Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.01.2021
ԼՂՀ


ԱՄՆ-ին կոչ են անում շտապ միջամտել իրավիճակին

«Հայաստանը չի վստահում Ադրբեջանին, ուստի գերադասում է, որ խաղաղապահները մնան»

Ամերիկյան «National Review»-ի հեղինակ Իվան Շիհանն անհանգստացած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է միայն Ռուսաստանի միջնորդությամբ, եւ նա ԱՄՆ-ին կոչ է անում շտապ միջամտել իրավիճակին՝ Մոսկվայից Բաքվի ու Երեւանի «կախվածությունը» նվազեցնելու համար: Միեւնույն ժամանակ ամերիկյան ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն տարածաշրջանի ենթակառուցվածքներում ու էներգետիկ նախագծերում՝ սահմանափակելու համար Ռուսաստանի մանեւրելու հնարավորությունները:
Մինչ ԱՄՆ-ն ձեռքերը ծալած նստել էր, Ռուսաստանը վերածվեց Լեռնային Ղարաբաղի՝ ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի «դռնապանի»: Նոյեմբերին Ռուսաստանը ստացավ օտար երկրի մի կտոր: Ըստ Շիհանի՝ դրանում նրան չօգնեցին ոչ սահմանը հատած անհայտ զորքերը, ոչ էլ հիբրիդային պատերազմը, «պարզապես բացահայտ պայմանավորվեց տարածքի բռնազավթման մասին, եւ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ մնացած աշխարհը նրան նույնիսկ հարց չտվեցին»:
Արցախա-ադրբեջանական նոր պատերազմն ավարտվեց կրակի դադարեցման համաձայնագրով, որը ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գործնականում հաղթող դարձավ Ռուսաստանը, որի խաղաղապահներն այսօր արդեն տարածաշրջանում են:
Ռուսաստանն ավանդաբար պաշտպանում է Հայաստանին, Մոսկվան մեկ լծակ ուներ՝ համաձայնագրի ստորագրման գործում այդ երկրի վրա ճնշում գործադրելու համար: Կնքելով այն՝ Երեւանը հրաժարվեց իր հավակնություններից, իսկ փոխարենը ոչինչ չստացավ: Սոսկ կրակի դադարեցման համաձայնագիր ստացավ, այլ ոչ թե պարտադրված կապիտուլյացիա: Մոսկվան իր դաշնակցի համար քիչ նվաստացում ապահովեց եւ դրա դիմաց ներկայության նվեր ու իրավունք ստացավ:
Եթե Ամերիկան գործնականում պատրաստ չէ միջամտել խաղաղության հաստատման գործընթացին, Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով պատկանում է Ռուսաստանին: Ենթադրվում է, որ ՌԴ-ն տարածաշրջանը կվերահսկի առաջիկա 5 տարում, որին կհաջորդի եւս 5 տարով ավտոմատ երկարաձգում, եթե երեք կողմերից ոչ մեկն առաջին ժամկետի ավարտից 6 ամիս առաջ հանդես չգա դրա դեմ:
Իսկ Ռուսաստանը հաստատ դա չի անի: Հիմա նա դռնապահն է այն տարածաշրջանի, որը կարեւորագույն դեր է կատարում Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման, այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դերի նվազեցման համար: Եթե տարածաշրջանը ռազմավարական առումով կարեւոր է ՆԱՏՕ-ի համար, ապա Կրեմլի համար՝ նույնպես:
«Հայաստանը չի վստահում Ադրբեջանին, ուստի գերադասում է, որ խաղաղապահները մնան: Կարճ, բայց դաժան հակամարտությունը հստակ ցույց տվեց, որ Հայաստանը չի կարող հաղթել ռազմական ճանապարհով, ուստի էթնիկ հայերը պետք է համաձայնվեն Ադրբեջանի ղեկավարության հետ կամ լինեն Ռուսաստանի պրոտեկտորատը: Երեւանն ավելի պակաս նվաստացում է համարում Լեռնային Ղարաբաղում ռուսների հովանավորության ընդունումը, միայն թե ոխերիմ թշնամուն լիարժեք հաղթանակ չպարգեւի: Երեւանը ոչ դիվանագիտական, ոչ ներդրումային առումով այժմ չի կարող թեքվել ոչ դեպի Արեւմուտք, ոչ էլ Արեւելք: Ամեն ինչի համար հիմա ռուսներն են պատասխանում»,-նշել է Իվան Շիհանը:
Վերջին տարիներին ԱՄՆ-ի եւ Եվրամիության թույլ աջակցությունն ստացող Ռուսաստանը կարծում է, որ Ադրբեջանը գտնվում է «մյուս կողմում»: Չնայած դրան, Բաքուն կայուն կերպով ամրապնդում է դիվանագիտական ու տնտեսական կապերը Մոսկվայի հետ: Սակայն հիմա, երբ ռուս զինվորականները Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ մտել են տարածաշրջան, Ռուսաստանի առավելությունը վերածվել է տնտեսական առավելության:
Ռուսաստանը ռազմական ճանապարհով երաշխավորում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջեւան տրանսպորտային միջանցքի պահպանումը, որը փակ էր մինչեւ հրադադարի համաձայնագրի ստորագրումը: Դա նշանակում է, որ ՌԴ-ն վերահսկում է Կասպից ծովից դեպի Միջերկրական ծով եւ Եվրոպա ուղիղ ցամաքային ուղին:
«Արեւմուտքը կարող էր կանխատեսել իրադարձությունների նման զարգացումը: Այն միշտ սկսվում է նույն կերպ. հենակետը վերածվում է ոտնահետքի: Ղրիմ, Արեւելյան Ուկրաինա, Հարավային Օսեթիա, Աբխազիա. ցուցակը կարելի է շարունակել: Ռուսաստանի ներկայությունը դառնում է ռուսական վերահսկողություն. դա է Պուտինի հավակնությունների զարգացման միակ տրամաբանությունը:
Եվ, իրոք, Կրեմլը քայլեր ձեռնարկեց համաձայնագիրը ստորագրելուց ընդամենը մի քանի շաբաթ անց. քարտեզների վրա սահմանները սկսեցին թեքվել եւ խեղաթյուրվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում կարող եք գտնել մի քարտեզ, որը ցույց է տալիս, թե որտեղ, ըստ համաձայնագրի պայմանների, տեղակայված կլինեն խաղաղապահները, եւ որ տարածքում նրանք իրավունք ունեն գործելու»,-շեշտել է հեղինակը:
Խոսակցություններ կան, որ Ռուսաստանն անձնագրավորում է իրականացնում Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը տարածաշրջանում ստեղծում է ժողովրդագրական նոր իրողություն բնակչությանը քաղաքացիություն տրամադրելու միջոցով եւ այդպես է պահպանում իր ազդեցությունը հետխորհրդային այլ երկրների ներքին գործերի վրա: Ըստ հոդվածագրի՝ այդպես է եղել նաեւ Ղրիմ մտնելուց, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում պատերազմներից առաջ, որոնցից բոլորից շատ օգուտ քաղել է Ռուսաստանը: Վերջին անգամ անձնագրավորում իրականացվել է Ուկրաինայի արեւելքում, այդ գործընթացն այնտեղ արդեն լավ ներդրված է: Կրեմլը ակնկալում է, որ տարեվերջին տարածաշրջանում կգտնվի Ռուսաստանի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի` բոլորովին նոր ռուսական փաստաթղթերով:
«Անձնագրավորումը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը միտված բանակցությունները երբեք չեն սկսվի: Ենթադրվում էր, որ Արցախը յուրահատուկ ինքնավարություն կլինի Ադրբեջանի կազմում, ինչպես խորհրդային ժամանակներում: Դրա փոխարեն այն կլինի պրոտեկտորատ, որի բնակչությունը կունենա ռուսական անձնագրեր: Դա Ռուսաստանին առիթ կտա մտնել տարածաշրջան, եթե իր «քաղաքացիներին» վտանգ սպառնա:
Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում Ուկրաինային՝ կապված Ռուսաստանի ապակայունացման հետ, շատ տարօրինակ է, որ Հարավային Կովկասում լրացուցիչ նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկվում: Սակայն Ամերիկան միջամտելու համար դեռ ժամանակ ունի: Հրադադարը տեղը կզիջի խաղաղության վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններին, եւ դեռ շատ բան կա քննարկելու: Միացյալ Նահանգները պետք է ամբողջությամբ եւ համապարփակ կերպով հանդես գա անձնագրավորման դեմ: Եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները վերսկսի դիվանագիտական ու տնտեսական ջանքերը եւ կրկին ներգրավվի այս գործընթացում: Հակառակ դեպքում Ռուսաստանը կշարունակի անվերահսկելի աճը»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-12-2020





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO