Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՆԱԽԱԳԱՀ


Նախագահը հանդիպել է զինծառայողների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել էր Գյումրի: Նրա առաջին կանգառը Շիրակի թեմի առաջնորդարանն էր:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ հանդիպումը փակ էր: Հանրապետության նախագահը եւ Շիրակի թեմի առաջնորդն անդրադարձել են պատերազմի ընթացքում մեր կրած ցավալի կորուստներին եւ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակին՝ համակարծիք լինելով, որ, որպես ժողովուրդ եւ պետություն, մենք այլ ընտրություն չունենք, քան միասնական ուժերով ոտքի կանգնելը:
Նշելով, որ իրավիճակը շարունակում է մնալ ծանր, զրուցակիցներն իրենց մտահոգությունն ու անհանգստությունն են հայտնել երկրի առջեւ ծառացած լրջագույն ու բազմաբնույթ մարտահրավերների ու խնդիրների առնչությամբ, անդրադարձել դրանց հաղթահարման ուղիներին:
Նրանք հատկապես կարեւորել են պետության սահմանների ու սահմանամերձ համայնքների անվտանգությունն ու պաշտպանությունը, գերիների, պատանդների վերադարձի եւ անհայտ կորածների հայտնաբերման հետ կապված խնդիրների լուծումը:
Հանրապետության նախագահը Շիրակի թեմի առաջնորդի ուղեկցությամբ այցելել է Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:
Այնուհետեւ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում ՀՀ նախագահը հանդիպեց արցախյան պատերազմին Շիրակի մարզից մասնակցած պայմանագրային, ժամկետային եւ կամավորական զինծառայողների հետ:
«Ձեր կյանքն առջեւում է, չկա վերջնական պարտություն: Դժվար է, բայց պետք է պայքարեք, եկել եմ ասեմ, որ դուք պարտված չեք, այլ՝ հաղթած: Ուշադրություն դարձրեք ձեր ընտանիքներին, ապա գտեք կյանքում ձեր տեղը: Հաղթանակ տեսած մարդ եմ, 26 տարի հետո էլ տեսել եմ այս ամենն ու չգիտեմ՝ կկարողանամ նորից հաղթանակ տեսնել, բայց դուք հաստատ հաղթանակը տեսնելու եք»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:

Արմեն Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի թիմի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ դրա ազդեցությանը տնտեսության տարբեր ոլորտների ու ճյուղերի, այդ թվում՝ ստարտափ էկոհամակարգի զարգացման հեռանկարների վրա: Հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին տեղեկություններ են ներկայացրել իրենց ծրագրերի ու անելիքների մասին:

26-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO