Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԱՇԽԱՐՀ


Ադրբեջանն սկսել է հարձակումները Ռուսաստանի «գազային մենաշնորհի» վրա

Վրաստանին արտոնյալ գազի վաճառքը, թերեւս, երկու նպատակ է հետապնդում

Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ վաճառելու մասին նախորդ շաբաթ կնքած համաձայնագիրն առանձնակի նշանակություն ունի արցախյան պատերազմի համատեքստում: Համաձայնությունը ձեռք էր բերվել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ «SOCAR»-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի հանդիպման ժամանակ: Այս համաձայնագրի շնորհիվ Վրաստանը գրեթե ամբողջությամբ բավարարում է իր գազի կարիքները՝ Ադրբեջանից ներմուծման միջոցով:
Երեւույթը կարելի է գնահատել որպես պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերած Վրաստանի աջակցության փոխհատուցում: Ադրբեջանը պետք է որ բարձր գնահատի այն իրողությունը, որ Վրաստանն արգելեց իր օդային տարածքով ռազմական բեռներ տեղափոխող ինքնաթիռների թռիչքը, այն դեպքում, երբ զենքով եւ վարձկաններով բեռնված ինքնաթիռներն անարգել Ադրբեջան էին ուղեւորվում Իսրայելից, Թուրքիայից, Լիբիայից եւ Ուկրաինայից:
Սակայն այս համաձայնագիրն ունի նաեւ այլ ենթատեքստ: Այն ուղղված է վրացական շուկա վերադառնալու՝ Ռուսաստանի վերջին փորձի դեմ: Վրաստանը 2006-2019 թվականներին հրաժարվել էր ռուսական գազից եւ այն գնում էր միայն Ադրբեջանից: 2020 թվականի մայիսին Վրաստանը հայտարարել էր ռուսական «Գազպրոմի» հետ նախորդ տարի կնքած համաձայնագիրն առավել շահավետ պայմաններով թարմացնելու մասին: ՌԴ-ն համաձայնել էր գինն իջեցնել մոտ 15 տոկոսով: Այս գործարքին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի քայլը:
Վրաստանին իջեցված սակագներով 200 միլիոն խորանարդ մետր սոցիալական գազ տրամադրելու Ադրբեջանի առաջարկը միանշանակ ուղղված է Ռուսաստանի դեմ: Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել այդ պետության քայլը, այն դեպքում, երբ ռուսական կողմին հաջողվել էր ջերմացնել Վրաստանի հետ ունեցած սառը հարաբերությունները եւ որոշակի տնտեսական շահույթ ապահովել:
Վրաստանի բնական գազի 2020 թվականի հաշվեկշռով նախատեսվել էր 2,5 միլիարդ խորանարդ մետր գազի սպառում: Ռուսաստանից մատակարարումները սպասվում էին 170 միլիոն խորանարդ մետրի սահմաններում: Գազի պահանջարկի մնացած մասն ապահովվում է Ադրբեջանից ներմուծման միջոցով:
Ադրբեջանի այդ քայլը ոչ միայն Վրաստանին թույլ կտա առավել երկար ժամանակահատվածի համար պահպանել բնակչության համար բնական գազի գնի կայունությունը, այլեւ բարենպաստ պայմաններ կստեղծի Ռուսաստանի հետ այդ ոլորտում հետագա բանակցություններում, ինչպես նաեւ կնվազեցնի նրա կախումը ռուսական գազից:
Նկատենք, որ Վրաստանը գազի տեսքով փոխհատուցում էր ստանում ՌԴ-Հայաստան տարանցման համար, որը կազմում էր փոխանցվող գազի մոտ 10 տոկոսը՝ տարեկան մոտ 250 մլն խորանարդ մետր: Սակայն 2018 թվականից Վրաստանը դրա դիմաց միայն գումար է պահանջում: Գազային արտոնություններ տալով՝ Ադրբեջանը Վրաստանին հնարավորություն է ընձեռում ավելի կոշտ դիրքորոշում ունենալ նաեւ դեպի Հայաստան գազի տարանցման ուղղությամբ ամեն տարի «Գազպրոմ-Էքսպորտի» հետ տարվող բանակցությունների ժամանակ:
Վերոշարադրյալը միանշանակ փաստում է, որ Ադրբեջանը գործում է ՌԴ տնտեսական շահերի դեմ: Այստեղ խոսքը Ռուսաստանի հիմնական աշխարհաքաղաքական լծակի՝ գազի բնական մենաշնորհի մասին է: Գազային պատերազմներում ռուսական կողմն առավել կոշտ եւ հետեւողական է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

25-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO