Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Երբ հակառակորդը շարունակում է զինվել…

Ադրբեջանի նոր սպառազինմանը համարժեք արձագանքելն այլընտրանք չունի

Այն դեպքում, երբ պետությանդ նկատմամբ տարած ռազմական հաղթանակին նվիրված շքերթի ժամանակ քեզ թշնամաբար տրամադրված երկու պետության ղեկավարները հիշատակում են քո ժողովրդին ցեղասպանության ենթարկած երիտթուրքերի պարագլուխներին եւ խոսում Երեւանի ու Սյունիքի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին՝ նշանակում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Հետեւաբար՝ պետք է նախապատրաստվել նոր պատերազմի: Երբ հարեւաններդ խոսում են զենքի ուժի դիրքերից, դու չես կարող խոսել նրանց հետ խաղաղ գոյակցության ու համագործակցության մասին, դա ուղղակի անտրամաբանական է եւ պետականության կորստի ուղիղ ճանապարհը կլինի:
Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարում է երկրի ռազմական բյուջեն կես միլիարդ դոլարով ավելացնելու մասին: 2021 թվականին այդ պետության բյուջեով բանակին հատկացվելու է 2.7 մլրդ դոլար: Եթե սրան գումարվեն նաեւ Թուրքիայի կողմից զենքի քողարկված մատակարարումը եւ թուրքական զինված ուժերի ներկայությունը, ապա կարելի է պնդել, որ Ադրբեջանը ռազմականացված պետություն է եւ պատրաստվում է նոր պատերազմի:
Ադրբեջանի առաջնորդը հայտարարում է, թե պատերազմի ժամանակ շատ ռազմամթերք է օգտագործել եւ այն պետք է համալրի: Իրականում վերջինս ռազմական տեխնիկայի հսկայական կորուստներ է ունեցել, որոնց վերականգնման համար տարիներ են անհրաժեշտ: Սակայն այստեղ խոսքը դրա մասին չէ, այլ այն մասին, որ այդ պետությունը շարունակում է զինվել եւ մեծացնում է դրա ծավալները: Այսօր Ալիեւը խոսում է նաեւ Երեւանի, Սեւանի ու Սյունիքի մասին: Մենք նման հայտարարությունները կարող ենք ցնորամտություն որակել, բայց այսօր իրականությունն այն է, որ Ադրբեջանը, արհեստականորեն ձեւավորվելով հայերի պատմական բնօրրանում, միջազգային հանրությանը կարողանում է համոզել, որ դրանք իր պատմական տարածքներն են, եւ ագրեսիայի հետեւանքով հողեր գրավելուց հետո էլ մնում է անպատիժ: Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ: Բայց իրականում պատժողը միայն հայկական երկու պետությունները կարող են լինել:
Այստեղ չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի վրա մեծ է Թուրքիայի ազդեցությունը, որն այսօր անտեսում է ողջ աշխարհի կարծիքը եւ վարում սեփական նեոօսմանյան քաղաքականությունը: Էրդողանի երազանքն է նաեւ մեծ թուրանական բանակ ունենալը, եւ դրա համատեքստում չի բացառվում, որ ջախջախված ադրբեջանական բանակը համալրվի եւ սերտաճի Թուրքիայի ռազմական ուժերի հետ: Արցախյան պատերազմի ժամանակ, ինչպես տեսանք, դրա կառավարումն ամբողջովին անցել էր թուրք հրամանատարների ձեռքը: Նախիջեւանում արդեն երկար ժամանակ է` համատեղ ծառայություն են անցկացնում թուրքական եւ ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները:
Այս պայմաններում Հայաստանի ԶՈՒ-ի եւ Արցախի պաշտպանության բանակի ներուժի շուտափույթ վերականգնումը հրամայական է: Հանրապետություններում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգահեռ պետք է վերականգնվի պատերազմի ընթացքում կորսված սպառազինությունը: Արցախյան պատերազմը ցույց տվեց հայկական բանակի բացերը, եւ դրանց շտկումն օրախնդիր է: Դրանք առաջին հերթին հակաօդային պաշտպանության բացերն են եւ պահեստազորի մոբիլիզացիայի ու ռազմական գործողությունների ժամանակ նրա կիրառման խնդիրները:
Պաշտպանական կարողությունների հզորացումը պետք է ընթանա ռազմավարական գործընկերոջ եւ ռազմաքաղաքական անվտանգության այն համակարգի հետ համահունչ, որտեղ այսօր Հայաստանն է: Զինատեսակների համալրման գործընթացում ձեռքբերման աղբյուրների դիվերսիֆիկացիա նույնպես պետք է արվի՝ ժամանակակից եւ լավագույն սպառազինությունն ապահովելու համար:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

26-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO