Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՍՈՑԻՈՒՄ


Նոր հնարավորություններ անապահով ընտանիքների համար

Մեկնարկում է սոցիալական բարեփոխման եռամյա ծրագիր

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ազդարարել է սոցիալական պաշտպանության ոլորտի նոր՝ եռամյա ծրագրի մեկնարկը։
Ծրագրի նպատակն է խթանել աղքատ ու խոցելի խմբերի ինքնաբավ կենսապահովումը եւ մասնակցությունը սոցիալ-տնտեսական կյանքին հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ, Լոռի։ «Հայաստանում սոցիալական ներառման եւ ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիրը ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից՝ Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի (JSDF) միջոցով եւ իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո։ Ծրագրի բյուջեն 2,7 մլն դոլար է։
Հայաստանում առնվազն 700,000 մարդ ապրում է աղքատության վերին շեմից ցածր կենսապայմաններում։ Ակնկալվում է, որ նրանցից առնվազն 11,200-ի կյանքի որակը կբարելավվի այս եռամյա ծրագրի արդյունքում։ Նշվում է, որ առնվազն 300 շահառու (40 տոկոս՝ կանայք) կստանա փոքր դրամաշնորհ (4000 դոլար յուրաքանչյուրը), որից առնվազն 225 բիզնես՝ ինքնաբավ կլինի ծրագրի ավարտին։ 200 սոցիալական աշխատողներ, այդ թվում՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողներ եւ համայնքային սոցիալական աշխատողներ հնարավորություն կստանան յուրացնելու սոցիալական դեմքի վարման (case managment) հմտությունները։
«Ծրագիրը երկու մեծ խնդիր ունի իր առջեւ դրված՝ բարեփոխումներ բերել սոցիալական աշխատանքի պրակտիկայում, որի արդյունքում ավելի արդյունավետ կդառնա խոցելի խմբերի հետ մասնագիտական աշխատանքը, եւ հնարավորություններ ստեղծել սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ապրող մարդկանց համար դուրս գալու աղքատության ճիրաններից»,-ներկայացնելով ծրագիրը՝ նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։
«Մեզ համար կարեւորագույն առաջնահերթություններից են խոցելի ու աղքատության նվազագույն շեմից ցածր պայմաններում ապրող մարդկանց ակտիվացումը, նրանց ինքնաբավ կենսապայմանների խթանումը եւ սոցիալական աշխատանքի որակի բարելավումը»,-նշեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ հավելելով, որ եկող տարի շարունակվելու են բարեփոխումները սոցիալական պաշտպանության համակարգում, եւ այդ առումով մեծ է լինելու ծրագրի ներդրումը սոցիալական դեպքի վարման պրակտիկայի ներդրման տեսանկյունից։
«Հատկանշական է, որ ծրագիրը մեկնարկում է Հայաստանի համար այսքան ճգնաժամային ժամանակաշրջանում։ Մենք ակնկալում ենք, որ ծրագրի միջոցով խոցելի խմբերը կկարողանան ավելի ակտիվորեն ինտեգրվել հասարակության մեջ եւ գտնել ավելի լավ աշխատանքային հնարավորություններ»,-իր ողջույնի խոսքում նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Սիլվի Բոսութղոն։
Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական կապերի երկրորդ քարտուղար Ռիկա Օնոդեռան, որը ներկայացրեց դեսպան Ջուն Յամադանի ողջույնի խոսքը. «Մենք խորապես համոզված ենք, որ այս չափազանց կարեւոր եւ ճիշտ ժամանակին իրականացվող նախագիծը նպաստելու է բարեկեցության մակարդակի բարձրացմանը եւ հասարակության անապահով մարդկանց կյանքի որակի բարելավմանը սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման եւ թիրախային խմբերի համար արհեստավարժ դասընթացների անցկացման միջոցով»:
Պանելային քննարկման ընթացքում մասնագետների կողմից ընդգծվեց այն փաստը, որ 2020 թ. հետպատերազմյա շրջանն իր սոցիալ-տնտեսական հետեւանքներով էլ ավելի մեծ մարտահրավեր է ստեղծել հայ հասարակության ու համապատասխան ինստիտուտների համար։ Առավել խոցելի են այն ընտանիքները, որտեղ կան երեխաներ, միայնակ մայրեր, հաշմանդամություն ունեցող անձինք եւ չունեն եկամուտի կայուն, երբեմն էլ, որեւէ աղբյուր։ Վերջին երկու ճգնաժամերի՝ համավարակի ու պատերազմի պատճառով իրավիճակը ավելի է սրվել։ Այս պայմաններում նոր հնարավորությունների ստեղծումն ու մարդկանց քաջալերելը դառնում են կենսական անհրաժեշտություն։
Ծրագրի մեկնարկի արարողությանը մասնակցում էին նախարարության, ասոցիացիայի, Ճապոնիայի դեսպանատան, Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ գործընկերներ տարբեր գերատեսչություններից եւ կազմակերպություններից։ Շուրջ 100 պետական պաշտոնյաներ, սոցիալական աշխատողներ, ոլորտի փորձագետներ ու գործընկեր կառույցների ներկայացուցիչներ օնլայն ռեժիմով հետեւում էին միջոցառմանը` պահպանելով կորոնավիրուսի համավարակի սահմանափակումները։

24-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO