Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Պետական գործակալությունը 102 տարեկան է

«Արմենպրեսն» ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու Հայաստանի ձայնը

Հայաստանի առաջին` «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը նշում է հիմնադրման 102-ամյակը:
Գործակալության տնօրեն Արամ Անանյանն ընդգծել է, որ գործակալությունն առաջիկա մեկ տարում ծրագրում է կենտրոնանալ միջազգային հեղինակության ամրապնդման վրա։ «Մեր նպատակն է ավելացնել գործակալության ներկայությունը միջազգային լրատվական հոսքերում, ժապավեններում, ինչպես նաեւ «Արմենպրեսի» կողմից ստեղծվող արտադրանքը դարձնել ավելի բազմազան, ժամանակակից եւ համապատասխանեցնել սպառողի պահանջներին։ Առաջիկայում կլինեն դրա տեխնիկական հնարավորությունները, եւ կարծում ենք, որ թե մեր ընթերցողները, թե բաժանորդները եւ թե գործընկերներն այդ փոփոխությունները շատ արագ կտեսնեն»,- ասել է Անանյանը։
Նրա խոսքերով՝ «Արմենպրեսն» ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու Հայաստանի ձայնը, իսկ դա շատ պահանջված է։ Վերջին 1 տարում ամբողջ աշխարհի լրատվական գործակալություններն աշխատել են արտակարգ ռեժիմի պայմաններում, իսկ Հայաստանը՝ կրկնակի, քանի որ երկրում եղան նաեւ պատերազմական գործողություններ։ «Այդ իրադարձությունները՝ կորոնավիրուսային համավարակը եւ պատերազմը, ցույց տվեցին, որ գործակալությունը եւ կարողանում է, եւ պետք է ունենա ռազմավարական այդ նպատակը՝ դառնալու Հայաստանի ձայնը, ու լուծի այդ խնդիրը։ Այսօր ավելի քան կարեւոր է, որ մեր երկրի ասելիքը, պատկերացումները լսելի լինեն առաջին հերթին մեր դաշնակիցների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ճակատագրով հետաքրքրված բոլոր մարդկանց, պետությունների եւ կազմակերպությունների համար։ Մեր ջանք ու եռանդը դնելու ենք այդ ուղղությամբ»,- ընդգծել է Անանյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում արձանագրած ձեռքբերումներին՝ նա նկատել է, որ կա ընթերցողների, ինչպես նաեւ վստահության աճ՝ գործակալության արտադրանքի նկատմամբ։ Այս պահին կարեւոր են տեսանելի ապագայում արվող քայլերը։
«Արմենպրեսը» հիմնադրվել է 1918թ. դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո եւ վիդեո նորություններ:
2017թ. նոյեմբերին ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետություն-Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» փակ բաժնետիրական ընկերությունները «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձեւով վերակազմակերպելու որոշում ընդունեց:
«Արմենպրեսը» ամուր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային եւ միջազգային լրատվական հարթակներում՝ գործակալության ներկայությունն ապահովելու եւ զարգացնելու առումով: Գործակալությունն ակտիվորեն լուսաբանել, հանրահռչակել եւ միջազգային առաջատար լրատվամիջոցներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող բոլոր իրադարձությունները, հակահարված է տվել ադրբեջանական քարոզչությանը, եղել եւ մնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, թուրքական մերժողականության բացահայտման առաջատար դիրքերում։

19-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO