար իրենց գործունեությունն են վերականգնում նաեւ մարզամշակութային հիմնարկներն ու հաստատությունները:
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ 15-12-2020
|

փակել >>
|