Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Վրաստանի վարչապետի պաշտոնին վերանշանակվելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում` ի շահ եղբայրական Վրաստանի:
Անցած մեկուկես տարվա ընթացքում մեր կառավարությունների եւ անձամբ մեր միջեւ ձեւավորվել է արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցության մթնոլորտ՝ հիմնված մեր ժողովուրդներին միավորող բազմադարյա պատմական կապերի եւ մշակութային ու քաղաքակրթական ընդհանրությունների վրա։
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում եւս Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների»։ 26-12-2020
|

փակել >>
|