Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Վարպետի պատգամները միշտ արդիական են

Ավետիք Իսահակյանի ծննդյան 145-ամյակին նվիրված գիտաժողով

Այս տարի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը պատրաստվում էր ըստ ամենայնի նշել մեծ բանաստեղծի ծննդյան 145-ամյակը` դեռ նախորդ տարվանից մշակելով բազմաբնույթ միջոցառումներ եւ ծրագրեր: Դժվար էր պատկերացնել, որ շատ չանցած՝ մեր հայրենիքին կպատուհասեին աղետն ու արհավիրքը եւ մեզ կշեղեին կյանքի բնականոն հունից: Եվ այստեղ է, որ մեզ օգնում է Վարպետը թե՛ իր գրական ժառանգությամբ, թե՛ իր հասարակական-քաղաքական գործունեությամբ: Ահա թե ինչու պատերազմական այդ դաժան օրերին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մշտապես անդրադարձել է մեծ հայրենասերի` ժողովրդի ցավով եւ տառապանքով ապրած բանաստեղծի իմաստուն մտքերին եւ պատգամներին: Պատմության դաժան քառուղիներում հայ ժողովուրդն իր գոյության կռիվը մղել է նաեւ գրականությամբ եւ մշակույթով: Ահա թե ինչու մենք մեր պարտքը համարեցինք անպայման իրականացնել «Ավետիք Իսահակյան-145» գիտաժողովը` հարգանքի տուրք տալով մեծ գրողին եւ մեր բազմադարյա գրականությանը: Հոբելյանական այս կարեւոր միջոցառմանը մասնակցելու հայտ էին ներկայացրել բանասիրության դոկտորներ, երիտասարդ գրականագետներ եւ այդ ասպարեզում իրենց առաջին քայլերն անող հետազոտողներ: Հարկ է նշել, որ զեկուցողներ կային նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներից` Գյումրի, Վանաձոր, Իջեւան, Էջմիածին:
Ներկայացված աշխատանքների թեմաները բազմազան էին եւ տպավորիչ. ընդգրկում էին ինչպես գրողի ստեղծագործությունները, այնպես էլ կյանքն ու բազմաշերտ գործունեությունը:
Գիտաժողովն անցկացվեց 2 օր` դեկտեմբերի 17-18-ին, այն հեռարձակվում էր առցանց` ուղիղ միացմամբ թանգարանի ֆեսբուքյան էջով, որին հնարավորություն ունեցան հետեւելու իսահակյանասերներ, հազարավոր հետեւորդներ` ոչ միայն հայրենիքից, այլեւ աշխարհի տարբեր երկրներից: Ավելորդ չենք համարում նշել, թե որքան բովանդակալից եւ հետաքրքիր էր յուրաքանչյուր զեկուցում, ուր բացահայտվում էին մեծ գրողի ստեղծագործական եւ աշխարհայացքային բազմաբնույթ հարցեր, դրվագներ:
Այս ամենի հետ մեկտեղ գիտաժողովը նաեւ շատ օգտակար եւ արդյունավետ էր, յուրահատուկ սեմինարի բնույթ էր կրում, քանի որ յուրաքանչյուր զեկուցումից հետո տեղի էր ունենում ակտիվ քննարկում, կարծիքների եւ մտքերի փոխանակում: Եզակի էին այս նիստին մեկնաբանությունները, լրացումներն ու առաջարկությունները` մանավանդ երիտասարդ իսահակյանագետներին` տրված պրոֆեսոր Ավիկ Իսահակյանի կողմից: Առաջարկ եղավ «Աբու-Լալա Մահարի» անմահ գրական կոթողը աշխարհին ներկայացնելու 12 լեզվով` ամփոփված մեկ գրքում: Առաջարկի հեղինակը ԳԱԱ թղթակից անդամ, բ.գ.դ. Աելիտա Դոլուխանյանն էր (թեմա`«Աբու Լալա Մահարի պոեմի առաջին ֆրանսերեն թարգմանությունը»):
Իրենց տպավորիչ, գիտական եւ արժեքավոր զեկուցումներով հանդես եկան պատմաբան, պ.գ.թ. Կարինե Բազեյանը («Շիրակի ազգագրությունը Իսահակյանի արձակում»` կարեւորելով Իսահակյանի ստեղծագործության մեջ առկա ազգագրական հարուստ նյութը), բ.գ.դ. Վազգեն Համբարձումյանը («Բառի պատկերագրությունը Ավետիք Իսահակյանի վաղ շրջանի չափածոյում»), պրոֆեսոր Վլադիմիր Կիրակոսյանը («Կինը եւ սերը Իսահակյանի ստեղծագործության մեջ»), բ.գ.դ. Սուսաննա Հովհաննիսյանը («Ավետիք Իսահակյանի մասին հուշագրության էջերից»), Վալերի Փիլոյանը («Իսահակյան-Հրանտ Մաթեւոսյան. ժառանգորդության հարցեր»), Վաչագան Ավագյանը («Ավետիք Իսահակյանի եւ Արշակ Չոպանյանի առնչություններից»), Էմմա Թեմրազյանը («Ավետիք Իսահակյան եւ Հովհաննես Մասեհյան. հանճարեղ բարեկամությունը»), Քնարիկ Ավետիսյանը («Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի նկարազարդումները»), բ.գ.թ. Աշոտ Գալստյանը («Ավ. Իսահակյան բնորդը հուշագրության մեջ»):
Ուշագրավ էին երիտասարդ բանախոսների մեկնաբանություններն ու դիտարկումները` Լիլիթ Սեյրանյան, Արմեն Մանուկյան, Նունե Մկրտչյան, Անի Ղազարյան, Անահիտ Ղարիբյան, Շողեր Խաչատրյան, Լուսինե Սահակյան, Լուսինե Հայրիյան, Անի Փաշայան: Ուրախալի է, որ գիտաժողովին մասնակցեցին նաեւ տուն-թանգարանների ներկայացուցիչներ` Կարինե Քոչար (Երվանդ Քոչարի տուն-թանգարան), Անուշ Թասալյան (Եղիշե Չարենցի տուն-թանգարան), Քրիստինե Աբրահամյան (Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարան): Եվ, իհարկե, առանձնահատուկ հետաքրքիր էր լսել բ.գ.դ., պրոֆեսոր Ավիկ Իսահակյանին. զեկուցման թեման էր` «Ավետիք Իսահակյանը հուշագիր»: Խոսելով Վարպետի` հայ արվեստի եւ գրականության երեւելիներին վերաբերող հուշերի մասին ` գրականգետը շեշտում է, որ այստեղ զետեղված նյութերը սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում: Գիտաժողովի ընթացքում Ավիկ Իսահակյանը ներկայացրեց Իսահակյանի ակադեմիական հրատարակության 13-րդ հատորը, ուր զետեղված էին նշված հուշերը:
Այս գիտաժողովը մեկ անգամ եւս հաստատեց, թե որքան արդիական ու մեծ են Իսահակյանի աշխարհընկալումն ու խորիմաստ փիլիսոփայությունը. «Հայ ժողովուրդը չմեռնող ժողովուրդ է, որքան էլ որ նա փոքրանա` նա պիտի հետապնդե իր դատը իր խոսքով, իր արվեստով, իր գրականությամբ եւ իր զենքով եւ արյունով…»:

Ռուզաննա ՄԵՍՐՈՊՅԱՆ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի
հանրահռչակման բաժնի վարիչ

24-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO