Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԱՇԽԱՐՀ


ՌԴ նախագահն Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը բարձր է գնահատում

Հայաստանի եւ Արցախի պաշտպանական համակարգերը վերակազմավորման կարիք ունեն՝ նոր մարտահրավերների պատճառով

Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ Արցախի գրավված եւ հարակից տարածքներում դեռեւս մեծ է հակամարտության վերսկսման ռիսկը: Վերջիններիս կատարած քայլերին թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, բացի հայկական կողմից, առկա պայմանավորվածությունների համաձայն, արդեն ստիպված է արձագանքել նաեւ Ռուսաստանը: Արցախի դեպքում այն բխում է խաղաղապահ առաքելությունից, իսկ Հայաստանի դեպքում՝ 1999 թվականին կնքած համաձայնագրում ամրագրված դրույթներից:
Դեպքերի զարգացման ցանկացած սցենարին Ռուսաստանի անմիջական ներգրավումն անխուսափելի կլինի: Իրավիճակն այստեղ օրինաչափորեն Ռուսաստանի մշտական դիտարկման եւ գնահատման ներքո է: Հայաստանի ռազմավարական դաշնակիցն այսօր բարձր է գնահատում Անդրկովկասում իրավիճակի սրման ռիսկը: Այս մասին մասնավորապես հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ իր երկրի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված կազմով խորհրդակցության ժամանակ: Ռուսաստանի նախագահը, Անդրկովկասից բացի, իրավիճակի սրման բարձր ռիսկեր է տեսնում նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Սիրիայում:
Հատկանշական է, որ հիշատակված բոլոր տարածաշրջաններում ներկա է Թուրքիան, իսկ Պուտինը, որպես ռիսկի բարձրացման գործոն, շեշտում է ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ակտիվությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հետեւաբար Ռուսաստանը միշտ բարձր է գնահատում նրա հետ բախումների հավանականությունը, չնայած՝ որոշ հարցերում համագործակցում է վերջինիս հետ: Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնց շուրջ կողմերը չունեն նույն կարծիքներ, իսկ մյուս դեպքերում ամենայն հավանականությամբ ուղղակի համընկնում են երկու պետությունների շահերը:
Թուրքիայի դիվանագիտության ճկունությունը հայտնի փաստ է: Վերջինս իր առաջնային շահերից ելնելով կարող է գործարքների մեջ մտնել նույնիսկ պոտենցիալ հակառակորդների հետ: Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերը համընկել են տնտեսության ոլորտում: Թուրքիան գնում է ռուսական գազը եւ ռուսական ընկերության հետ համաձայնություն է ձեռք բերել իր տարածքում ատոմակայան կառուցելու հարցում, իսկ ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գործարքի արդյունքում Ռուսաստանը ստացավ 2.5 մլրդ դոլար: Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքների համար բաց է ռուսական մեծ շուկան, իսկ նրա զբոսաշրջության ոլորտում զգալի է ռուսների ներդրումը:
Սակայն տնտեսական ոլորտի նման ամեն ինչ հարթ չէ այս երկու պետությունների ռազմաքաղաքական հարաբերություններում: Արցախյան պատերազմից հետո Թուրքիան չկարողացավ Ադրբեջանում ապահովել իր ցանկալի լեգալ ներկայությունը: Ռուս-թուրքական համատեղ հրադադարի մոնիթորինգի կենտրոնում թուրքական կողմը կունենա 30-60 ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սակայն Ադրբեջանում ոչ լեգալ գտնվում են թուրքական կանոնավար բանակի այլ ուժեր եւ Սիրիայից տեղափոխված վարձկաններ, ուստի մեծանում է իրավիճակի սրման հավանականությունը:
Ռուսաստանի կողմից իրավիճակի սրման նման գնահատականը ենթադրում է համարժեք քայլեր: Ներկայում ռուսական խաղաղապահները ստիպված են ապահովել նաեւ Սյունիքի մարզի սահմանների որոշ հատվածների պահպանությունը, ինչը զորակազմի ավելացման անհրաժեշտություն է առաջ բերել: Հայաստանի սահմանները հսկող ռուսական սահմանապահ զորքերը պարտադրված կլինեն հարավային ուղղությամբ լրացուցիչ ուժեր տեղաբաշխել:
Ստեղծված իրավիճակում Հայաստանն ու Արցախը պետք է արագ վերականգնեն ռազմական ներուժը, որին էական վնաս էր հասցվել պատերազմի ժամանակ: Վերանայման կարիք ունի նաեւ այս ուղղությամբ նախապատերազմյան մարտավարությունը՝ հիմնվելով նոր ձեւավորված մարտահրավերների վրա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO