Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Արցախը Հայաստանի անվտանգության ամբողջական համակարգի անփոխարինելի մասն էր

Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր պաշտպանական բյուջեն

Նոր ստեղծված իրավիճակում բավականին խոցելի են դարձել Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ադրբեջանը չի էլ թաքցնում իր նկրտումները անգամ ՀՀ տարածքի որոշ հատվածների, ընդհուպ՝ մայրաքաղաք Երեւանի նկատմամբ։ Այս ամենը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից պաշտպանական բյուջեի ավելացումն ավելի է մեծացնում նոր ռազմական բախման հավանականությունը։ Այս հարցերի, ինչպես նաեւ Թուրքիայի վարած քաղաքականության շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։
-Արցախը կորցնելուց հետո ավելի ակնհայտ է դառնում, որ մեր պատմական այդ տարածքն էր ՀՀ անվտանգության երաշխավորը։ Այսօր ամբողջ երկիրը դարձել է սահմանապահ։ Բնական սահմանների բացակայությունն ինչպիսի՞ անվտանգային խնդիրներ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։
-Ես կձեւակերպեի այսպես. «Արցախը Հայաստանի անվտանգության ամբողջական համակարգի անփոխարինելի մաս էր»։ Արցախը՝ ազատագրված տարածքներով հանդերձ ապահովում էր Հայաստանի ռազմավարական խորությունը։ Արցախի մեծ մասի կորուստը խիստ խոցելի է դարձնում Սյունիքը եւ կտրուկ բարելավում է Նախիջեւանի դիրքերը։
-Ադրբեջանը 2021 թվականի համար ավելացրել է պաշտպանական բյուջեն 2.5 տոկոսով, որի արդյունքում այն կազմելու է արդեն բյուջեի 23.4 տոկոսը։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողությունների է նախապատրաստվում։
-Մոտավորապես 20 տոկոսով է ավելացրել 2021-ի ռազմական բյուջեն 2020-ի համեմատ, ինչը տրամաբանական է. Ադրբեջանը փորձելու է շատ արագ վերականգնել պատերազմի ընթացքում կրած տեխնիկայի կորուստները, Արցախի գրավված տարածքներում ռազմական ենթակառուցվածք ստեղծել եւ այլն։ Այս ֆոնին շատ ավելի զարմանալի է, որ Հայաստանի ռազմական բյուջեն ընդհանրապես չի ավելացել, իսկ հաշվի առնելով դրամի արժեքի նվազումը դոլարի համեմատ՝ նույնիսկ կրճատվել է, թեպետ Հայաստանը շատ ավելի մեծ ռազմական ծախսերի կարիք ունի հիմա։
-Տարբեր մասնագիտական շրջանակների եւ հասարակության շրջանում մտահոգություններ կան, որ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ պետք է նախապատրաստվել ավելի մեծ պատերազմի։ Կիսո՞ւմ եք այդ մոտեցումը։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք այս մասով։
-Պատերազմը, իհարկե, չի ավարտվել. նոյեմբերի 9-ի հայտարարությունում որեւէ բառ չկա խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ընդամենը՝ հրադադարի։ Ավելին՝ այդ հայտարարությունից հետո էլ ունեցել ենք մի քանի տասնյակ նոր գերիներ, տասնյակ պատանդներ, սպանվածներ, տարածքային կորուստներ թե՛ Արցախում, թե՛ ՀՀ տարածքից։ Ամեն օր Ադրբեջանը նորանոր բարենպաստ դիրքեր է վերցնում՝ գերիշխող դիրք զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ։ Ըստ էության, գոյություն չունի կայուն տրանսպորտային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի միջեւ, ինչը լրացուցիչ թուլացնում է հայկական կողմի դիրքերը։ Փաստորեն, Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանները թշնամուն հանձնելը աննկարագրելիորեն թուլացրել է Հայաստանի դիրքերը նոր պատերազմի դեպքում։ Այսինքն՝ որոշ դադարից եւ ուժերը վերականգնելուց հետո, զուտ տեխնիկական առումով Ադրբեջանը հնարավորություն կունենա ցանկացած պահի լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսել շատ ավելի նպաստավոր դիրքերից, քան երբեւէ կարող էր երազել։
-Թուրքիան հետեւողական քայլերով փորձում է կյանքի կոչել «Մեծ թուրանի» ծրագիրը։ Թուրքական մամուլում հրապարակումներ եղան նաեւ «Թուրանի բանակ» ստեղծելուն ուղղված քայլերի մասին։ Որքանո՞վ է իրատեսական այս բանակի ստեղծումը։ Արդյոք Կենտրոնական Ասիայի երկրները պատրա՞ստ են միավորվել Թուրքիայի ռազմաքաղաքական իշխանության ներքո։
-Չեմ կարծում, որ հենց «Մեծ թուրանի» ծրագիրն է։ Թուրքիան ավելի շատ փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության «նախկին փառքը», գոնե մասամբ։ Այդ նպատակով կիրառվող գործիքներից մեկը պանթյուրքական գաղափարախոսությունն է, բայց ոչ միայն։ Օրինակ՝ Աֆրիկայի երկրներում թուրքերը խաղում են հակագաղութային տրամադրությունների վրա։ Ցանկացած դեպքում այդ երկրների եւ Թուրքիայի միջեւ դեռեւս բազմաթիվ հակասություններ եւ շահերի բախումներ կան։ Չեմ կարծում, թե տեսանելի ապագայում կստեղծվի «Թուրանի բանակ»։ Շատ բան կախված է նաեւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ուժեղանալուց կամ թուլանալուց։ Մյուս կողմից՝ չմոռանանք, որ ամիսներ առաջ անհավանական կթվար թուրքական զինվորականների՝ Արցախի տարածքում տեղակայելու մասին խոսակցությունը։ Կենտրոնական Ասիայի երկրները եւ նույնիսկ Ադրբեջանը առանձնապես չեն շտապում Թուրքիայի հետ մեկ ինտեգրացիոն պրոյեկտում միավորվել։ Բայց փաստ է, որ Թուրքիան աշխատում է այդ ուղղությամբ, եւ արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակն իր համար շատ համոզիչ փաստարկ կարող է դառնալ այդ համոզման գործում։

Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ

26-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO