Վանաձորը՝ նախաձեռնության գործող անդամ
Վանաձոր համայնքի ղեկավարին հանձնվեց ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի գործող անդամի հավաստագիրը: Վանաձորն այս տարի դարձել է ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության գործող անդամ:
Վանաձորի համայնքապետարանում հյուրընկալվեցին ԵՄ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի ղեկավար Սեւակ Հովհաննիսյանը, փորձագետ Լիլիթ Ափյանը, «ToughBuilt» ընկերության գործադիր տնօրեն Պատվական Հախինյանը, ՎՏԿ ներկայացուցիչ Եղիշե Սաֆարյանը, «ԷկոՀաբ կայուն զարգացման եւ ակտիվ քաղաքացիության» հիմնադրամի տնօրեն Յանա Մկրտչյանը, ներկա էին նաեւ համայնքապետարանի աշխատակիցներ: Քննարկվեցին համագործակցության ուղղություններին եւ հեռանկարներին վերաբերող հարցեր: Սեւակ Հովհաննիսյանը շեշտեց. «Շատ կարեւոր է տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնել հենց Վանաձորում: Տնտեսական զարգացման պլանավորման մեջ ներգրավվել են զբոսաշրջության, ՏՏ եւ այլ ոլորտների կառույցների ներկայացուցիչներ: Ես լիահույս եմ, որ համատեղ ջանքերով Վանաձորը կդարձնենք Հայաստանի տնտեսական աճի բեւեռներից մեկը»:
Համայնքապետ Մամիկոն Ասլանյանը կարեւորեց տնտեսական զարգացումը խթանող մի շարք միջազգային կառույցների հետ համագործակցությունը, ներկայացրեց քաղաքի կայացած եւ գործող նախագծերը, վստահություն հայտնեց, որ համագործակցությունը տեսանելի ապագայում կտա շոշափելի արդյունք, քանի որ «հենց ՏԻՄ-երն են, որ կարողանում են ճիշտ վերլուծել, գնահատել եւ ուղենշել համայնքի զարգացման առաջնահերթությունները»: Լիլյա Դավթյանն էլ ներկայացրեց ծրագրի մշակման ընթացքը եւ արդյունքը:
Նշենք, որ Վանաձոր համայնքի մշակած տնտեսական զարգացման ծրագիրը գնահատվել էր Համաշխարհային բանկի փորձագետների կողմից եւ արժանացել հավանության՝ որպես «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի պահանջներին համապատասխան ծրագիր:
Չեխիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի դեսպանները վստահեցրել են
ՀՀ-ում Չեխիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի դեսպանատները մեծ աջակցություն են ցուցաբերել նաեւ Լոռու մարզին՝ համավարկի հետեւանքների մեղմման նպատակով: Չեխիայի դեսպանատունն, օրինակ, Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է ֆինանսական միջոցներ, կենտրոնն էլ ձեռք է բերել առաջնահերթ կարեւորության բուժական գույք՝ ռենտգեն թվային համալիր: Իսկ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի աջակցությամբ Սպիտակ համայնքի 6 դպրոցի տրամադրվել է 135 պլանշետ՝ հեռավար ուսուցում կազմակերպելու համար սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին հատկացնելու նպատակով:
Լոռու մարզպետարանում հյուրընկալեցին ՀՀ-ում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցին, Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին, Սլովակիայի դեսպան Միրոսլավ Հաչեկին: Հումանիտար շարունակական օգնության համար շնորհակալական խոսքում հիշվեց նաեւ հայ եւ չեխ, սլովակ, լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, հատկապես բարեկամ երկրների մեծ աջակցությունը 1988-ի աղետալի երկրաշարժի օրերին ու հետագա տարիներին: Դեսպանները վստահեցրին՝ Լոռու մարզպետարանի եւ Չեխիայի, Լեհաստանի ու Սլովակիայի դեսպանատների համագործակցությունը կշարունակվի նաեւ այլ ծրագրերի շրջանակներում:
«Դբա Սմարթ Դեբեդ»
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Լոռու մարզի Դեբեդ համայնքում նախատեսել է իրականացնել գյուղական համայնքների զարգացմանն ուղղված մեծածավալ ներդրումային ծրագիր («Դբա Սմարթ Դեբեդ» լոռեցիական անվամբ): Նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում Դեբեդ համայնքը վերածել բարեկարգ, առաջատար, սմարթ (խելացի) լուծումներով հագեցած բնակավայրի՝ զարգացման լուրջ հեռանկարներով: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը եւ կազմակերպության ներկայացուցիչները Լոռու մարզպետարանում ներկայացրեցին ծրագրի մանրամասները:
Ըստ Կորյուն Խաչատուրյանի՝ նախ ամբողջովին կասֆալտապատվեն եւ կլուսավորվեն գյուղի փողոցներն ու նրբանցքները, կոլորիտային միջավայր ապահովելու նպատակով միաոճ կնորոգվեն տների տանիքները, իսկ գլխավորը՝ ստեղծվելու է բիզնես միջավայր, ապահովվելու են նոր աշխատատեղեր:
«Ինչո՞ւ հենց Լոռու մարզում» հարցին հնչեց պատասխանը. «Որովհետեւ մեր «Սմարթ կենտրոնը» Լոռիում է, իսկ ինչո՞ւ՝ Դեբեդում, որովհետեւ կենտրոնը շատ մոտ է այդ գյուղին, կարծում ենք, որ գյուղն ունի զարգացման լուրջ պոտենցիալ, ու բացի այդ՝ առկա է այն թիմը, որը պատրաստ է իրականություն դարձնելու ծրագիրը»:
Ծրագրի հեղինակները մարզպետարանի ղեկավարությունից երաշխիք են ստացել, որ համայնքը 2021 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նույնպես կարող է մասնակից դառնալ «Սմարթ Դեբեդ» նախաձեռնության իրականացմանը: Հայտնի է, որ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում պետություն-համայնք–մասնավոր ներդրում եռակողմ մոդելը կիրառվել է մարզի մի շարք համայնքներում:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի 22-12-2020
|

փակել >>
|