Եթե ժողովուրդը իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ժողովուրդն իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետեւյալն է. 1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր՝ իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել զբաղված է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը»,- գրել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի:
«Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: Ես, իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է, եւ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,- նշել է վարչապետը:
23-12-2020
|

փակել >>
|