Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


ԱՄՆ-ը դեռ ժամանակ ունի՝ փրկելու իր դիրքերը Կովկասում

Արեւմուտքի համար Ադրբեջանի միակ արժեքը Ռուսաստանից Եվրոպայի կախվածության վերացումն է

Քոլին Պաուելի եւ Քոնդոլիզա Ռայսի օրոք ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ, դեսպան Ջոզեֆ Ադամ Էրելին գիտի, թե ինչպես է պետք փրկել Ամերիկայի դիրքերը Կովկասում: Եվ դրա համար նույնիսկ պետք չէ տրորել գետինը՝ ակնհայտորեն ակնարկելով Ռուսաստանի ներկայությունն Արցախում: Ի դեպ, նրա խոստովանությամբ՝ փափուկ եւ կոշտ ուժի օգտագործման մեջ Մոսկվայի արձանագրած հաջողությունները տպավորում են: Այս ամենի մասին Էրելին գրել է ամերիկյան «The National Interest»-ում:
Զրոյական գումարով խաղի ոճի մտածողությունն այսօր նորաձեւ չէ արեւմտյան միջազգային հարաբերությունների փորձագետների շրջանում: Սակայն հենց դա տեղի ունեցավ, երբ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կրակի դադարեցման պայմանագիր կնքեցին Արցախում: Համաձայնագրի ստորագրմանը նախորդեց հինգշաբաթյա արյունալի պատերազմը:
Իր ծանր ու փափուկ ուժի՝ վախեցնելու չափ հաջող օգտագործմամբ Ռուսաստանը կարողացավ մեկ հարվածով դուրս մղել Արեւմուտքին եւ դառնալ տարածաշրջանի անփոխարինելի տիրակալ:
Միացյալ Նահանգների համար այդ համաձայնագիրը ռազմավարական անհաջողություն է ներկայացնում: Դրա ստորագրման մեջ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես եկավ եւ երկրորդ պլան մղեց ԵԱՀԿ Մինսկի խմբին, միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ավելի վաղ փորձում էին կարգավորել հակամարտությունը: Պետքարտուղար Մայք Պոմպեոյի փորձերը՝ լուծելու հակամարտությունը, հաջողությամբ չպսակվեցին եւ շեշտեցին Ամերիկայի ազդեցության նվազումը տարածաշրջանում:
«Ամենամեծ անհանգստություն առաջացնում են համաձայնագրի այն կետերը, որոնք ենթադրում են ռուսական զինվորների երկարատեւ ներկայությունն Ադրբեջանում: Ըստ համաձայնագրի պայմանների՝ ռուսական երկու հազար զինվորականներ, որպես խաղաղապահներ, տեղակայված են այդ երկրի տարածքում:
Իշխանության նախկին զավթումների ժամանակ Ռուսաստանը կարողացավ ռազմական ներկայություն հաստատել Մոլդովայում (Մերձդնեստր), Վրաստանում (Աբխազիա ու Հարավային Օսեթիա) եւ Ուկրաինայում (Դոնբաս): Ահա թե ինչու Ադրբեջանի ՊՆ նախկին աշխատակիցներից մեկն ասաց. «Ես չգիտեմ, թե ամեն բան ինչպես կավարտվի այս անգամ: Կովկասում ռուս խաղաղապահների ներկայության գոնե մեկ դրական օրինակ երբեք չի եղել»»,- գրել է Էրելին:
Հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում է հինգ տարի ժամկետով ռուսական զորքերի տեղակայում Ադրբեջանում, ինչը պետք է հակակշռի արդեն իսկ Հայաստանում գտնվող զորքերին: Սակայն, չնայած սահմանափակ ժամկետին, քչերն են հավատում, որ Կրեմլը ծրագրում է հեռանալ:
Սա շատ կարեւոր է Միացյալ Նահանգների համար, քանի որ Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում Եվրոպային Ռուսաստանից կախվածությունից ազատելու գործում: Այսօր Եվրոպան Ռուսաստանից ներկրում է բնական գազի 40 տոկոսը եւ հում նավթի 30 տոկոսը: ՆԱՏՕ-ի երկրների այս էներգետիկ կախվածությունը դամոկլյան թրի պես կախված է դաշինքի գլխին:
«Ադրբեջանը կատարում է իր խոստումը՝ ազատելու Արեւմուտքին Ռուսաստանի էներգետիկ սադրանքից,- համոզված է Ադամ Էրելին:- 2006 թ. ավարտվեց նավթամուղի շինարարությունը, որը Վրաստանը կապում է Թուրքիայի հետ: Դեպի Իտալիա գազամուղի շինարարությունը պետք է ավարտվի արդեն այս ամիս: Այդ ենթակառուցվածքների առկայության դեպքում Եվրոպան կարող է Կասպից ծովով նավթ ու գազ ստանալ էներգետիկ ռեսուրսներով հարուստ Թուրքմենստանից ու Ղազախստանից:
Որպեսզի պաշտպանի իր ու եվրոպական դաշնակիցների հետաքրքրությունները, ԱՄՆ-ը պետք է վերսկսի իր կապերը Կովկասում: Դրա համար Բայդենի վարչակազմը պետք է հասկանա, թե իր նախորդներն անցած 20 տարում ինչը ճիշտ չեն արել»:
Հոդվածագիրը վստահ է, որ Մինսկի խումբը պետք է լուծարվի, որովհետեւ դրա շրջանակներում բանակցություններին վերադառնալու թույլ կոչերը չեն օգնի: Այդ կառույցը չկարողացավ կանխել ռազմական գործողությունների սկսումը եւ կարգավորել հակամարտությունը: Ըստ նրա՝ ռուսների ազդեցության դեմ պայքարելու համար ԱՄՆ-ին պետք չէ նույն ռազմական ներկայությունը, ինչ Ռուսաստանն ունի: Ռուսները փող չեն բերում: Ընդհակառակը, նրանք իշխանություն են կիրառում՝ զրկելով այլ ներդրումներից: Իրոք, Ռուսաստանն արդեն սկսել է խստացնել տնտեսական պտուտակները՝ հնազանդությունն ապահովելու համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ՌԴ-ն դեկտեմբերի 17-ին արգելեց ներմուծել ադրբեջանական լոլիկ, ինչն այդ երկրի՝ ծավալով երկրորդ արտահանումն է: Ռուսների վերահսկողությունը թուլացնելու համար ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա առեւտրի եւ ներդրումների վրա:
«Աջակցելով տնտեսական դիվերսիֆիկացմանը եւ ինտեգրմանը՝ մենք կարող ենք նվազեցնել տարածաշրջանի կախվածությունը Մոսկվայից: Օրինակ՝ խորհրդային տարիներին Ղարաբաղը տարածաշրջանի հացի պահեստն էր: Հակամարտության պատճառով այժմ հողերի մեծ մասը չի մշակվում: Ճշգրիտ հողագործության համաշխարհային առաջատար Միացյալ Նահանգները կարող է տրամադրել տեխնիկական փորձաքննություն եւ աջակցություն տարածաշրջանի գյուղատնտեսության աշխուժացման եւ սննդի անվտանգության բարելավման համար:
ԱՄՆ-ը դեռ ժամանակ ունի՝ փրկելու իր դիրքերը տարածաշրջանում: Այս նպատակին հասնելու համար հարկավոր չէ կոշիկներով տրորել հողը: Փոխարենը Ամերիկան կարող է ցույց տալ, որ ազատության եւ անվտանգության ճանապարհը երբեմն կարող է զուտ տնտեսական լինել»,- գրել է Ջոզեֆ Ադամ Էրելին:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO