ՊԵԿ-ը հորդորում է չխախտել ներմուծման արգելքի որոշումը
Ուժեղացված վերահսկողությամբ կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան
Հոկտեմբերին ԱԺ-ի ընդունած օրենքով 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ուժի մեջ է մտնում թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը: Այն նախնական պայմաններով գործելու է 6 ամիս: Այդ ժամանակահատվածը պարտադրված է ԵԱՏՄ օրենսդրությամբ, որի լիիրավ անդամն է Հայաստանը: Միանշանակ կարելի է պնդել, որ վերոնշյալ սահմանափակումը 6 ամսից կրկին կերկարաձգվի, քանի որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո էլ Թուրքիան շարունակում է զինել Ադրբեջանին: Օրերս բայրաքթարներով բեռնված հերթական ռազմական ինքնաթիռն ուղեւորվեց Ադրբեջան: Բացի այդ, Ադրբեջանում են Թուրքիայի բանակի ստորաբաժանումները եւ նրա վարձած ջիհադիստ ծայրահեղականները:
Այս պայմաններում մեր կողմից Թուրքիայի ռազմական բյուջեի համալրումն առնվազն տարօրինակ կլիներ: Չնայած փակ սահմաններին, հայ ձեռներեցները Վրաստանի տարածքով մեծ ծավալի ապրանքներ էին ներմուծում: Նրանցից շատերը մասնագիտացած են բացառապես թուրքական ապրանքների վաճառքի մեջ: Վերջիններիս կողմից նոր շուկաներ գտնելու համար նախատեսված ժամանակահատվածն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31-ին:
Ներմուծման արգելքը, բացի Թուրքիայից, տարածվելու է բոլոր երկրներից, նաեւ Վրաստանից եւ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։ Այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարողներին հիշեցրել է, որ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31-ը ներմուծված թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչեւ այդ ժամկետը ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները:
Տնտեսավարողները դրա համար պետք է հասցնեն այդ ապրանքները հայտարարագրել «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարեն համապատասխան մաքսային վճարները եւ ապրանքները բաց թողնվեն մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարողներին հորդորել է նաեւ ապրանքների առեւտրային փաստաթղթերում նշել ծագման երկրի վերաբերյալ տվյալները, իսկ հնարավորության դեպքում նաեւ մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նշում է, որ ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։ ՊԵԿ-ը հորդորում է խստագույնս պահպանել թուրքական ապրանքների արգելքի վերաբերյալ ՀՀ կառավարության 20.10.2020 թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները եւ զերծ մնալ հնարավոր խախտումներից։
Այսպիսով, 2021 թվականի հունվարի 1-ից մեկնարկում են Թուրքիայի իրականացրած ագրեսիային Հայաստանի պատասխան տնտեսական քայլերը: Այն Թուրքիայի համար զգալի կլինի՝ այնտեղ տիրող ծանր տնտեսական ֆոնի վրա, առավել եւս, որ արգելքի նման որոշումներ են ընդունել նաեւ այլ պետություններ՝ մասնավորապես Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 26-12-2020
|

փակել >>
|