Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում
Ի՞նչ է սպասվում առաջիկայում
Ժողովրդագիր, Միջազգային անվտանգության հայկական հարցերի ինստիտուտի փորձագետ Արտակ Մարկոսյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է երկրում առկա ժողովրդագրական իրավիճակի շուրջ։ Առկա՞ է, արդյոք, ճգնաժամ։ Եթե այո, ապա ինչո՞վ է այն պայմանավորված։ Զարգացումների ինչպիսի՞ դրսեւորումներ կանխատեսենք առաջիկա ժամանակաշրջանի համար։ Ի՞նչ ճանապարհով կանխենք բացասական գործընթացները։
-Պարոն Մարկոսյան, ասվում է, որ այսօր մեր երկրում առկա է ժողովրդագրական ճգնաժամ։ Իրո՞ք այդպես է։
-Վաղուց արդեն այդ ճգնաժամը կար, այն չի վերջացել։ Եվ, ցավոք, մոտակա տարիներին խորանալու է։ Դեռեւս գնահատված չէ կորոնավիրուսի եւ պատերազմի ազդեցությունը. հաջորդ տարի հարկավոր է անել լուրջ հետազոտություններ, որպեսզի հասկանալի դառնա, թե դրանք ինչպիսի՞ հետեւանքներ են թողել ժողովրդագրական գործընթացների վրա։ Իսկ, ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ հաջորդ տարվանից մեզ մոտ սկսվելու է ծնունդների նվազման փուլը։ Որովհետեւ հիմա արդեն ամուսնական տարիք է մտնում նախորդ դարի 90-ականների երկրորդ կեսի սերունդը, որը մոտ 40 տոկոսով պակաս է՝ համեմատած 80-ականների սերնդի հետ։ Բնականաբար, արդեն ամուսնությունների թիվն էլ քիչ կլինի։ Չնայած համավարակի պատճառով պատկերն այսօր այդքան էլ հստակ կարող է չդիտվել, բայց, համենայնդեպս, հայտնի է, որ արդեն իսկ հոկտեմբերի տվյալներով 3500 գրանցված պակաս ամուսնություն ենք ունեցել՝ նախորդ տարվա համեմատությամբ։
Անշուշտ, այստեղ առկա է նաեւ կորոնավիրուսային գործոնը, բայց թե հաջորդ տարի ի՞նչ է լինելու, շատ դժվար է ասել։ Որովհետեւ դրան գումարվել է նաեւ պատերազմը՝ իր թողած ազդեցությամբ։ Իսկ եւ՛ համավարակները, եւ՛ պատերազմներն իրենց հետ բերում են սոցիալ-տնտեսական դժվարություններ։ Եվ արդեն մեզանից է կախված, թե ինչ արագությամբ կհաղթահարենք դրանք։ Բայց, բոլոր դեպքերում, առկա է փաստը, որ տեղի են ունեցել մեծ տեղաշարժեր։ Մենք Արցախում ունեինք տնտեսական գոտիներ, որտեղից ստանում էինք հացահատիկ, էլեկտրաէներգիա։ Հաջորդ տարի այլեւս դրանց պակասն ավելի ցայտուն կերեւա եւ կգրանցվի մեր վիճակագրության մեջ։
Ժողովրդագրական իրավիճակի վրա ազդեցության ամենակարեւոր գործոններից է նաեւ անվտանգային միջավայրը։ Նախկին սահմաններով մենք անվտանգային այլ իրավիճակ ունեինք, այժմ պատերազմից հետո պատկերն այլ է։ Եթե նախկինում ունեինք, այսպես ասած, անվտանգության գոտի, այսօր փաստացի Սյունիքից սկսած մինչեւ Գեղարքունիքի մարզի բնակավայրեր դարձել են սահմանամերձ։ Եվ մեր խնդիրն է առավելագույնս ամրապնդել մեր բնակչության անվտանգային միջավայրը, եթե ուզում ենք, որ եղած իրողությունների բացասական ազդեցությունը ժողովրդագրական պատկերի վրա հնարավորինս նվազ լինի։ Հատկապես լուրջ խնդիրներ են առկա՝ կապված Սոթքի հանքավայրի շահագործման հետ։ Եթե հանքը չի գործում իր ամբողջական ծավալներով, ապա տեղի բնակչության շրջանում գործազրկության լուրջ խնդիր է առաջանում։ Եվ գործազրկությունը ծավալվում է՝ հասնելով մինչեւ հանքի հետ փոխկապակցված Արարատի ոսկու վերամշակման գործարան։ Այդպիսով` մի քանի հազար մարդ հայտնվում է գործազրկության շեմին։ Այնպես որ, պետությունը լուրջ անելիք ունի, որպեսզի կանխի արտագաղթն այս մարզերից։
-Իսկ այս տարվա ելքի ու մուտքի պատկերն ինչպիսի՞ն էր, թե՞ դա հիմք չընդունենք՝ նկատի ունենալով փակ սահմանների առկայությունը։
-Հոկտեմբերի տվյալներով` այս տարի Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թիվն ավելացել է 8200-ով։ Բայց հասկանալի է՝ դա կապված է այն հանգամանքի հետ, որ երկրի ելումուտի սահմանը փակ է։ Չգիտենք, թե պատկերն ինչպես կփոխվի, երբ սահմանները բացվեն։
-Ծնունդների խթանման ծրագրեր գործարկվեցին մեր երկրում, դրանց ազդեցությունը նկատելի դարձա՞վ։
-Այո, հուլիսի 1-ից գործարկվեցին այդ ծրագրերը, եւ շատ ծնողներ իրենց երեխայի ծնունդը պլանավորեցին հենց հուլիսից հետո։ Դրա արդյունքում այս տարվա հունվար-հոկտեմբերի տվյալներով մեզ մոտ աճեցին ծնունդները. նախորդ տարվա համեմատ ծնվել է ավելի քան 330 երեխա։ Սակայն առայժմ հայտնի չէ, թե ծնողներն ինչպե՞ս արդեն կպլանավորեն իրենց երեխաների ծնունդը ստեղծված նոր իրավիճակներում։ Բնական է, որ ունենալու ենք սոցիալ-տնտեսական իրավիճակի որոշակի վատթարացում։ Ուստի, կարծում եմ, պայմանավորված նաեւ այն հանգամանքով, որ ամուսնական տարիք են մտնում ավելի քիչ թվով երիտասարդներ, հաջորդ տարվանից պատկերը նույնը չի մնա։ Ամենայն հավանականությամբ, անկման փուլ կմտնենք։ Մեր խնդիրը պետք է լինի հնարավոր միջոցներով կանխել դա, մեկնարկել ծնելիության խթանման նորանոր ծրագրեր։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ 26-12-2020
|

փակել >>
|