Քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից:
«Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության եւ տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերին: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ եւ զորակցություն հայտնեց հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների եւ երկխոսության առավել ակտիվացման կարեւորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջեւ դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
29-12-2020
|

փակել >>
|