Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


Աշխարհում շատ մարտահրավերներ կան

Ջո Բայդենն ինչպես կարող է պատասխանել դրանց

ԱՄՆ-ի առաջատար թերթերից մեկը՝ «The New York Times»-ը, գործնականում հանդես է եկել ծրագրային հոդվածով այն մասին, թե նորընտիր նախագահ Ջո Բայդենն ինչպես պետք է արձագանքի համաշխարհային մարտահրավերներին: Հեղինակը՝ Ջորջ Բուշ կրտսերի ու Բարաք Օբամայի վարչակազմերում 2006-2011 թթ. պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Ռոբերտ Գեյթսը, կարծում է, որ հավասարը չունեցող ռազմական ուժը պետք է մնա որպես ֆոն մնացած աշխարհի հետ Ամերիկայի հարաբերություններում, իսկ Գերմանիան պետք է պատասխան տա «Հյուսիսային հոսք-2»-ի համար:
Նոր վարչակազմը կարիք ունի թարմացնել ամերիկյան քաղաքականությունը՝ 21-րդ դարի մարտահրավերներին անհրաժեշտ կերպով արձագանքելու համար: Նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր արտաքին քաղաքականությունը կձեւավորի երեք թեմայի շուրջ՝ Ամերիկայի դաշնակիցների ու ընկերների հետ փոխհարաբերությունների թարմացում, միջազգային կազմակերպություններում ամերիկյան մասնակցության թարմացում եւ պետության ոչ ռազմական գործիքների օգտագործման շեշտադրում:
Ինչ վերաբերում է Չինաստանի եւ այլ երկրների կողմից մարտահրավերներին, ինչպես նաեւ անդրազգային սպառնալիքներին՝ կորոնավիրուսից մինչեւ կլիմայի փոփոխություն, ապա դրանք բոլորն էլ ճիշտ առաջնահերթություններ են (չնայած, իհարկե, հավասարը չունեցող ռազմական ուժը պետք է մնա աշխարհի մնացած մասի հետ Ամերիկայի հարաբերությունների ֆոն):
Սակայն յուրաքանչյուր դեպքում վերադարձը Թրամփից առաջ գոյություն ունեցած ստատուս քվոյին ոչ համարժեք պատասխան կլինի առկա խնդիրներին: Յուրաքանչյուր հարցով Ամերիկայի մոտեցումն անհրաժեշտ կլինի բարեփոխել, վերակենդանացնել կամ վերակազմավորել:
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները, ինչպես նաեւ Ճապոնիան, Հարավային Կորեան եւ այլն, ողջունելու են համաշխարհային անվտանգության հարցերում Ամերիկայի պարտավորությունների հաստատումը, ինչպես նաեւ երկրի անցումը հարգալից երկխոսության Թրամփի նախագահության կոնֆլիկտային շրջանից հետո:
Սակայն նոր վարչակազմը պետք է պնդի, որ ԱՄՆ-ի դաշնակիցները մի շարք ճակատներում ավելի շատ ջանքեր գործադրեն: Թրամփի կողմից նրանց վրա ճնշումը եւ նրա փորձը` ստիպելու դաշնակիցներին ավելացնել պաշտպանության ծախսերը, այն խնդրի շարունակությունն է, որը բարձրացվել է շատ նախագահների կողմից: Այդ ճնշումը պետք է շարունակվի:
Սակայն ռազմական ծախսերի հարցը միակը չէ, որում նոր վարչակազմը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի իր դաշնակիցների նկատմամբ: Գերմանիան պետք է պատասխան տա ոչ միայն իր ռազմական ծախսերի չափազանց ցածր մակարդակի համար: Նա պետք է պատասխան տա նաեւ տնտեսական հետաքրքրություններն ու Լեհաստանի եւ Ուկրաինայի անվտանգության ոլորտում հետաքրքրությունները փոխանակելու փորձի համար՝ հանուն Ռուսաստանից Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք-2»-ից սպասվող շահի:
Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի գնումը, չնայած Ամերիկայի կողմից բազմիցս հնչած նախազգուշացումներին, պետք է ունենա իր գինը (վերջերս կիրառված պատժամիջոցները լավ սկիզբ են): Բայց հարկ է Անկարային պատասխանատվության կանչել Լիբիայում, Արեւելյան Միջերկրածովյանում ու Սիրիայում իր գործողությունների համար: Այդ տարածաշրջաններում Անկարայի որոշումները հակասում են ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների հետաքրքրություններին, ինչպես նաեւ բարդացնում են ջանքերը, որոնք ուղղված են խաղաղության հաստատմանը, իսկ ՆԱՏՕ-ի անդամի գործողությունները, որոնք հակասում են մյուս դաշնակիցների հետաքրքրություններին, չի կարելի անտեսել:
ԱՄՆ-ը պետք է առաջատար դիրքեր զբաղեցնի ՆԱՏՕ-ում՝ «ժողովրդավարության դաշինքում», այն բանի համար, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն հետեւանքներն այն անդամ-երկրների համար, ինչպիսիք են Թուրքիան, Հունգարիան ու Լեհաստանը, որոնք շարժվում են դեպի տոտալիտարիզմ կամ արդեն լիովին օգտագործում են դրա գործիքները: ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ չկա դաշինքի անդամի հեռացման դրություն, սակայն ստեղծագործական դիվանագիտությունը հնարավոր է, այդ թվում՝ անդամության դադարեցումը կամ պատժիչ այլ միջոցառումներ: Բայդենի համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից Թրամփը ձգտում էր խուսափել, պետք է ուղեկցվի բարելավման համապատասխան օրակարգով: Չնայած բազմաթիվ խնդիրներին, այդ կազմակերպություններն օգտակար աշխատանք են կատարում եւ կարող են արդյունավետ ուղեցույցներ լինել ամբողջ աշխարհում ամերիկյան ազդեցության համար:
Հոդվածագիրը շեշտում է, որ 1970-1980-ականներին Խորհրդային Միությունն ուներ ստուգված ու երկարաժամկետ ռազմավարություն՝ իր պաշտոնյաներին ՄԱԿ-ի տարբեր կառույցներում ու այդ կազմակերպության հետ կապված գործակալություններում տեղավորելու համար: «Չինաստանը, դատելով ամեն ինչից, այսօր համանման ռազմավարություն է կիրառում: Երբ մենք դուրս ենք գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ու այլ կազմակերպություններից, այդ կերպ Չինաստանին հնարավորություն ենք տալիս տնօրինել այնտեղ ու նրանց օգտագործել իր սեփական նպատակներով»,- նշել է Գեյթսը՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը՝ ԱՄՆ-ի հիմնական ոչ ռազմական ուժի գործիքը, բարեփոխումների խիստ կարիք ունի, ինչի մասին խոսում են այս արտաքին քաղաքական գերատեսչության շատ բարձրաստիճան ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Կառուցվածքային եւ մշակութային խելամիտ փոփոխությունների դիմաց Պետդեպարտամենտը պետք է ստանա իրեն անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսները:
«Վերջին տարիներին մեր միջազգային տնտեսական գործիքները հիմնականում կենտրոնացած են պատժիչ միջոցառումների, այդ թվում`պատժամիջոցների եւ սակագների վրա: Մենք պետք է ավելի ստեղծագործական մոտեցում դրսեւորենք` որոնելու համար դրական տնտեսական խթաններ այն բանի համար, որպեսզի այլ երկրները գործեն կամ ձեռնպահ մնան որոշակի գործողություններից՝ համաձայն մեր հետաքրքրությունների: Ոչ մի երկիր չի կարող մեզ հետ համեմատվել այն բանում, ինչ վերաբերում է աղետի դեպքում մարդասիրական օգնության տրամադրմանը, բայց վերջին տարիներին մեր հաջողություններն օգնության ցուցաբերման ոլորտում ձեւավորվել են սովորական բյուրոկրատական կառույցներից եւ գործընթացներից դուրս»,- գրել է Գեյթսը:
Արտերկրում մտավախություն կա, թե արդյոք Ամերիկայի նորացված ակտիվ ներգրավվածությունը (եւ հուսալիությունը) կշարունակվի՞ նոր վարչակազմի ժամկետի ավարտից հետո, ինչպես նաեւ նոր նախագահի՝ ռազմական ուժի օգտագործման վերաբերյալ հայացքների առիթով: Մյուս կողմից՝ հնարավոր չէ չնկատել ԱՄՆ-ի դաշնակիցների եւ ընկերների մեծ մասի թեթեւությունը, որ նախագահական ընտրություններում հաղթել է Ջո Բայդենը:
Դա նոր նախագահին զգալի հնարավորություններ է տալիս դաշինքներն ու միջազգային ինստիտուտները վերակենդանացնելու եւ ամրապնդելու, ինչպես նաեւ ցույց տալու, որ այդ կերպ ապահովվում է Ամերիկայի հետաքրքրությունների առաջմղումն ամբողջ աշխարհում: Դա կարող է տեւական ժառանգություն լինել Բայդենի վարչակազմի համար:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

25-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO