Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Անկարան կոշտացնում է հռետորաբանությունը Արցախում ՌԴ խաղաղապահ գործողությունների վերաբերյալ

Թուրքիայի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնում

Արցախի հարակից տարածքներում թուրքական կանոնավոր զորամիավորումների հաստատմանը զուգահեռ ավելի է շեշտադրվում այդ երկրի ագրեսիվ գործելաոճը: Ըստ եռակողմ հայտարարության եւ նախնական պայմանավորվածությունների` Թուրքիայի կանոնավոր զորամիավորումները պետք է տեղակայվեին միայն Ռուսաստանի հետ համատեղ ձեւավորվելիք հրադադարի մոնիթորինգի կենտրոնում, սակայն վերջին գործողությունները ցույց են տալիս, որ իրականում Ադրբեջանում ջիհադիստ ծայրահեղականներից բացի պատկառելի թվակազմով ներկա են նաեւ թուրքական կանոնավոր բանակի հատուկ նշանակության զինծառայողների զորախմբեր:
Ինչպես կանխատեսվում էր, Թուրքիան իր զորքերը տեղակայելու է Արցախի հարակից տարածքներում: Այդ փաստն իր վերջին հայտարարության ժամանակ հաստատեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մենք արդեն ստանձնել ենք պատասխանատվությունը Ադրբեջանի ազատագրված տարածքների անվտանգության համար»,- հայտարարել է նա, ինչը փաստացի նշանակում է, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ մինչեւ Արաքս գետը տեղակայվելու են թուրքական բանակի ստորաբաժանումները եւ սիրիացի վարձկանները: Դրանով Թուրքիան եռակողմ հայտարարության շրջանակներից դուրս գործողություններ է անում, ինչը չի բխում ո՛չ հայկական երկու հանրապետությունների, ո՛չ Ռուսաստանի եւ ո՛չ էլ Իրանի շահերից:
Ավելին` Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցել է սպառնալիքի՝ հայտարարելով, որ եթե Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները խախտվեն, ապա իրենք կարող են անմիջապես անցնել հարցի լուծման ռազմական տարբերակին: Այս հայտարարությունը փաստում է, որ Թուրքիան արդեն Ադրբեջանում այնքան ռազմական ներկայություն է ապահովել, որ կարող է ինքնուրույն իրականացնել ռազմական գործողություններ:
Սակայն վերոհիշյալ հայտարարության հիմնական հասցեատերը Ռուսաստանն է, որի խաղաղապահ ուժերը տեղակայված են արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով, եւ ներկա դրությամբ վերջինս է փաստացի համարվում հրադադարի պահպանման հիմնական երաշխավորն ու ապահովողը: Հուլուսի Աքարի խոսքերը, ըստ էության, այն մասին են, որ հրադադարի խախտման դեպքում, անտեսելով խաղաղապահների ներկայությունը, Թուրքիան կիրականացնի ռազմական գործողություններ: ՌԴ-ից Պետդումայի մակարդակով արդեն հնչել է հայտարարություն, որ ռուսական խաղաղապահների հետ խաղ պետք չէ անել:
Լավ գիտենալով ադրբեջանաթուրքական զույգի ձեռագիրը` լիովին կանխատեսելի է, որ նման հայտարարությունները կնախորդեն հերթական սադրանքներին: Առավել քան իրատեսական է զարգացումների այն սցենարը, որի դեպքում այդ զույգը շփման գծում կսադրի լարում՝ քաջ գիտակցելով, որ հայկական ուժերի կողմից դրանք անպատասխան չեն մնա, եւ կդիմի ռազմական գործողությունների, ինչին արդեն անխուսափելիորեն կարձագանքեն ՌԴ խաղաղապահ ուժերը: Այս դեպքում արդեն պատերազմի վերսկսումն անխուսափելի կլինի:
Մյուս կողմից էլ` հավանականությունը մեծ է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարի նման կոշտ արձագանքը կապված էր Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի հետ կապված վերջին զարգացումների հետ, երբ մեկ օրով փոխվեց ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման պաշտոնական քարտեզը:
Անկախ ամեն ինչից, սա կոշտ հայտարարություն էր առաջին հերթին ՌԴ-ի ուղղությամբ, եւ համարժեք պատասխանն իրեն սպասեցնել չի տա, իսկ հայկական պետությունները պետք է պատրաստվեն ցանկացած զարգացման՝ չբացառելով որեւէ սցենար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

17-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO