Ավարտվե՞լ է Իրան-Թուրքիա դիվանագիտական պատերազմը
Թուրքիայի նեոօսմանական նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի «լիրիկական զեղումները», որոնք կրել ու կրում են համաթյուրքական բնույթ, եղել են աղմկարար ու աննկատ չեն անցել. մի անգամ ավարտվել են նրա ազատազրկմամբ, հաջորդ դեպքում վերածվել դիվանագիտական սկանդալի: 1998 թ., երբ նա Ստամբուլի քաղաքապետն էր, իսլամական կողմնորոշմամբ «Բարօրություն» կուսակցության անդամ, կուսակցության լուծարման առնչութամբ բողոքի հանրահավաքում ելույթ ունենալով, արտասանել էր համաթյուրքականության ու համաթուրանականության գաղափարախոս Զիյա Գյոքալփի բանաստեղծություններից, ինչը գնահատվեց որպես խռովության կոչ ու ատելության սերմանում, որի համար եւ դատապարտվեց 10 ամիս ազատազրկման:
Դեկտեմբերի 10-ին Էրդողանը հրավիրվել էր Բաքու՝ մասնակցելու «Հաղթանակի զորահանդեսին», քանի որ, ըստ էության, հենց նա էր պատերազմի հրահրողն ու գլխավոր հրամանատարը: Թեեւ Էրդողանն այստեղ լիարժեքորեն չի հասել իր նպատակին, այսուհանդերձ, արբեած հաջողությամբ, կրկին տրվել է պանադրբեջանականության, համաթյուրքականության «լիրիկական զեղումներին», ինչը հանգեցրել է Իրան-Թուրքիա դիվանագիտական պատերազմի: Նա Բաքվի իր ելույթում արտասանել է Իրանի ադրբեջանական նահանգներում ժողովրդական հայտնի «Արազ» «բայաթին», որը նվիրված է 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով Իրանի եւ ցարական Ռուսաստանի միջեւ սահման դարձած Արաքս գետին, որում ողբում է գետի հյուսիսային հատվածից բաժանվելու համար: Էրդողանի համաթյուրքական լիրիկան խիստ եւ լայնածավալ հակազդեցություն է ունեցել Իրանի քաղաքական, հասարակական գործիչների ու ԶԼՄ-ների շրջանակներում, որն սկսվել է դեկտեմբերի 11-ից` ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի թվիթերյան էջում գրառումից:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Էրդողանի «լիրիկական զեղումը» գնահատել է որպես միջամտություն Իրանի տարածքային ամբողջականությանը: Նա շեշտել է, թե Թուրքիայի դեսպանին փոխանցվել է, որ Թեհրանի տեսանկյունից անցել են կայսրության ու տարածքային հավակնությունների, ծավալապաշտությունների ու պատերազմներ բորբոքելու ժամանակները: Խաթիբզադեն ընդգծել է, թե նրան ասվել է նաեւ, որ ոչ մեկին չի թույլատրվելու նման միջամտություն: Նույն օրը Թավրիզում, Թուրքիայի հյուպատոսության առջեւ տեղի է ունեցել բողոքի ցույց, որտեղ Էրդողանին քննադատող կարգախոսներ են հնչել, այն ավարտվել է 6 կետից կազմված դատապարտող հայտարարության ընթերցմամբ: Էրդողանի «ասմունքը» դատապարտել է նաեւ Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Փուրմոհամադին՝ այն Իրանի ներքին գործերին միջամտություն գնահատելով, եւ նշել, որ անհրաժեշտության դպքում Իրանի բոլոր զավակները կյանքները կզոհեն հանուն հայրենիքի: Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը, հետադիմական համարելով Էրդողանի ոգեւորությունը սահմանների փոփոխության առնչությամբ, շեշտել է, թե նման փոփոխություններից հաստատ Իրանը չէ, որ տուժելու է:
Խորհրդարանի որոշ պատգամավորներ ու քաղաքական գործիչներ, դատապարտելով Էրդողանին, միաժամանակ նաեւ խիստ քննադատել են Իրանի կրավորական կեցվածքը Հարավային Կովկասում տեղի ունեցածի առնչությամբ: Պատգամավոր Մաասուդ Ահմադիբիղաշը խորհրդարանում իր ելույթում, անարգանքի սյունին գամելով Էրդողանին, շեշտել է, թե նա իրեն օսմանյան հաջորդ սուլթանն է համարում, որը ցեղասպանության է ենթարկել հայերին, ասորիներին եւ այլ ազգերի ու ազգությունների: Ապա, մեղադրելով գործադիր ու օրենսդիր իշխանությունների որդեգրած կրավորական քաղաքականությունը, մի քանի կետով շարադրել է, թե ինչ պետք է աներ Իրանն Արցախի դեմ թուրքադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ ընդգծելով, որ Իրանն անհրաժեշտաբար պետք է հովանավորեր Հայաստանին: Այս առնչությամբ, թերեւս, տեղին է մեջբերել իրանցիների շատ սիրված ասացվածքներից մեկը՝ «Կենացդեղ է Սոհրաբի մահից հետո», մանավանդ որ ահաբեկիչների առկայությունը պատերազմում, որոնք ապրելու են Իրանի հարեւանությամբ, այդ երկրին հստակ դիրքորոշման հնարավորություն էր տվել:
Եթե ոչ հազարավոր, ապա հարյուրավոր իրանական ԶԼՄ-ներ, անդրադառնալով խնդրո առարկային, տարբեր պիտակներով են դիմել Էրդողանին, գրվել են բազմաթիվ վերլուծականներ, որոնցում սուր քննադատության են ենթարկվել Էրդողանն ու նրա որդեգրած ծավալապաշտական արտաքին քաղաքականությունը: Հարցին անգամ անդրադարձել է Ուկրաինայում Իրանի դեսպան Մանուչեհր Մորադին՝ նշելով, թե որոշները տգիտությամբ ցանկանում են սեփականացնել իրանցիների հպարտություն հանդիսացող Նիզամիին ու այլ մեծամեծների:
Անկարան եւս փոխադարձաբար ԱԳ նախարարություն է հրավիրել Իրանի դեսպանին, որտեղ, ինչպես նշում է «Անատոլու» գոլծակալությունը, բողոք է ներկայացվել Թուրքիայի նախագահին անհիմն մեղադրանքներ վերագրելու առնչությամբ` ափսոսանք հայտնելով առ այն, որ Զարիֆն իր դժգոհությունը արտահայտելու առկա բազում տարբերակներից ընտրել է թվիթերյան գրառումը: Այսուհանդերձ, Իրանում բուռն արձագանքները, որոնց մեջ նաեւ վճռականության երանգներ են դիտվում, Անկարային հարկադրել են կրկին դիմել վերջին 5-6 տարում որդեգրած «ներողություն հայցելու» քաղաքականությանը, որպեսզի կասեցնի Իրանում ծայր առած համաթյուրքականության դեմ հուժկու ալիքը եւ վերջ դնի դիվանագիտական պատերազմին, որը հղի է Թուրքիայի համար ոչ նպաստավոր հետեւանքներով: Եվ, ահա, դեկտեմբերի 12-ին, Թուքիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Զարիֆ-Չաուշօղլու հեռախոսազրույցը, որտեղ վերջինս փորձել է արդարացնել Էրդողանին՝ շեշտելով, թե նա հարգում է Իրանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անտեղյակ է եղել տվյալ բանաստեղծության հանդեպ Իրանի զգայունությանը: Չաուշօղլուն ընդգծել է, թե Էրդողանն այդ բանաստեղծությամբ նկատի է ունեցել Լաչինն ու Ղարաբաղը, հենց այդ պատճառով էլ Բաքվում է արտասանել:
Անկարան իր նպատակներին հասնելու համար դիմում է դիվանագիտական ցանկացած, անգամ անտրամաբանական հնարքների: Ահավասիկ, ջանքեր է գործադրում Իսրայելի հետ փոխհարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ հաշվի առնելով Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ի միջինաեւրելյան քաղաքականության հնարավոր փոփոխությունը եւ Իրան-5+1-ին վերադառնալու հավանականությունը, ինչին համաձայն է լոկ արտաքուստ:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ 15-12-2020
|

փակել >>
|