Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ըստ էության Թուրքիան ու Ադրբեջանը պարտված ու չբավարարված կողմեր են

Գալու է այն պահը, երբ վերջնականապես գիտակցելու են, որ իրենց համար Արցախի հարցն այլեւս փակ էջ է

Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի հետ զրույցում «ՀՀ»-ն փորձում է պարզել, թե հաղթական էյֆորիայից հետո ինչպիսի՞ տրամադրություններ են առկա Ադրբեջանում։ Տարածաշրջանում ուժերի նոր դասավորվածության պայմաններում ո՞րը պետք է լինի հայկական կողմի խնդիրը, ինչպե՞ս անենք, որպեսզի ստեղծված իրավիճակում հնարավորինս օգուտ քաղենք եւ մեծացնենք մեր երկրի անվտանգային հնարավորությունները։
-Պարոն Այվազյան, Ադրբեջանում անցե՞լ է հետպատերազմյան հաղթանակի էյֆորիան։
-Անշուշտ, այս երկրում կան հասարակական տարբեր շերտեր։ Ընդ որում, այդպիսիք կան նաեւ իշխանության մեջ։ Բայց ընդհանուր առմամբ ժողովրդի մոտ հասունանում է այն գիտակցությունը, որ այս պատերազմում իրականում հաղթել են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան, այլ հաղթել է Ռուսաստանի Դաշնությունը։ Ե՛վ ռազմական, եւ՛ քաղաքական առումներով։ Եվ ըստ էության Թուրքիան ու Ադրբեջանը պարտված ու չբավարարված կողմեր են։ Հենց դա էին ապացուցում ռազմական շքերթի ժամանակ նրանց հոխորտանքները Սեւանը, Զանգեզուրը գրավելու վերաբերյալ։ Իսկ Էնվերի հոգու հանգստությանը նվիրված փառաբանական ներբողներն ուղղված էին Ռուսաստանին։ Հիշենք, թե Էնվեր փաշան ինչ գործունեությամբ էր զբաղված նախկին ռուսական կայսրության փլատակների վրա։ Նաեւ՝ Ռուսաստանի ղեկավարությանն ուղղված մեսիջները, երբ Ալիեւն անընդհատ կրկնում էր՝ Վլադիմիր Պուտին, Վլադիմիր Պուտին... Իսկ ի՞նչ էր ասում Ալիեւն այդ էյֆորիկ պահին։ Ասում էր, որ իրենք արդեն լուծել են ղարաբաղյան խնդիրն ու այլեւս կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Մինչդեռ ի պատասխան դրան Պուտինն անընդմեջ ասում էր, որ կարգավիճակի հարցը հանված չէ օրակարգից, որ այն հետոյի հարց է պարզապես։ Նաեւ Պուտինը հիշեցնում էր, որ Սումգայիթում կատարված հայերի ցեղասպանությունից է ծագել ղարաբաղյան հակամարտությունը։ Պուտինը նաեւ մեսիջ հղեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու Ադրբեջանին, որ եթե ագրեսիա տեղի ունենա ռուս խաղաղապահների նկատմամբ, ապա իրողությունները կարող են ընթանալ երկու տարբերակով. կլինի այն, ինչ եղավ Օսիայի եւ Աբխազիայի հետ։ Եվ երկրորդ տարբերակը՝ հարցը կլուծվի Ղրիմի օրինակով։ Երբ Ղրիմը նախ ինքնորոշվեց ու հռչակեց իր անկախությունը, ապա դիմեց Ռուսաստանին՝ միանալու խնդրանքով։ Վերջինս էլ բավարարեց դիմումը։ Պուտինը փաստորեն սրանով սպառնաց Ադրբեջանին, որ հանկարծ այս երկիրը չփորձի ապակայունություն մտցնել տարածաշրջանում։ Որքան էլ ցավալի լինի իրավիճակը նաեւ մեզ համար, համենայնդեպս, Ադրբեջանում հասկանում են արդեն, որ արցախյան ազատագրված այդ տարածքներում հայկական ժամանակավոր ներկայությունը փոխարինվեց ռուսական մշտական ներկայությամբ։
-Անբավարարվածության այդ զգացողություններն ինչպիսի՞ իրավիճակների կարող են հանգեցնել այդ երկրի ներքաղաքական կյանքում։
-Ե՛վ էլիտայի մեջ, եւ՛ հասարակության տարբեր շերտերում, երբ արդեն գալիս են զոհվածների դիերը, դժգոհություններ ու հուզումներ են տեղի ունենում։ Անգամ հանրահավաքներ են լինում, որտեղ մեղադրում են Ալիեւին՝ ասելով, որ նա ադրբեջանական «հաղթանակը» վաճառեց Ռուսաստանին, որ նա ազգի դավաճան է, որ իրենք զոհվեցին, որպեսզի իրենց դարավոր թշնամին Արցախը վերածի ռազմաբազայի։ Մարդիկ հավաքներ են կազմակերպում՝ գոռալով՝ Էրդողան, փրկիր մեզ Պուտինից։ Նման տրամադրությունները գնալով ավելի ու ավելի են մեծանում։ Ավելի ու ավելի է խորանում կորստի, իսկական կորստի գիտակցությունը։ Եվ ես վստահ եմ՝ Ալիեւն ու նրա կինը իզուր են հաղթական մուղամներ երգում։ Նրանց մոտ գալու է այն պահը, երբ վերջնականապես գիտակցելու են, որ իրենց համար Արցախի հարցն այլեւս փակ էջ է։ Բայց մեզանից էլ է շատ բան կախված արդեն։ Երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պարտված են զգում, մենք ինչպե՞ս կկարողանանք այս նոր իրավիճակում մեր հարաբերությունները կառուցել դաշնակից երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ։ Այո, մենք էլ պետք է ճշմարտության աչքերին նայենք եւ խոստովանենք, որ Հայաստանն այլեւս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Եվ այս հակամարտության կողմն էլ արդեն Հայաստանը չէ։ Հակամարտության կողմերն են՝ մի կողմից Ռուսաստանը եւ Հայաստանը, մյուս կողմից՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Այո, իրերի նոր դասավորվածությունն այսպիսին է։
-Իսկ մենք կարո՞ղ ենք այս նոր իրավիճակում հօգուտ մեզ ինչ-որ մի բան քաղել։
-Իհարկե կարող ենք։ Նախ եւ առաջ մենք արցախյան ռազմաճակատը չպետք է «տեղափոխենք» Երեւան։ Դա ամենամեծ նվերը կլիներ Ալիեւին։ Ժամանակին Ադրբեջանում մեր հաղթանակները գրանցեցինք նրանց երկրում քաղաքացիական պատերազմի ֆոնին։ Եվ իրավունք չունենք նման ճոխություն թույլ տալ մեզ՝ մտնել քաղաքացիական բախումների ու անկայունության շրջափուլի մեջ։ Միաժամանակ մեր երկրում կայացվող բոլոր կարեւոր որոշումների վրա հնարավորություն պետք է ունենան ազդելու այն բարձրակարգ մասնագետները, որոնք այս երեսուն տարիների ընթացքում հայտնվել են տասներորդական շարքերում։ Եվ անպայման մեր շահերը պետք է համադրենք Ռուսաստանի Դաշնության շահերի հետ։ Աշխարհաքաղաքական ուժերի ներկա այս դասավորվածությամբ ակնհայտ է դառնում, թե ինչ է տեղի ունեցել։ Փաստացի Ֆրանսիան ու ԱՄՆ-ն դուրս են մնացել ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացից։ Եվ հիմա պետք է մտածենք, թե ի՞նչ կարելի է անել, որ վերջիններս եւս դերակատարություն ստանձնեն։ Պետք է անենք այնպես, որ Ֆրանսիան առնվազն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Միայն այդպես այս երկիրը կարող է որոշակիորեն գործ անել այս հարցում։ Ուրիշ ճանապարհ չկա. նախկին ստատուսն այլեւս չի լինելու, ուժերի նախկին դասավորվածությունն այլեւս գոյություն չունի։ Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը եւս անհապաղ պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Չնայած մի քիչ ուշացած է, այնուամենայնիվ դեռ ուշ չէ, կարելի՛ է անել։ Մանավանդ որ ռուսական զորքերն Արցախում են։
-Ալիեւը նաեւ ռազմատուգանքի մասին է խոսում...
-Այո, նա արդեն բարբաջում է 50 միլիարդ դոլարի մասին։ Հակառակ պարագայում ակնարկում է Սյունիքի վերաբերյալ տարածքային պահանջներ ներկայացնելու մասին։ Հայկական կողմի պատասխանը պետք է լինի հետեւյալը՝ ադրբեջանահայ փախստականների տարածքային, նյութական կորուստները կազմում են մոտ 100 միլիարդ դոլար։ Եթե Ադրբեջանը պատրաստ է իր նախկին քաղաքացիներին վճարել այդ փոխհատուցումը, ապա տվյալ 100 միլիարդի կեսը կարող են իրենց պահել՝ որպես սեփական վնասների դիմաց փոխհատուցում։ Իսկ մյուս 50 միլիարդով մենք կարող ենք եւ՛ Նախիջեւանը, եւ՛ Արցախի մնացած մասը հետ գնել։ Եվ հենց սրա համար է նաեւ կարեւոր, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը։ Որպեսզի երբ Ադրբեջանը վաղը գործընթաց սկսի Հայաստանին այդ հաշիվը ներկայացնելու վերաբերյալ, մենք ասենք՝ այո՛, մենք այնտեղ զորքեր ունեցել ենք, քանի որ ճանաչում ենք այդ պետությունը։ Եվ որպես ռազմավարական դաշնակից մեր ներկայությունն ենք որոշ չափով ապահովել այնտեղ։ Եվ դա օկուպացիա չէ, այլ մեր կողմից ճանաչված պետության տարածքում մեր ներկայության օրինական ապահովումն է։ Այս պարագայում մեր դիրքորոշումն ավելի նվազ խոցելի կլինի։ Իսկ Ալիեւի լեզուն էլ շատ ավելի կարճ կլինի։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

24-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO