Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը

Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը: Հայտարարության նոր տարբերակը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց պարտավորություններին համապատասխան։ Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հայտարարությանը՝ համանախագահները կրկին հայտարարում են իրենց միասնական դիրքորոշման մասին՝ ի նպաստ բոլոր մնացած հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման։ Համանախագահները և կողմերը կարևորել են սադրիչ հռետորաբանության նվազեցումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է հայտարարությունում:
Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը և արագացնել աճյունների նույնականացումն ու հայրենադարձումը՝ ԿԽՄԿ-ի հետ համատեղ:
«Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար»,-նշված է համանախագահների հայտարարությունում:
Դեկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից՝ Իգոր Պոպով, Ֆրանսիայից՝ Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Պոպովը, սակայն, Բաքու և Երևան կատարած այցերին չէր մասնակցում:

16-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO