Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Տիգրանակերտում տարածաշրջանի ամենախոշոր ժայռափոր ջրատարն է հայտնաբերվել

Հնագետը մտահոգ է պեղավայրի ճակատագրով

Հայ հնագետները մտավախություն ունեն, որ այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Տիգրանակերտում իրենց կատարած աշխատանքը ադրբեջանական կողմը կփորձի նսեմացնել, իսկ ջրատարը աղվանական համարել՝ խեղաթյուրելով պատմությունը: Տարիներ շարունակ Տիգրանակերտում իրականացված պեղումների արդյունքում հայկական արշավախումբը հայտնաբերել է ժայռափոր խոշոր ջրատար, որն ամենահզորն է տարածաշրջանում:
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ասաց, որ քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի կողքին է ապրում, խնդիրների է բախվելու: «Այսօրվա Ադրբեջանում ապրող մարդը, լինի թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ, դեռ վերջնական չի գտել իրեն, իր ինքնությունը, նա չգիտի, թե ում ժառանգն է: Նրանք փնտրտուքի մեջ են, նրանք ցանկանում են իրենցը դարձնել այն տարածքները, որոնցում ապրում են: Դա միայն մեզ չի վերաբերում, վերաբերում է նաեւ վրացուն եւ բոլոր հարեւաններին»,- նշեց Ավետիսյանը:
Անդրադառնալով Տիգրանակերտում կատարված պեղումներին՝ նա տեղեկացրեց, որ 2020-ին հինգ տարբեր տեղերում են աշխատել: Տիգրանակերտի պեղումներն իրականացնող արշավախումբը կազմված է եղել Երեւանի պետական համալսարանի եւ ինստիտուտի աշխատակիցներից, բայց պեղումների համար վճարել է Արցախի կառավարությունը: «Կատարված հսկայական աշխատանքի արդյունքում Տիգրանակերտում ժայռափորր ջրատար է բացվել: Արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը տարիներ շարունակ խոսում էր այդ մասին, բայց այս տարի ժայռափոր թունելներ բացվեցին, որոնցով ջրատարը տարվել է: Մենք խոշոր ջրանցքներ, ջրատարներ ունենք Արարատյան դաշտում, բայց Արցախում ֆիքսածը նախադեպը չունի»,-շեշտեց Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման հիդրոշինարարական, ինժեներական կառույցները շատ քիչ են, եւ ջրատարի հայտնագործումը լրացնում է պատկերացումները ամբողջ տարածաշրջանում ջրամատակարարման համակարգերի մասին:
«Տիգրանակերտի ծրագիրն առանձնանում էր նաեւ նրանով, որ պեղումներից հետո այնտեղ բարեկարգման աշխատանքներ իրականացվեցին, եւ այն դարձավ զբոսաշրջության կարեւոր օբյեկտ, ուխտավայր, իսկ հարեւանությամբ ստեղծվեց Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, որտեղ պահվող բոլոր ցուցանմուշները դուրս են բերվել»,-տեղեկացրեց ինստիտուտի տնօրենը:
Խոսելով այն փաստի մասին, որ Տիգրանակերտն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է՝ նա ասաց, որ ադրբեջանցիներն ամեն առիթով կնսեմացնեն կատարված աշխատանքների թե՛ նպատակներն ու արդյունքները, թե՛ պատկանելիությունը:
«Նրանք կփորձեն յուրացնել այն ամենը, ինչը մերն է, եւ մենք պետք է ցույց տանք, թե որտեղ է անհեթեթությունը: Նրանք միլիոններ են ծախսում եւ հրատարակում են հոդվածներ, գրքեր, նյութեր, որոնցում բացակայում է գիտությունը: Օգտագործում են արտագիտական հնարավոր բոլոր եղանակները եւ ամբողջը տիրաժավորում, տարածում են: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը ինչ-որ ամբիոնում կարող է այդ նյութերն օգտագործել եւ ասել, որ այդ ամենը ադրբեջանական ժողովրդի անքակտելի սեփականությունն է, իսկ գիտությանը մոտ մարդը նման բան չի անի: Մենք պետք է պայքարենք դրա դեմ ու աշխարհին ցույց տանք իրականությունը: Պետք է ճշմարտությունը ներկայացնենք, տարածենք»,-շեշտեց նա:
Պավել Ավետիսյանը կարծում է, որ բնավ պետք չէ՝ բոլոր գիտնականներն իրենց աշխատանքը թողնեն ու զբաղվեն ադրբեջանցիների հրատարակություններով, սակայն անհրաժեշտ է կենտրոն ստեղծել, որում կընդգրկվեն գիտության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ ու կաշխատեն ճշմարտությունը ներկայացնելու ուղղությամբ, որովհետեւ մենք այն հասարակություններից ենք, որոնց պատմական հայրենիքի մի մասը դուրս է, եւ ակամայից վտանգված է այն ամենը, ինչը մենք ստեղծել ենք:
«Եղել է Հայոց ցեղասպանություն, կարող է եւ սպիտակ եղեռն լինել: Ամեն անգամ ձգտում են հայկական հետքը ջնջել, իսկ այդ կենտրոնը կկարողանա պայքարել ապատեղեկատվության դեմ պետական մակարդակով, ոչ թե անհատապես: Անհրաժեշտ է արժանի հակահարված տալ»,-եզրափակեց Պավել Ավետիսյանը:

24-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO