Քննարկել են եռակողմ հայտարարության հետ կապված հարցեր
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության, ինչպես նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի արդիական թեմաների հետ»,-ասված է հաղորդագրությունում:
24-12-2020
|

փակել >>
|