Լոռին նոր մարզպետ ունի
ՀՀ կառավարության երեկվա նիստում, գործադիրի որոշմամբ, Արամ Խաչատրյանը նշանակվել է Լոռու մարզպետ: Անդրեյ Ղուկասյանը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում էր ներկայացրել Լոռու մարզպետի պաշտոնից ազատվելու մասին: Մարզպետարանի կայքէջում տեղադրված «Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար» վերնագրված խոսքում նա վերջին երկուսուկես տարին իր կյանքի ամենապատասխանատու ժամանակաշրջանն է համարում. «Բազմաբովանդակ, գերծանրաբեռնված, գերհագեցած 2.5 տարիներ, որոնց յուրաքանչյուր օրը ուներ մեկ նպատակ, մեկ ուղերձ, մեկ ակնկալիք. անել ամեն ինչ, որ Լոռիում դրական տեղաշարժեր գրանցվեն, որ փոխվեն կարծրատիպերը, որ այլընտրանքային ճանապարհներով հարցերի լուծմանը փոխարինելու գա օրենքի գերակայությունը, որ չլինեն արտոնյալներ, որ պետական կառույցն ու պետական աշխատողը դառնա վստահելի, մոտենա ՄԱՐԴՈՒՆ, լինի նրա հետ ապրող ու ապրումակցող, լինի հավասարը հավասարի պես…»:
Նոր մարզպետը եւս վանաձորցի է, ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 1999-2004 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, 2004-2009 թթ. եղել է գումարտակի շտաբի պետ, ունի մայորի կոչում:
2010-2018 թթ. եղել է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի հիմնական դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ, 2012-2016 թթ.՝ Վանաձորի ավագանու անդամ, 2018 թ.՝ Լոռու մարզպետի տեղակալ, 2018 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակով:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի 18-12-2020
|

փակել >>
|