Մինսկի խումբը դեռ կարեւոր անելիքներ ունի
Իրատեսական է Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը
Արցախյան երկրորդ պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը այսօրվա քաղաքական իրողությունների շուրջ զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ։
-Մինսկի խմբի Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների համանախագահները օրեր առաջ՝ պատերազմից հետո առաջին անգամ այցելեցին Հայաստան եւ Ադրբեջան։ Պատերազմից հետո այս ձեւաչափն ունի՞, արդյոք, օրակարգ եւ անելիքներ։ Ի՞նչ գործընթացներ կարող է գեներացնել Մինսկի խումբը ներկա իրավիճակում։
-Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ գործունեության շրջանակներում եւ օժտված է համապատասխան մանդատով, որի ժամկետը սահմանափակված չէ: Այնպես որ, Մինսկի խմբի եւ դրա համանախագահության գործունեությունը կարող է կասեցվել բացառապես այն կազմակերպության որոշմամբ, որի որոշմամբ էլ այդ մանդատը ժամանակին տրվել է: Անգամ եթե համանախագահներից որեւէ մեկն ինչ-ինչ պատճառներով որոշի, որ այլեւս նպատակահարմար չէ իր մասնակցությունը Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին, ապա կարող է սառեցնել իր մասնակցությունը, բայց դրանով ՄԽ համանախագահների գործունեությունը չի կասեցվի կամ սառեցվի ինքնաբերաբար: Մի խոսքով՝ Մինսկի խումբը գոյություն ունի, համանախագահությունն էլ ոչ միայն գոյություն ունի, այլեւ կարեւոր անելիքներ ունի առաջիկայում:
-Թուրքիան Հարավային Կովկասում իր օրակարգը ցանկանում է առաջ տանել «Վեցի հարթակ» ստեղծելու միջոցով։ Որքանո՞վ է իրատեսական, եւ ի՞նչ խնդիր է սրանով ուզում լուծել Թուրքիան։ Հաշվի առնենք, որ Վրաստանն արդեն իսկ մերժել է նման հարթակին միանալու հնարավորությունը։
-Որքան գիտեմ՝ Վրաստանն արդեն իսկ մերժել է մասնակցել նման հարթակի գործունեությանը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններում չլուծված խնդիրների առկայությամբ: Հայաստանի մասնակցությունը եւս հարցականի տակ է, քանի որ Թուրքիայի կողմից դեռեւս որեւէ առարկայական ազդանշան չի տրվել, ըստ որի՝ տեսանելի կդառնար Հայաստանի հանդեպ պաշտոնական Անկարայի ընդգծված թշնամական քաղաքականության փոփոխությունը: Չեմ կարծում սակայն, որ Երեւանի ու Թբիլիսիի հավանական մերժումը կարող է խանգարել Անկարային Հարավային Կովկասում իր ծրագրերն առաջ մղելու հարցում: Անգամ Թեհրանի մերժումը չի խոչընդոտի այդ ծրագրերի իրականացմանը, այս հարցում կարեւորը Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի մոտեցումների ներդաշնակեցումն է, իսկ ստեղծված իրավիճակում այն միանգամայն հասանելի նպատակ է:
-Արցախում հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման համար ստեղծվելիք ռուս-թուրքական կենտրոնը գտնվելու է Աղդամում, որի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են։ Փաստորեն սրանով Թուրքիան լեգիտիմացնում է իր ներկայությունը Ադրբեջանի տարածքում։ Արդյոք ռուս-թուրքական կենտրոնը կենսունակ կլինի եւ ի վիճակի կլինի լուծելու առկա խնդիրները։
-Եկեք ճշգրիտ ձեւակերպումը տանք՝ Թուրքիան Ռուսաստանի հետ համագործակցությամբ եւ վերջինիս համաձայնությամբ իր ռազմական ներկայությունն է հաստատում մինչ այդ Ռուսաստանի բացառիկ ռազմական ազդեցության տիրույթում գտնվող տարածաշրջանում: Անկարան երկարաժամկետ ծրագրեր ունի իրականացնելու այստեղ, իսկ դա նշանակում է, որ այդ կառուցվող ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը եւս տեւական ժամանակի համար է նախատեսված: Համենայնդեպս, թուրք զինվորականներն այդտեղ երկար կմնան, ինչը նույն վստահությամբ չեմ կարող ասել ռուսների մասին:
-Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հետ կապված հարցերը կլուծվեն առաջիկա օրերին։ Արդյոք շանտաժ չէ՞ թուրքական կողմից Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հարցերը մեկ փաթեթով դիտարկելը։
-Թուրքիան ստեղծված իրավիճակում ձգտելու է ստանալ առավելագույնը, եւ այս դեպքում կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը Անկարայի աջակիցն է այս հարցում եւս: Քաղաքական տեսանկյունից Թուրքիան այսօր հանդես է գալիս ուժեղի դիրքերից եւ կարող է պահանջներ ներկայացնել: Ճիշտ է, Երեւանն էլ անպայման չէ, որ պարտադիր պետք է կատարի Անկարայի բոլոր պահանջները, բայց, ամեն դեպքում, պարտավոր է շատ լավ կշռադատել իրողություններն իր յուրաքանչյուր քայլից առաջ:
-Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին, նշել էր, որ այն պետք է որոշվի ապագայում։ Նախադրյալներ տեսնում եք, որ կարգավիճակից բացի հնարավոր լինի բարձրաձայնել Արցախի տարածքային ամբողջականության հարցի մասին։
-Այո, ես գտնում եմ, որ նախ, առնվազն խորհրդային շրջանում, Արցախի մինչ այդ մշտապես հայաբնակ, բայց պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքների հարցը պետք է բարձրացվի, եւ դրանք պետք է հնարավորինս արագ վերադարձվեն Ստեփանակերտի վարչական իրավասության տակ: Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրը եւս լուծելի է, բայց դրա համար լուրջ նախապատրաստական աշխատանք է անհրաժեշտ իրականացնել, ինչը կպահանջի ֆինանսական ռեսուրսի եւ մասնագետների ներգրավում:
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 22-12-2020
|

փակել >>
|