Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել

Ադրբեջանի գործողություններն ուղղված են նաեւ ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրագործման որեւէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են եւ կմնան անձեռնմխելի: Երեկ «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Այսինքն, ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել: Բայց այս չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով»:
Վարչապետն ընդգծել է, որ հրատապ լուծում պահանջող Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային գծերի ճշգրտումն է: Նա պարզաբանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի եւ Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 եւ ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եւ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդտեղ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի:
Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել, հակառակորդի հարձակման պատճառով նախնական տվյալներով վիրավորվել է հայկական կողմի 6 զինծառայող, այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են, քանի որ այն տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այս պահին անմատչելի է:
«Վերջին օրերին մենք ռազմական իրադրության ամենալուրջ սրումն ենք ունեցել նոյեմբերի 9-ից ի վեր: Նախորդ շաբաթ օրը, օգտվելով այն փաստից, որ ռուս խաղաղապահները դեռեւս չեն տեղակայվել տվյալ հատվածում, ադրբեջանական ուժերի հատուկ ջոկատայինները գրոհ են ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի ուղղությամբ եւ հսկողության տակ առել այդ բնակավայրերը: Շտապեմ ասել, որ այդ հատվածում քաղաքացիական բնակչություն չի եղել»,- ասել է Փաշինյանը:
Գործողությունների հետեւանքով Արցախի պաշպանության բանակի 6 զինծառայող վիրավորվել է: Վարչապետի խոսքով՝ տեղեկություններ կան այլ տուժածների մասին, որոնք ճշտվում են. «Տեղանքը, որտեղ կարող են լինել տուժածներ, այդ պահին անմատչելի է, եւ միջոցներ են ձեռնարկվում այնտեղ հասանելիություն ապահովելու համար»:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, ասել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը հիշեցրել է՝ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում էլ է ասել՝ առանձին քննարկման առարկա է, թե խաղաղապահները մինչեւ շաբաթ օրը ինչու չէին տեղակայվել Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում:
«Բայց փաստն այն է, որ շաբաթ եւ կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաեւ հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզը, որտեղ ներառված է նաեւ Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի շրջակա եւ հարող տարածքը: Սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ այդ տարածքը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, ապա պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը շեշտել է, որ իհարկե Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ. «Բայց այն ուղղված է նաեւ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, եւ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ որ Արցախի ՊԲ-ն չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները»:
Նա պարզաբանել է իր այդ միտքը՝ նկատի ունի, որ հայկական կողմը չպետք է անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը:
Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակների համար, ապատեղեկատվական հսկայական հոսքեր են շարժման մեջ դրվել. «Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, եւ այդ հոսքերի բավականին մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»:
ՀՀ վարչապետը մի օրինակ բերեց այդ ապատեղեկատվական հոսքից. «Առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որեւէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանի Հանրապետությունը. «Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելեւս պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իմ ընտանիքի որեւէ անդամ Հայաստանից դուրս չի եկել եւ չի պատրաստվում դուրս գալ»:
Վարչապետը նշել է, որ արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը. «Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին Երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ, բացի հրապարակված միջոցներից, իր ընտանիքն այլ միջոցների չի տիրապետում:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը մոտեցել է գերիների փոխանակման եւ վերադարձի գործընթացի մեկնարկին. «Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է՝ գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու է կատարել վարչապետի իր գործառույթները. «Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ»:
Նա նշել է, որ տարածվում են ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություններ, եւ սրա նպատակը ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Փաշինյանը օրինակներ է բերել. «Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ եւ ազնիվ»:
Նա ընդգծել է, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, եւ կառավարությունը հետեւողականորեն գնալու է այս ճանապարհով:
Անդրադառնալով Արցախի, սահմանների վերաբերյալ տարածվող այլ ապատեղեկատվություններին՝ Փաշինյանը նշել է. «Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եվ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, եւ դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»:
Նա այս առումով շատ է կարեւորել, որ հանրությունը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից:

15-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO