Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հրադադարի խախտումները խաղաղապահների թվի ավելացման առարկայական հիմքեր են

Արցախի բնակչության անվտանգության համակարգերի ուժեղացումն առաջնային անհրաժեշտություն է

Հին Թաղեր, Խծաբերդ եւ Հին Շեն գյուղերի հարակից դիրքերում արձանագրված հրադադարի խախտման դեպքերը փաստեցին, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է գնալ սադրանքների: Վերոնշյալ դեպքերը վեր հանեցին նաեւ օպերատիվ արձագանքման համար ռուս խաղաղապահների լրացուցիչ ուժերի անհրաժեշտության խնդիրը:
Բոլոր դեպքերում, աչքի առաջ ունենալով ադրբեջանաթուրքական զույգի սադրիչ գործողությունների հավանականությունը, գոնե հայկական կողմի համար միանշանակ պարզ է, որ 1960 խաղաղապահի ներկայությունը բավարար չի լինելու իրավիճակը լիարժեք հսկողության տակ պահելու համար: Այս թվի հաշվարկի հիմքում ընկած են Ադրբեջանի եւ Թուրքիայի խոստումները, որոնց վրա հույս դնելը երաշխավորված մոտեցում չէ:
Խաղաղապահների թվի ավելացման մասին խոսեց նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Վերջինս հնարավոր համարեց նրանց թվի ավելացումը, բայց դրան պետք է համաձայնեն բոլոր կողմերը: ՌԴ նախագահը նաեւ հավելեց, որ դա տեխնիկական հարց է, եւ շեշտեց Ադրբեջանի համաձայնության անհրաժեշտությունը՝ ակնարկելով, որ վերջինս է դեմ զորախմբի թվաքանակի մեծացմանը, իսկ Արցախի Հանրապետությունը միանշանակ կողմ կլինի դրան:
Հայկական երկրորդ հանրապետության շուրջ թուրքական, ադրբեջանական եւ ջիհադիստ ծայրահեղական զինուժի թվի ավելացումն անվտանգային մեծ ռիսկեր է պարունակում: Այս դեպքում առաջնային խնդիր է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համալրումը համապատասխան անհրաժեշտ կարողություններով: Բոլոր դեպքերում տեղի բնակչության անվտանգությունն ապահովող սեփական ուժերը որեւէ ձեւաչափով պետք է ներկայացված լինեն եւ՝ անհրաժեշտ մակարդակով, առավել եւս, որ հակառակորդն իր դիրքերը ձեւավորում է բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին շատ մոտ: Մյուս կողմից էլ` արցախյան արյունալի պատերազմի հետեւանքները դեռ երկար են պահպանվելու կողմերի հիշողություններում, ինչը տեւական ժամանակով լարված է պահելու իրավիճակը:
ՌԴ ղեկավարն անդրադարձել է նաեւ հրադադարի խախտման վերոհիշյալ դեպքին՝ շեշտելով, որ հույս ունի, թե դա կլինի միակը: Նա նկատել է, որ, ըստ եռակողմ համաձայնագրի, հրադադարի պահին կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, ուր հասել են, բայց հայկական եւ ադրբեջանական կողմերի համար ենթակառուցվածքների առումով խնդիրներ են առաջանում, որոնք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: Այստեղ փաստն այն է, որ հրադադարից հետո Ադրբեջանն իր հարցը կրկին լուծեց ռազմական ճանապարհով, ինչին համարժեք արձագանք չեղավ:
Աքսիոմատիկ ճշմարտություն է, որ հրադադարի խախտման դեպքերը չեն բխում ՌԴ-ի եւ հայկական կողմի շահերից, քանի որ այդ դեպքում անխուսափելիորեն կբարձրացվի ռուս խաղաղապահների գործողությունների արդյունավետության հարցը:
Այդ ուղղությամբ արդեն քայլեր արվում են: Մասնավորապես` ռազմաքաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կլերկ Կուպերը մի քանի օր առաջ, ասուլիսի ժամանակ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, հայտնել է, թե ՌԴ խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանին ապակայունացմամբ է սպառնում: Ըստ Կուպերի` դա բացասաբար կազդի ներգրավված բոլոր կողմերի վրա, այդ պատճառով էլ ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին:
Այդ ամենին զուգահեռ վերջինս նաեւ շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին, ինչն ընդունելի է նաեւ ՌԴ-ի համար, բայց դրան դեմ են Թուրքիան եւ Ադրբեջանը: Վերջիններս պատերազմի մեկնարկից հայտնեցին, թե չեն ընդունում Մինսկի խմբի ձեւաչափը, եւ իրենց գործողություններն ուղղված են այն սիրիական կարգավորման սցենարով փոխելուն: Այստեղ պետք է արձանագրենք, որ Վլադիմիր Պուտինը վերջին ասուլիսում եւս խոսեց այլ ձեւաչափով բանակցությունները շարունակելու հնարավորության մասին:
Հրադադարի հաստատումից կարճ ժամանակ անց ադրբեջանաթուրքական ուժերի կողմից դրա խախտումը փաստում է, որ պետք է ուժեղացվեն Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող հնարավոր բոլոր միջոցները: Եթե նման դեպքերը պարբերաբար կրկնվելու միտում ունենան, ապա հայկական կողմը պետք է պնդի ռուս խաղաղապահ ուժերի թվակազմի ավելացման անհրաժեշտության մասին:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

19-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO