Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայոց վրիժառության ասպետն ու կնքահայրը

«Ես իմ գործով գցեցի լուման արդարության բագինի առաջ…»

«Հայկական դատը ինձ համար մի հասկացություն ունի՝ մեզանից գողացված ու թուրքին նվիրած մեր հայրենական հողերը հետ ստանալ: Մեր դատը գերեզման էր դրված, ու պատրաստվում էին ծածկել մոռացության քողով: Որպես մի հայ անհատ՝ ես չէի կարող ընդունել այդ: Պապերիցս ստացած արդարության ոգին իմ ներսում հրաբուխ դարձած դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը: Ու ես տասնյակ տարիների մոռացության փոշուց մաքրելով՝ Հայկական դատը դրի մարդկության առաջ»:
Գուրգեն ՅԱՆԻԿՅԱՆ

1973 թվականի հունվարի 27-ն էր, երբ նա, նախնական պայմանավորվածության համաձայն, թուրք հյուպատոսին՝ Մեհմեդ Բայդարին, եւ փոխհյուպատոս Բահադր Դեմիրիին հրավիրում է Կալիֆորնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց: Հրավերը թուրքերն ընդունել էին, որովհետեւ նա թաքցրել էր իր հայ լինելը ու խոստացել նրանց նվիրել տարբեր երկրների անվանի գործիչների ստորագրությամբ թուրքական հին դրամներ եւ Աբդուլ Համիդի սենյակից հանված մեծարժեք մի կտավ: Նա պատահական չէր ընտրել թուրք հյուպատոսներին: Մի անգամ Սան Ֆրանցիսկոյում հանդիպել էր թուրք հյուպատոսին ու հասկացել՝ ողորմելի մարդ է, պետք չէ իր արարքը նման խղճուկի վրա գործադրել: Նրան պետք էր, որ իր վրեժխնդրության զոհերն ավելի լուրջ դիվանագետներ դառնային:
Իսկ վրիժառուն մեծանուն Հայն էր՝ արդարության բագինի առաջ իր լուման գցած Գուրգեն Յանիկյանը: Ահա թե ինչ է պատմում ինքը վրեժխնդրության գործողությունից րոպեներ առաջ բարբարոս ցեղի երկու դիվանագետի հետ կարճ խոսակցության մասին. «Ես որոշել էի՝ նախքան գործի անցնելը մի քանի խոսք ասել, որ նրանք գիտենան, թե ինչու պետք է ոչնչացվեն, եւ ով եմ ես:
-Դուք գիտե՞ք, որ ես հայ եմ, ծնվել եմ Էրզրումում,- նրանք զարմանքով նայում էին ինձ,- ես գրող եմ եւ շատ անգամներ եմ գրել հակառակ ձեր կառավարությանը: Դուք չգիտեք իմ իսկական ազգանունը. Ես Յանի խան եմ ձեզ համար, միաժամանակ ես Նեգրուգն եմ՝ իմ անվան հակառակ կարդալն է: Այն ես տասնյակ տարիներ օգտագործել եմ իմ գրությունների համար, նամանավանդ այն գրվածքների, որոնք տաճիկներին էին վերաբերվում:
Հյուպատոսը կեղծ ժպիտով ասաց.
-Շատ էլ լավ ես արել, Յանի խան, բայց դա անցյալում է եղել: Դուք նվերներ եք տալիս մեր երկրին, չէ՞ որ հիմա մենք բարեկամներ ենք: Մեր երկիրն էլ, որպես շնորհակալություն, Ձեզ երկու շքանշան պիտի տա: Ես էլ իմ կողմից խոսք եմ տալիս, որ մի 5000 դոլար էլ Ձեզ տրվի, որ Դուք այլեւս մեզ հակառակ բաներ չգրեք…
-Բարեկամնե՛ր… Գազանների հետ բարեկամներ չեմ կարող լինել: Ձեր ցեղը երկու միլիոն մեր ազգից մորթել է, հիմա ինձ դրա՞մ եք առաջարկում…Դուք փոխել եք ձեր երկրի կառավարության ձեւը, բայց մնացել եք նույն կեղտոտ ազգը: Պիտի ոչնչացնեմ երկուսիդ էլ…
Երկու հարված տալով հյուպատոսին՝ գիրքը դեն շպրտեցի եւ զենքն ուղղեցի երկրորդին: Քանի՞ անգամ կրակեցի եւ երկուսից որին՝ չեմ հիշում, միայն երբ վերջին՝ իններորդը կրակեցի, երկուսն էլ արդեն գետնին էին ընկած: Ձեռքիս զենքը դնելով սեղանի վրա, վերցնելով «Բրունինգը» եւ մոտենալով դիակներին՝ երկուական փամփուշտ էլ ուղարկեցի գանգերին: Մոտեցա հեռախոսին, կանչեցի հյուրանոցի հեռախոսավարին եւ ասացի, որ ինձ միացնեն ոստիկանապետ Գարդենթրի հետ, որովհետեւ իմ սենյակում երկու դիակ կա...»:
Ոստիկանությանը հանձնված ծերունազարդ ասպետին դատապարտում են ցմահ բանտարկության: Տասը տարի բանտում անցկացնելուց հետո ամերիկյան իշխանությունների միջամտությամբ դուրս է գալիս բանտից եւ ենթարկվում տնային կալանքի: Նա արդեն ծանր հիվանդ էր, մահամերձ: Տասնյոթ օր անց հայոց արժանապատվության ռահվիրան հավերժի քնով փակում է աչքերը այցելուների համար փակ հիվանդանոցում: Հերոսի դատապարտումը, ինչպես ժամանակին գրվել է հայատառ մամուլում, «հայկական կողմի պարտությունն էր, ոչ միասնական լինելու արդյունք: Բազմաթիվ կուսակցություններ, նաեւ անհատներ ցանկանում էին, որ Գուրգեն Յանիկյանն իրենց անունից հանդես գար, սակայն վրիժառուն հայտարարում է, որ գործել է միայնակ, իր իսկ որոշմամբ»: Հին ու ավանդական հիվանդություն, որը չի բուժվում առ այսօր: Ինչեւէ…
Հյուպատոսների սպանությունը ցնցում է աշխարհը, միջազգային հանրության ուշադրությունն ուղղվում է առ այն, թե ինչու կատարվեց այդ «տարօրինակ ահաբեկչությունը»: Հերոսին տրվում են «անհավասարակշիռ», «խելագար» ու այլ որակումներ: 78-ամյա հիվանդ ու տկար ծերունուն ի՞նչն էր դրդել դիմել այդ քայլին: Եվ ո՞վ էր, վերջապես, նա՝ սովորական հանցագո՞րծ, հոգեկան խնդիրներ ունեցող մա՞րդ, թե՞ իր արարքը հստակորեն գիտակցող մեկը: Ինչ էլ որ մտածեին, հատուցման հրազենային ղողանջն արդեն հնչել էր: Սանտա Բարբարայում արձակած կրակոցները սկիզբ էին դնելու հայ վրիժառության պայքարին՝ հայկական արդարացի պահանջատիրության նոր փուլին:
1975 թ. հունվարի 20-ին ռումբ է պայթում Բեյրութում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գրասենյակի մոտ: Գործողության պատասխանատվությունն ստանձնում է «Գուրգեն Յանիկյան զինվորական խումբը»: Այդ օրն ընդունված է համարել ԱՍԱԼԱ-ի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադրման օր: Հաջորդ ամիսներին եւ տարիներին՝ մինչեւ 1990 թվականի դեկտեմբերը, ԱՍԱԼԱ-ն իրականացնում է շուրջ 300 զինյալ գործողություն աշխարհի տարբեր երկրներում, դրանց թվում՝ Արեւմտյան Հայաստանում, Փարիզում, բորենիների որջերում՝ Անկարայում, Ստամբուլում… Գործողություններ, որոնք գալիս են հաստատելու հերոսի այն համոզմունքը, թե՝ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի…»: Եվ չմնաց:
Ասենք, որ հայ վրիժառության սերմը ցանած հզոր հայորդին էությամբ գրող էր, մասնագիտությամբ՝ ճարտարագետ, քանդակագործ: ԱՄՆ-ում ապրած տարիներին ճանաչվել է որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» գրական մրցանակի: Իսկ հրատարակված գրքերը բազմաթիվ են՝ «Հուդայի հաղթանակը», «Հարեմի խաչը», «Մի ամերիկացու ձայնը», «Համբարձված Հիսուսը», «Անհատը», «Կյանքի սիմֆոնիա», «Մեր մեսիան», «Դրախտը», գրքեր, որոնց, թերեւս, անծանոթ է հայաստանյան ընթերցողը, եւ որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Մեծ հայրենասերը նաեւ նախաձեռնել էր, որ «Դրախտը» վերածեր քսան ժամ տեւողությամբ շարժանկարի, որում ներկայացվելու էին թուրքական բարբարոսությունները: Սկսել էր, սակայն գումարի պատճառով այն կիսատ է մնացել: Դիմելուց հետո գործին չեն աջակցել ամերիկյան իշխանությունները՝ թուրքերի հետ ավելորդ գլխացավանք չունենալու մտահոգությամբ:
Էրզրումում ծնված վրիժառուի աճյունը վերահուղարկավորվել եւ հանգչում է Եռաբլուր զինվորական պանթեոնում: Այնտեղ, որտեղ թեւածում է նորօրյա քաջազունների անմեռ ու վրեժատենչ հավաքական ՈԳԻՆ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

25-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO