Իսրայելը ձգտում է այլընտրանք չթողնել ԱՄՆ-ին
Շահերը միշտ ավելի կարեւոր են գաղափարախոսություններից
Իսրայելը հետաքրքրված է տարածաշրջանում այնպիսի պայմանների ստեղծմամբ, որոնք Վաշինգտոնին այլ ելք չեն թողնի, բացի Թեհրանի հետ դիմակայության հետագա շարունակումից: Այդ կարծիքին են «South Front»-ի վերլուծաբանները:
Իսրայելը հայտարարել է Պարսից ծոցում համատեղ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագրերի մասին Իրանին զսպելու ԱՄՆ-ի եւ Իսրայելի համատեղ ջանքերի շրջանակներում: Իսրայելի ռազմական գերատեսչության հակահրթիռային պաշտպանության կազմակերպության ղեկավար Մոշե Պատելը նշել է, որ դեռ վաղ է այդ հարցով որեւէ համաձայնագիր կնքել, այն պահանջում է Վաշինգտոնի հաստատումը, եթե «իսրայելական համակարգերը զարգանան ամերիկյան տեխնոլոգիաների կամ ֆինանսավորման օգտագործմամբ»: Այս մասին հայտնել է «Reuters» գործակալությունը:
«South Front»-ի վերլուծաբանները կարծում են, որ հայտարարված ծրագիրը Դոնալդ Թրամփի վարչակազմի վերջին դիվանագիտական նվաճումների տրամաբանական շարունակությունն էր, երբ ԱՄՆ-ի մի շարք տարածաշրջանային գործընկերներ համաձայնվում են պաշտոնապես կարգավորել հարաբերություններն Իսրայելի հետ. «Երկար տարիների ընթացքում ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան եւ այլ երկրներ գաղտնի համագործակցել են Իսրայելի հետ անվտանգության, հետախուզության ու ռազմական ոլորտներում»: Այժմ, երբ իրանական դիմադրության առանցքի եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարած բլոկի միջեւ լարվածությունն աստիճանաբար աճում է, Վաշինգտոնն իր դաշնակիցներին ստիպել է ընդունել իրողությունը եւ նույնիսկ ընդլայնել առկա համագործակցությունն իրանական սպառնալիքի դեմ պայքարի պատրվակով»:
«ԱՄՆ-ի ղեկավարությամբ հակաիրանական ալյանսի անկարողությունը՝ հասնելու իր գլխավոր նպատակին՝ ոչնչացնելով Իրանի քաղաքական ռեժիմը, չի նշանակում, որ այդ պլանը կդադարեցվի, երբ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը հեռանա: Դրա փոխարեն Երուսաղեմը կշարունակի առաջատար դեր խաղալ դրա իրականացման գործում: Հավանական է, որ այժմյան պայմաններում Իսրայելի ակտիվ դիրքորոշումն ուղղված է լինելու Սպիտակ տուն նոր վարչակազմի ժամանումից հետո Իրանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեղմացման չթույլատրմանը»,-ենթադրում են վերլուծաբանները:
Իր հերթին՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այդ պաշտոնում իր առաջին տարում մտադիր է անցկացնել «Գագաթնաժողով ժողովրդավարության համար»: Սպիտակ տան նոր ղեկավարը պատրաստվում է հավաքել ժողովրդավարական բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ ամբողջատիրության եւ միահեծանության դեմ նրանց պայքարի կազմակերպման նպատակով: Այդ նախաձեռնության մեջ անսպասելի ոչինչ չկա: Ավելի շուտ՝ անսպասելի կլիներ, եթե նա հանդես չգար նման նախաձեռնությամբ: Բայդենն ամերիկյան քաղաքական գործիչների այն բացարձակ մեծամասնության ներկայացուցիչն է, ովքեր 1991-ից հետո իրենց խնդիրը տեսնում են միայն աշխարհի ամերիկյան գլոբալ շինարարության մեջ, որում բոլորը կկիսեն ամերիկյան գաղափարախոսությունն ու արժեքները եւ կընթանան ԱՄՆ-ի ճանապարհով: Ռոնալդ Ռեյգանից հետո բոլոր նախագահները, բացառությամբ Դոնալդ Թրամփի, ունեցել են այդ դիրքորոշումը: Եվ ամեն ինչ լիովին համապատասխանում է ավանդույթներին:
Անսպասելի էր, սակայն, Բայդենի նախաձեռնության սուր քննադատությունը ամերիկյան արտաքին գործերի առաջատար «Foreign Affairs» ամսագրում: Ավելին՝ այդ քննադատությունը բավական ծավալուն է եւ շատ բովանդակային: Ամենազարմանալին այն է, որ այն կատարվել է ԱՄՆ-ի գլոբալ գերակայության նույն գաղափարախոսության դիրքերից, որից ելնում է նաեւ ինքը՝ Բայդենը, բայց դրա կիրառական, պրագմատիկ տարբերակում: Այս կարծիքին է ՌԴ տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ժուրավլեւը:
Առաջին՝ հոդվածի հեղինակներն այն կարծիքին են, որ նման գագաթնաժողովի կազմակերպումը շատ դժվար կլինի, քանզի ժամանակակից երկրներից շատերը, այդ թվում՝ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի որոշ երկրներ ամերիկյան ծայրահեղ ազատական գաղափարախոսության տեսանկյունից ժողովրդավարական չեն:
Երկրորդ՝ եւ սա է հիմնական առարկությունը, գաղափարական մաքրությունը եւ հիմնական սկզբունքների պահապանի դերն էական են աշխարհում ԱՄՆ-ի դիրքերի համար, բայց ցանկացած պետության համար գլխավորը նրա շահերն են: «Ժողովրդավարության համար գագաթնաժողով հրավիրելը նշանակում է հստակ գաղափարախոսական մոտեցում ցուցաբերել օրվա գլոբալ օրակարգին: Ոչ մի կասկած չկա, որ Միացյալ Նահանգները նմանություններ ունի այլ ժողովրդավարական պետությունների հետ: Բայց գաղափարախոսությունը միշտ չէ, որ համընկնում է շահերի հետ»,-գրում են հեղինակները:
Այնուհետեւ նրանք հիշեցնում են խորհրդա-ամերիկյան հարաբերությունների պատմությունը, երբ հակառակ գաղափարախոսություններ ունեցող երկրները արդյունավետ համագործակցում էին, եւ հաջողվում էր խուսափել միջուկային պատերազմից: Նրանք եզրակացնում են. «Գաղափարախոսությունը կարեւոր է, բայց շահերն ավելի կարեւոր են»:
Երրորդ՝ գագաթնաժողովը պարզապես պետք չէ, քանզի Ամերիկայի Միացյալ Նահանգները բավարար քանակով միջազգային (ՆԱՏՕ, G-7) եւ ազգային (ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալություն, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամ, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիա, Հեռարձակման հարցերով դիտորդական խորհուրդ, ԱՄՆ-ի աշխարհի ինստիտուտ եւ այլն) ինստիտուտներ ունի, որոնք հնարավորություն են տալիս պաշտպանել ու առաջ մղել ժողովրդավարությունն աշխարհում: Զանգվածային նոր միջոցառման անցկացումը գումարներ կխլի այդ ինստիտուտներից եւ կթուլացնի Վաշինգտոնի ազդեցությունը ժողովրդավարության համաշխարհային գործընթացի վրա:
Չորրորդ՝ համաշխարհային ժողովրդավարության փարոս դառնալու համար ինքդ պետք է ժողովրդավար լինես:
Անհրաժեշտ է իշխանությանը մոտ չթողնել արմատական պահպանողականի (նոր Թրամփի), իսկ դրա համար պետք է ծայրահեղ ազատական գաղափարախոսություն ներդնել հենց ԱՄՆ-ում՝ հասարակության այն շերտերում, որոնք դեռ չեն կիսում այն:
Հավանաբար, Իսրայելը հույս ունի, որ ԱՄՆ-ն բոլոր առումներով իր ճանապարհին խոչընդոտ կդիտարկի Իրանին՝ որպես բռնապետական երկրի, որը միեւնույն ժամանակ մեծ հարստություններ ունի: Միայն այդ դեպքում նրան, հավանաբար, կհաջողվի պահպանել Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը: Ցանկացած այլ պարագայում Իսրայելը կապրի իր պատմության վատագույն ժամանակները, քանզի երբ մենակ մնա Թեհրանի դեմ, պատասխան է տալու ոչ միայն իրանական միջուկային ֆիզիկոսի սպանության համար: Եվ դա բացառված տարբերակ չէ: Ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի իրանական նոր քաղաքականությունը, որը կորդեգրի Բայդենը, արդեն հիմա անհանգստացնում է Իսրայելին, եթե վերջինս որոշել է ԱՄՆ-ի համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում ստիպված չի լինի վախենալ ամերիկյան քաղաքականության հնարավոր փոփոխություններից: Իրանական քաղաքական գործիչները պետք է առաջ անցնեն իրենց իսրայելցի գործընկերներից: Վերջիններս ներկայումս կարգավորում են հարաբերություններն ԱՄՆ-ի աչքից ընկած Թուրքիայի հետ, ինչը Վաշինգտոնը կընդունի ակնհայտ դժգոհությամբ: Իրանը կարող է հանդես գալ Իսրայել-Թուրքիա զույգի դեմ եւ մեծացնել իր նշանակությունն ամերիկյան քաղաքականության մեջ, եթե շեշտը դնի ոչ թե Իսրայել-ԱՄՆ հարաբերությունների չեզոքացման, այլ ԱՄՆ-ի հետ փոխադարձ շահերի ու հետաքրքրությունների հստակեցման վրա: Իսրայելա-ամերիկյան հարաբերությունների խնդիրը սոսկ հետեւանք է, որն ինքնըստինքյան կլուծվի Իրան-ԱՄՆ նոր մակարդակի շփումների հաստատման դեպքում: Եվ ամենակարեւորը՝ Իսրայելը երբեք չի կարողանա ավելին առաջարկել Վաշինգտոնին, քան Իրանը:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 24-12-2020
|

փակել >>
|