Հայ-ադրբեջանական նոր սահմանագծի հսկողության ուժեղացումը բխում է նաեւ ՌԴ շահերից
Մեծ հավանականությամբ, Սյունիքի սահմանների մոտ կտեղակայվեն թուրքական բանակի եւ սիրիացի վարձկանների զինված ուժերը
Հայաստանի սահմանի երկայնքով ընթանում են սահմանազատման աշխատանքներ: Ադրբեջանը GPS-ի միջոցով իրականացնում է ճշգրտումներ, եւ հայկական կողմը պարտավորված է վերադառնալ նախկին՝ Խորհրդային Հայաստանի սահմաններ: Սյունիքի մարզի հատկապես սահմանամերձ համայնքներում այն առաջացրել է տեղի բնակիչների արդար զայրույթը: Խնդիրն այն է, որ խորհրդային համակարգի փլուզումից հետո, նույնիսկ երբ ազատագրված չէին Հայաստանի հարավ-արեւելյան սահմաններին կից տարածքները, հայկական ուժերը մշտապես զբաղեցրել են այնպիսի շահեկան դիրքեր, որոնք փաստացի գտնվել են Խորհրդային Ադրբեջանի տարածքներում:
Անկախ Ադրբեջանի զինված ուժերը երբեք չեն եղել այդ հատվածներում, եւ այսօր համայնքների բնակիչները չեն կարողանում պատկերացնել, որ այդ տարածքները պետք է վերադարձնեն: Հանձնվող դիրքերի մեծ մասը շատ կարեւոր են եւ գերիշխող դիրք ունեն ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական բնակավայրերի վրա: Վերոնշյալ դիրքերում ադրբեջանական ուժերի տեղակայվելուց հետո, վերջիններս հնարավորություն են ստանալու ուղիղ դիտարկման տակ պահել մի շարք խոշոր համայնքներ, մասնավորապես, հանրապետության մեծությամբ չորրորդ քաղաքը՝ Կապանը: Ուղիղ հարվածի տակ է հայտնվում նաեւ վերջինիս օդանավակայանը, որը ռազմավարական նշանակություն ունի Սյունիքի մարզի համար:
Համայնքներից բացի թշնամու հետ անմիջական շփման գոտում են հայտնվում բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Շատերի դեպքում դրանց շահագործումը դառնալու է անհնար: Մտահոգիչ է նաեւ այն փաստը, որ ըստ խորհրդային սահմանազատման, Գորիս-Կապան-Մեղրի ճանապարhահատվածի որոշ հատվածներ հատում են հայ-ադրբեջանական սահմանը:
Ստեղծվող իրականությունում առաջնային նշանակություն են ստանում բնակչության անվտանգության խնդիրները: Դա առավել կարեւորվում է նաեւ այն պատճառով, որ այդ հատվածներում են տեղակայվելու թուրքական կանոնավոր բանակի եւ ջիհադիստ ծայրահեղական վարձկանների ստորաբաժանումները: Հետեւաբար՝ այս հատվածի սահմանամերձ համայնքների բնակիչների մտահոգություններն առավել քան հիմնավորված են: Սահմանի հսկողությունն այս հատվածում առանձնակի կարեւորություն է ներկայացնում, առավել եւս, որ չի գործելու շփման գծերը ականապատելու միջոցով անջատելու դասական մոդելը:
Կառավարության նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այսօր սահմանի երկայնքով արդեն տեղակայվում են ՀՀ սահմանապահ ուժերը: Ըստ նախնական պայմանավորվածության, սահմանի որոշ հատվածներում լինելու են նաեւ ՌԴ սահմանապահ ուժերի դիտակետերը: Կարելի է ենթադրել, որ եթե Հայաստանի սահմանի այդ հատվածում զգալի լինի Թուրքիայի զինված ուժերի եւ սիրիացի վարձկանների թիվը, ապա ՌԴ սահմանապահ զորքերն ավելի մեծ թվով ուժեր կկենտրոնացնեն սահմանի պաշտպանության վրա: Կասկածից վեր է, որ ջիհադիստ ծայրահեղականները նաեւ հայկական հատվածով կփորձեն ներթափանցել Ռուսաստանի կովկասյան տարածաշրջաններ:
Պարզ է, որ այդ հատվածներում բնակչության բնականոն կյանքն ապահովելու համար պետք է կազմակերպվի սահմանի արտակարգ հսկողություն, հակառակ դեպքում խաղաղ բնակչության արտահոսքն անխուսափելի կլինի: Առաջնային խնդիրներից է նաեւ ադրբեջանական տարածքներով անցնող ճանապարհահատվածներին այլընտրանքային ուղիների բացումը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 18-12-2020
|

փակել >>
|