2021-ը՝ բոլոր ոլորտներում հաղթանակների համար հաստատուն նախադրյալների ստեղծման ու էական ձեռքբերումների տարի
Անցնող տարվա արհավիրքների հետեւանքները հնարավոր է հաղթահարել միայն համահայկական ջանքերով
2020 թվականը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների պատմությունում կհիշատակվի որպես մեծ ցնցումների տարի: Հայկական երկու պետություններն այս տարի ստիպված եղան դիմակայելու երկու համամարդկային աղետի՝ թագավարակին եւ Թուրքիայի ծավալապաշտական գործողություններին: Երկու դեպքում էլ էական հարված հասցվեց մեր սոցիալ-տնտեսական համակարգին, ռազմական ներուժին: Այս խնդիրները կլուծվեն, կվերականգնվեն տնտեսական կորուստները, սոցիալական վիճակը, ռազմական ներուժը, բայց անդառնալի կմնան մարդկային կորուստները: Երկու աղետները միասին մեր ժողովրդից խլեցին 6000-ից ավելի կյանքեր: Հիմնահարցերը դեռ անցյալում չեն, դեռ ունենք գերիների, անհետ կորածների կարեւորագույն խնդիրներ, մյուս կողմից էլ՝ համավարակը շարունակում է ամեն օր քաղաքացիների նոր կյանքեր խլել:
Երկու աղետը էական ազդեցություն թողեցին նաեւ տնտեսության վրա: Նախնական գնահատականներով՝ այս տարի տնտեսական անկումը կկազմի 9 տոկոս: Եթե ողջ աշխարհի տնտեսությունը զգաց միայն համավարակի բացասական ազդեցությունը, ապա Հայաստանի եւ Արցախի դեպքում գումարվեց նաեւ պատերազմը: Բացասական զարգացումներն իրենց օրինաչափ ազդեցությունը թողեցին նաեւ դրամի փոխարժեքի վրա: Այն էականորեն արժեզրկվեց, ինչն իր հետ բերեց նաեւ որոշակի ապրանքների գների աճ: Գնաճը կարգավորող լիազոր մարմնի՝ ԿԲ գնահատականներով, այն կազմում է 1.6 տոկոս, որը թույլատրելիի սահմաններում է: Ըստ գլխավոր դրամատան տնտեսական հաշվարկների՝ գնաճի վերին շեմը 4 տոկոս է, որի հատելուց հետո Կենտրոնական բանկը կմիջամտի:
Նոր՝ 2021 թվական ենք մուտք գործում ծանր խնդիրներով: Հայաստանին եւ Արցախին դժվարին աշխատանքներ են սպասվում տնտեսության վրա պատերազմի եւ համավարակի հետեւանքները վերացնելու ուղղությամբ: Կուտակված հիմնահարցերը լուծելու համար առաջնային անհրաժեշտություն է տնտեսական դրական ցուցանիշների ապահովումը: Դրան հասնելու ուղիներից մեկը՝ դեպի երկիր ներդրումների հոսքի ավելացումն է, իսկ այն հնարավոր է ապահովել բացառապես միայն կայուն եւ կանխատեսելի ներպետական միջավայր ձեւավորելու միջոցով:
Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա թագավարակի ազդեցությունը նվազեցնելու համար դրա դեմ պատվաստվելն այլընտրանք չունի: Գալիք տարի այդ ճանապարհով կգնան բոլոր երկրները, եւ շատ կարեւոր է, որ առաջիններից մեկը կարողանանք ռիսկային խմբերին՝ տարեցներին եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողներին ապահովել համապատասխան քանակի պատվաստանյութերով:
Պատերազմի վերքերի սպիացումը, դրա հասցրած հարվածների հետեւանքների վերացումը մեր գերխնդիրն է: Այն պարտադրված է 3000-ից ավելի սուրբ նահատակների թողած պատգամով՝ գրված նրանց կյանքի գնով:
Մեր եւ գալիք սերունդների ուսերին պարտքի մեծ բեռ դրվեց այս տարի: Պարտավոր ենք մեր գործողություններով եւ աշխատանքով արժեւորել մեր ընտրյալների հիշատակը՝ ընկալենք նրանց տված դասերը եւ թողած պատգամի արժեքը: Այն մեկն է՝ ավելի հզոր պետության կառուցումը: Միայն այս դեպքում այս արհավիրքներին ականատես եղած մեր սերունդն արժանի կլինի մեր նահատակների թափած արյանը:
Հայկական երկու պետությունների առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետության նպատակային քաղաքականության ուժեղացումը, այլեւ համայն հայության ներուժի մեկտեղումը: Առաջնային խնդիր է պետության անվտանգության եւ պաշտպանության համակարգերի ամրացումը, որին պետք է ուղղվեն բոլոր հնարավոր ռեսուրսները: Այդ նպատակով նոր որակով եւ գաղափարախոսությամբ պետք է իրագործվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը:
Զգալի ռեսուրսներ են անհրաժեշտ նաեւ պատերազմից հետո առկա հումանիտար հետեւանքները վերացնելու նպատակով: Միջոցներ են պետք պատերազմում վիրավորված զինծառայողների բուժման խնդիրների, ինչպես նաեւ զոհվածների եւ անհետ կորածների ընտանիքների աջակցության հարցերը լուծելու համար: Այդ նպատակով ԱԺ-ն արդեն քննարկում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը, որով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նախկինում վճարվող 1000- ական դրամներն ավելացվում են ըստ եկամուտների չափի: Նվազագույն չափը սահմանվել է 1500 դրամ՝ մինչեւ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, եւ այն սանդղակներով հասնում է մինչը 15 հազար դրամի՝ ամսական 1 մլն դրամից ավելի եկամուտ ուենցողների համար: Սա միայն հիմնահարցերի լուծման գործիքներից մեկն է, եւ ակնկալվող արդյունքների հասնելու համար համալիր լուծումներ են պետք:
Այս հիմնահարցերի լուծումն առաջնային է հայկական երկու պետությունների սոցիալական լարվածությունը մեղմելու համար, քանի որ զոհերի ու անհետ կորածների թիվը մեծ է եւ սոցիալական մեծ շերտեր է ընդգրկում: Նման ծավալի խնդիրների լուծումը 2021 թվականին նախանշում է ողջ հայության ջանքերի մեկտեղմամբ ծանրաբեռնված եւ գերլավրված աշխատանք: Կարեւոր է, որ գալիք տարին լինի մեր պետությունների մեջքերի ուղղման, բոլոր ոլորտներում հաղթանակների համար հաստատուն նախադրյալների ստեղծման ու էական ձեռքբերումների տարի:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 29-12-2020
|

փակել >>
|