Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԼՂՀ


Անվտանգության երաշխիքների ներքո

Արցախահայությունը պետք է արագ վերադառնա Ադրբեջանի կողմից զավթած բնակավայրեր

Արցախում հրադադար հաստատելուց հետո հայկական կողմի համար, կարգավիճակի հարցից բացի, եռակողմ հայտարարության, թերեւս, ամենակարեւոր կետն իրենց բնակության վայրեր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի խնդիրն է: Համաձայնագրի 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»:
Ըստ այդմ՝ այսօր Արցախի Հանրապետության համար առաջնային է Հադրութի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի եւ Շուշիի զավթած գյուղեր տեղի բնակիչների վերադարձի հարցը: Այս ուղղությամբ բանակցություններ վարելու համար առկա են դրական նախադրյալներ: Եռակողմ հայտարարությունում ամրագրված է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցի ներքո: Բանակցությունների փուլում առաջնային դիտարկման հարց է հենց փախստականների խնդիրը, քանի որ դրա հետաձգումը կամրագրի ներկայիս ստատուս քվոն եւ հետագայում կդժվարացնի Ադրբեջանի զավթած տարածքներ տեղաբնակների վերադարձը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ օրերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ առաջնային քննարկման թեմա էր դարձրել հենց արցախահայության վերադարձի խնդիրը: Պետությունների ԱԳ նախարարներն ընդգծել էին հումանիտար հարցերի հասցեագրումը եւ տեղահանված արցախահայությանն իր բնակության վայրեր վերադառնալու համար պայմանների ստեղծումը, նրա իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: Վերոհիշյալ խնդրի արագ լուծման անհրաժեշտությունը հիմնավորվում է նաեւ այդ ուղղությամբ վտանգավոր զարգացումների հնարավոր սցենարներով: Մասնավորապես՝ Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիսից ազգությամբ թուրքմենների հավաքագրումը Արցախի գրավված տարածքներում վերաբնակեցնելու համար: Կասկածից վեր է, որ Թուրքիայի առաջարկած գումարների եւ պայմանների դիմաց կգտնվեն սիրիացի ընտանիքներ, որոնք կհամաձայնեն ապրել Ադրբեջանում, առավել եւս, որ Սիրիայի իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող հյուսիսային շրջաններում սոցիալական վիճակը ծանր է: Դրան նպաստում է նաեւ պաշտոնական Անկարայի քաղաքականությունը: Վերջինս նպաստում է թուրքմենների վատ ապրելակերպի պայմանների խորացմանը, որպեսզի փոքր գումարներով նրանց վարձի տարածաշրջանի տարբեր երկրներում ռազմական գործողություններում օգտագործելու համար, իսկ հիմա էլ նախատեսում է ընտանիքներով նրանց տեղափոխել Արցախի հարակից գրավված տարածքներ:
Հավանականությունը շատ փոքր է, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի թուրքմենների ընտանիքները կբնակեցվեն ադրբեջանական բնակավայրերում: Թուրքիան նրանց տեղափոխում է Արցախից զավթած գյուղերում ու Հադրութ քաղաքում բնակեցնելու համար, առավել եւս, որ այնտեղ տների մեծ մասը մնացել են անվնաս եւ ապահովված են կահույքով: Թերեւս, վնասվել է տների 20 տոկոսը, որը պատերազմի ընթացքում այրում էին ադրբեջանաթուրքական զորքերը՝ փորձելով վերացնել բնակավայրերի հայկական լինելու հիմքերը:
Արցախի տարածքներ փախստականների վերադարձը պետք է իրականացվի ՄԱԿ-ի համապատասխան կառույցների երաշխիքների եւ վերահսկողության ներքո: Գործընթացը տեղում պետք է վերահսկվի ռուս խաղաղապահների կողմից: Այստեղ առաջնային կարեւորություն է ստանում Արցախի Հանրապետության տարածքներ հայերի եւ ադրբեջանցիների վերադարձի արդյունքում տեղի բնակչության՝ խորհրդային ժամանակահատվածի համամասնության պահպանումը: Իսկ ինչպես գիտենք, մինչեւ կոնֆլիկտի սկսվելը ԼՂՀ բնակչության 80 տոկոսը հայեր էին, 20 տոկոսը՝ ադրբեջանցիներ:
Կանխատեսելի է, որ Ադրբեջանը կփորձի անհամեմատ ավելի մեծ թվով ադրբեջանցի եւ թուրքմեն բնակեցնել բուն Արցախի տարածքներում՝ հետագայում ինքնորոշման խնդրի լուծման գործընթացի վրա ազդելու համար: Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացի 25-ից ավելի տարիների ընթացքում մշտապես ամրագրված է եղել նրա բնակչության էթնիկ կազմի 80/20 տոկոսային հարաբերակցությունը: Այս համամասնության պահպանումը բանակցությունների գլխավոր հարցերից մեկը պետք է լինի, որին պետք է ուղղվեն դիվանագիտական բոլոր ջանքերը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

25-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO