Կոնգրեսին ԼՂ մասին գնահատական կներկայացվի
ԱՄՆ-ի Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի՝ տարբեր ծախսեր ներառող փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Այն պարունակում է նաեւ ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ: «Ամերիկայի ձայնը» տեղեկացնում է, որ այս մասին իր ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
Օրինագծի՝ «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ լարվածության գնահատական» խորագրով հատվածում նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի մասին:
Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաեւ հետեւյալ դրույթները՝ տարածաշրջանում Միացյալ Նահանգների եւ նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը՝ ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը եւ գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին եւ Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից եւ ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա եւ միջնաժամկետ հեռանկարում:
Օրինագիծը պահանջում է նաեւ, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:
23-12-2020
|

փակել >>
|