Ֆրանսիային կրկին կոչ է արվել ճանաչել Արցախը
Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի խորհուրդը բանաձեւ է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այս մասին հայտնում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
«Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձեւ է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության։ Բանաձեւում քաղաքային խորհուրդն արտահայտում է Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված եւ իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը, կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական եւ մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաեւ ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետեւանքներին, հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը եւ լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին»,- ասված է գրառման մեջ:
17-12-2020
|

փակել >>
|