Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայոց նեմեսիսի նվիրյալները

«Մինչեւ ե՞րբ պիտի շարունակենք սրբազան գործերի պահին մնալ պառակտված…»

«Օտարական լինելու եւ այն զգալու ընդունակ կարող են լինել միայն նրանք, ովքեր ապրում են օտարության մեջ: Եվ, հավատացեք, այն շատ դառն ու անախորժ զգացում է, որը միշտ եւ յուրաքանչյուր պարագայում առաջնորդում է դեպի դժբախտություն: Սա է մեր դժոխքը, որին դուք նախանձում եք: Եթե միայն գաղափար ունենայիք ձեր դժոխքի մասին եւ, ընդունելով իրականությունը, կնախանձեիք ինքներդ ձեզ: Որովհետեւ երկրում դուք անմահ եք, իսկ մենք օտարության մեջ՝ դատապարտված: Իսկ կարեւորը ձեր անմահությունն է, որը նաեւ երկրինն է: Ընդունում ենք ձեր դժոխքը նույնպես, այո, բայց դուք անմահ եք, իսկ մենք՝ ոչ: Տարբերությունը սա է միայն: Ձեր անմահությունը կարեւոր է, որովհետեւ Հողը պաշտպանելու միակ երաշխիքն է: Մեր դժոխքը, պայմանները, վերջնական կորուստն այնքան վտանգավոր չեն, որքան Հողի կորուստը: Եվ ձեզ վստահված է այն պահպանելու, չկորցնելու պատասխանատվությունը: Այս իսկ պատճառով ձեր զավակներն ապագա ունեն, մինչդեռ մեր զավակները պիտի մխիթարվեն միայն անցյալով: Մեզանից առաջ դուք պետք է հաշիվ տաք ինքներդ ձեզ՝ ո՞վ կընդունի, կարդարացնի ձեր այս՝ հայրենիքը լքելու քայլը: Կամ մի՞թե ճնշում են ձեզ, զզվեցնում ու հուսահատեցնում: Եվ եթե անգամ ճիշտ է սա, սակայն մի՞թե մոռանում եք, որ դատապարտված եք ձեր դժոխքում ապրելու, ինչպես մենք՝ մեր: Ստիպված ենք…»:
Գեւորգ ԱՃԵՄՅԱՆ

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի համահիմնադիրները՝
Ազգի նվիրյալ զավակները, ժամանակների հեռվից էլ են հայրենասիրության ու արժանապատվության հորդորներով սնուցանում մեր ցամաք հոգիները: Նրանք լույսաշխարհ են գալիս առանձնակի առաքելությամբ՝ առ իրենց պաշտելի հայրենիքն ու աշխարհով մեկ ցիրուցանված ազգը: Նրանցից մեկն է Մեծ Հայի՝ Գուրգեն Յանիկյանի գաղափարների հավատավոր ու նրա գործի զինվորագրյալ Գեւորգ Աճեմյանը, անձնազոհ մի մտավորական, որ ծնունդով իրաքցի Հակոբ Հակոբյան հայորդու հետ կյանքի էին կոչելու մահապարտների իրենց հզոր բանակը՝ ԱՍԱԼԱՆ, ու իրենց գործողություններով մարդկության քնած ունկերում հնչեցնելու Հայոց Արդար Դատն ու հատուցման պահանջը:
Գեւորգ Աճեմյանը ծնվել է Սիրիայում, եղեռնից մազապուրծ սասունցիների ընտանիքում: Սովորել է Հայկազյան եւ Կյուլպենկյան վարժարաններում, ավարտել «Ալեպպո» քոլեջը, ապա՝ Բեյրութի ամերիկյան համալսարանի փիլիսոփայության բաժինը: Զբաղվել է մանկավարժական աշխատանքով, հայերենի եւ անգլերենի ուսուցիչ է աշխատել հայկական դպրոցներում: Սփյուռքահայ մամուլում հանդես է եկել արձակ էջերով, քննադատական հոդվածներով, հայկական գաղթօջախների, հայապահպանության խնդիրներն արծարծող հրապարակումներով: Խմբագրել է «Սփյուռք» հանդեսը: Հեղինակ է բազմաթիվ գրքերի, ճանաչված է որպես բանաստեղծ, վիպասան ու արձակագիր: Այս ամենով հանդերձ՝ նրա գործերի գործը նվիրումն էր Հայ դատին ու այդ դատի լուծման համար մղած պայքարը մինչեւ 90-ական թվականներ: ԱՍԱԼԱ-ն իր ակտիվ ռազմական գործողությունների շնորհիվ կրկին միջազգային քաղաքական եւ իրավական ասպարեզ բերեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Աշխարհի առաջատար լրատվական ընկերությունները, անդրադառնալով ԱՍԱԼԱ-ի գործունեությանը, բովանդակալից հրապարակումներով իրազեկում էին Հայոց ցեղասպանության մասին ու շեշտադրում մեր պահանջատիրությունը: Պատահական չէ, որ Եվրոպական պառլամենտը 1981 թվականին պաշտոնապես ճանաչում է Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունը, իսկ 90-ականներից սկսած՝ նույն քայլը կատարեցին բազմաթիվ երկրների օրենսդիր մարմիններ: Դա հայ ընտրյալ զավակների կյանքի ու մահվան պայքարի անուրանալի արդյունքն էր: Գուրգեն Յանիկյանին հաջողվել էր բալթիմորյան սխրագործությամբ այնպես շրջել պատմության անիվը, որ այդ պտույտը լինելու էր շարունակական:
Ի դեպ, Գեւորգ Աճեմյանը, որ ծերունազարդ վրիժառուի երդվյալ հոգեզավակներից էր, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման հաջորդ օրը հանդես է գալիս չափազանց կարեւոր մի հրապարակումով, որի առիթը Գուրգեն Յանիկյանի՝ այդ օրերին ընթացող դատավարությունն էր: Հիշատակենք այն, այս պարագայում չափազանց կարեւոր է լսել արդարության Զինվորին. «Հայ ժողովրդի աննահանջելի պարտականությունն էր պաշտպանել Յանիկյանին, քանի որ ծերունազարդ հերոսը հանուն իր ժողովրդի այնպիսի արարք էր գործել, որը հայ դատի լուծման ճանապարհին նոր միջոց էր, ճշմարիտ նորարարություն, որը շքեղ խոսքերի փրփուրի փոխարեն մեր հեղուկ մտածումներին խառնում էր մետաղի փոշի: Առաջին փոշիները: Չենք կարող առավելագույնս չպաշտպանել մեկին, որը հանուն իր ժողովրդի իրագործեց այս արարքը՝ ամենից անձնուրաց, անշահախնդրային եւ տեսիլապաշտ ոգով…Նա մանավանդ ցույց տվեց այն տեղը, որտեղից պետք է կամուրջ գցել խոսքի եւ գործի միջեւ: Յանիկյանի գործողությունը Հայ դատի գործը հանեց հանքից, մաքրեց այն փոշիներից եւ այլ մանրուքներից: Պետք է պաշտպանել Գուրգեն Յանիկյանին: Նրա արարքը չի սկսվում այն օրվանից, երբ ահաբեկության ենթարկեց երկու թուրք պաշտոնյաների,այլ՝ դատարանում, ամերիկյան դատարանում, որտեղ պետք է աճի ու զորանա եւ հասնի միջազգային ականջներին… Սանտա Բարբարայի ամերիկյան դատարանը պետք է վերածվի մի համալսարանի պատմության ամբիոնի՝ ամերիկյան եւ այլ ժողովուրդներին դասախոսություն կարդալու թուրքի կատարած ցեղասպանության մասին, որոնց մասին մենք մեզ համար ենք մենախոսում…
Մեծ ամոթ պիտի լինի մեր ժողովրդի համար, եթե դատարանում անփառունակ վախճան ունենա Յանիկյանի գործը: Սողոմոն Թեհլերյանի գործը որքանով որ շքեղ հաղթանակ էր Թալեաթի դիտապաստ ընկած օրը, նույնքան գերմանական դատարանում, երբ հնարավոր եղավ զսպաշապիկ հագցնել ցեղասպան թուրքին եւ նրան գլխիկոր Ստամբուլ վերադարձնել…
Սանտա Բարբարայի բանտում եւ դատարանում պետք չէ մենակ թողնել Յանիկյանին, մենակ թողնելու եւ միայնակ գործելու այս մեծ սիրահարին, որը, ինչպես գիտենք, եւ վկայում են լուրերը, որն ուզում է մենակ մնալ իր անհատական գործելակերպով՝ արհամարհելով փաստաբաններին եւ հանգանակած գումարները… Իր արարքի ժամանակ միայնակ՝ երկու թուրքի դեմ, որոնք ցեղասպանի արյան գնդիկներ ունեին իրենց երակներում, նաեւ դատարանի առա՞ջ: Պիտի միայնակ մնա թուրք պետության տրամադրած վարկերով գոտեպնդված փաստաբանների եւ մարդկային այլ բազմության առջեւ: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակենք սրբազան գործերի պահին մնալ պառակտված…
Ափսո՛ս…Մեծ պահերի կրակը չի կարողանում հալեցնել մեր տկարությունները եւ չի զոդում մեր միջեւ ճեղքվածքները…
Ամերիկյան դատարանի առջեւ պարտվողը Յանիկյանը չի լինելու, այլ մեր ժողովուրդը, մեր Նահատակները…»:
Ահա այսպես են մտածում ու այսպես գործում Նեմեսիսի հոգեզավակները: Նրանք, որ իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենյաց արդար պահանջատիրության, հանուն հայապահպանության ու արդար վրեժի: Այդ անմահներից մեկն է Գեւորգ Աճեմյանը՝ Մեծ Վրիժառուի գաղափարակիրն ու նրա գործի շարունակողը:
Արդյոք կարո՞ղ ենք դասեր առնել նրանցից…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

26-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO