Համաժողովը քննարկել է կայուն զարգացման հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո անցկացվել է «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ» խորագրով հայ-ռուսական երիտասարդական համաժողովը: Վեցերորդ անգամ անցկացվող ամենամյա միջոցառումն այս տարի առաջին անգամ, համավարակով եւ պատերազմական իրավիճակով պայմանավորված, կազմակերպվել է առցանց:
Ինչպես տեղեկացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, համաժողովի բացմանը ելույթի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Ելենա Դրուժինինան, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ինչպես նաեւ այլ պատվավոր հյուրեր ՌԴ-ից եւ ՀՀ-ից:
Ողջունելով երիտասարդական համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաժողովի նպատակն է նպաստել երկու երկրների երիտասարդների ավանդական շփումների սերտացմանը, ստեղծել ամուր հիմքեր նոր նախաձեռնությունների եւ համատեղ ծրագրերի համար. «Երկրի դինամիկ զարգացման հիմնական ռեսուրսը երիտասարդությունն է եւ սա հստակ շեշտված է համաժողովի խորագրում` «Նոր հնարավորություններ երիտասարդության համար. կայուն զարգացման հեռանկարներ»: Բացի այդ` քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կարեւոր փոփոխությունների ժամանակաշրջանում մեծացած սերունդն առանցքային գործոն է նաեւ երկրի վերափոխումների համար: Համոզված եմ, որ համաժողովը կօգնի բացահայտել երիտասարդությանը հուզող խնդիրները եւ գտնել արդյունավետ լուծումներ, իսկ մեր ժողովուրդների միջեւ պատմականորեն հաստատված բարեկամական կապերը կնպաստեն երկարաժամկետ համագործակցության զարգացմանը եւ կծառայեն որպես ելակետեր ստեղծարար եւ նորարարական նախաձեռնությունների իրականացման համար»:
Համաժողովն ընթացել է երկու զուգահեռ սեկցիաներով: Առաջին սեկցիայում թեմատիկ քննարկումներն ընթացել են «Երիտասարդությունը՝ որպես սոցիալական նորարարությունների եւ երկրի կայուն զարգացման սուբյեկտ» թեմայի շրջանակում, որտեղ անդրադարձ է եղել ստարտափ նախագծերի իրականացմանը, պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդների նորարարական գործունեության խթանմանը եւ այլ հարցերի:
«Հայ-ռուսական երիտասարդական նախաձեռնություններ. հնարավորություններ եւ հեռանկարներ» թեման եղել է երկրորդ սեկցիայի քննարկման հիմնական ուղղությունը: Բանախոսներն անդրադարձել են COVID-19-ի համավարակի պայմաններում երիտասարդական կյանքին, մասնավորապես, նոր նախաձեռնություններով հանդես գալու եւ արդյունավետ համագործակցության հարթակներ գտնելու առանձնահատկություններին, ինչպես նաեւ երիտասարդների կամավորության խնդրին: 24-12-2020
|

փակել >>
|