Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՊՆ


«Բանակից՝ ՏՏ ոլորտ»

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի մասնակիցները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքի անդամները հնարավորություն կստանան զարգացնել իրենց հմտությունները ՏՏ ոլորտում: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը վերսկսում է «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը՝ նպատակ ունենալով լուծել շահառու խմբերի կրթության և զբաղվածության խնդիրը տեխնոլոգիական ոլորտում: ԱՏՁՄ-ն համատեղ աշխատում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ապահովելով մարտական գործողությունների մասնակից անձանց համար նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթության հեռավար դասընթացներին անվճար մասնակցությունը: «Արմենպրեսի» հետ զրույցում ԱՏՁՄ ծրագրերի համակարգող Ասյա Սեփխանյանը նշել է, որ արդեն գրանցման փուլը մեկնարկել է:
«Նախատեսվում է մինչև հունվար 100 գրանցում ունենալ, այնուհետև խմբավորել: Շահառուներին տարբերակելու ենք ըստ գիտելիքների, ունակությունների, անցկացվելու է մաթեմատիկայի բազային թեստ: Մենք ընդառաջ ենք գնում սովորել ցանկացողներին՝ փորձելով նպաստել մեր շահառուների զբաղվածության հարցի կարգավորմանը: Դասերը հեռավար են անցկացվելու»,-ասել է Ասյա Սեփխանյանը:
Շահառուները կարող են հմտություններ ձեռք բերել եռաչափ մոդելավորում, եռաչափ տպագրություն, վեբ տեխնոլոգիաներ, ծրագրավորման հիմունքներ, կիբերանվտանգություն, ՏՏ ծրագրերի կառավարում, սոցիալական մեդիա մարքետինգ և այլ ուղղություններով:
Ծրագիրն իրականացվել է դեռ 2016 թվականից՝ ապրիլյան պատերազմից հետո: Շահառուներն ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներն էին: Ասյա Սեփխանյանը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ էին: 2016 թվականին, ընդհանուր առմամբ, 168 հոգի վերապատրաստվել է: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները պրակտիկա են անցել, ապա աշխատել «Optym», «Instigate Mobile», «AugmentAr», «SoftConstruct», «Synergy International Systems», «Arloopa» ընկերություններում, նրանց մի մասն էլ ներկայում աշխատում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում՝ որպես խմբավար: Ծրագրի արդյունքում խմբի անդամների ներգրավվածությամբ ստեղծվել է «InnoPark» հավելվածով «InnoSoft» սթարթափը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ իրենք սերտորեն համագործակցում են ԱՏՁՄ-ի հետ, և «Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագրի հետ կապված քննարկումներից հետո որոշում կայացվեց այն միացնել գերատեսչության առկա կրթական ծրագրին:
«Բանակից՝ ՏՏ ոլորտ» ծրագիրը քննարկելու ժամանակ նշվեց, որ այն կարող է ավելի մասշտաբային լինել: Մեծ մասը ֆինանսավորման անում է պետությունը, մյուս մասն անում է ԱՏՁՄ-ն իր ընկերությունների շնորհիվ: Այդպես մենք գտանք հնարավորություն՝ շատ մարդկանց տալու կրթվելու հնարավորություն, զարգացնելու հմտությունները: Ասեմ, որ միջինում 3-6 ամսվա կուրսեր են, ինչը հնարավորություն է տալիս մարդուն տվյալ ուղղությանն ամբողջությամբ տիրապետել»,-նշել է նախարարի տեղակալը:
Նախարարությունը հանդես է գալիս տարբեր կրթական ծրագրերով, որոնց նպատակն է հնարավորություն տալ մարդկանց կրթվել, փորձել իրենց ուժերը տեխնոլոգիական շուկայում: Կրթական ծրագրերն ունեն և տնտեսական, և սոցիալական բաղադրիչ: Այս տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ են, արձագանքները դրական են: Շատերն են ցանկանում կրթվել, զարգացնել իրենց հմտությունները և փորձել սեփական ուժերը տեխնոլոգիական ոլորտում: Նախարարության իրականացրած ընդհանուր կրթական ծրագրի շրջանակում դեկտեմբերի տվյալներով առկա է ընդհանուր 12857 դիմորդ, որոնցից 6313-ը՝ Երևանից, իսկ 6366-ը՝ մարզերից, որը, ըստ նախարարի տեղակալի, շատ ողջունելի ցուցանիշ է: Հեռավար կրթության շնորհիվ մարզաբնակները՝ Հայաստանի տարբեր անկյուններից կարողացան միանալ ու ստանալ տեխնոլոգիական կրթություն: Այս պահին առկա է դասընթացներին մասնակցող 1101 ուսանող մարզերից, 881 ուսանող՝ Երևանից: Արդեն իսկ ավարտել են մարզերից՝ 894-ը, Երևանից՝ 977-ը:

16-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO