2021 թվականը դիվանագիտության ոլորտում լինելու է ճակատամարտերի տարի
Իրան-Հայաստան դիրքորոշումների մոտեցում
2021 թվականին Արցախի կարգավիճակի հարցով կտրուկ աճելու են բանակցային գործընթացները, եւ դիվանագիտության ոլորտում մեծ ծավալի աշխատանքներ են տարվելու:
Արցախյան պատերազմը վեր հանեց դիվանագիտական ճակատում առկա բացերը, որոնք արագ լուծման կարիք են զգում: Մասնավորապես մտահոգիչ էին Վրաստանի եւ Իրանի գործողությունները: Վերջիններս փակել էին իրենց ցամաքային սահմանները եւ թույլ չէին տալիս, որ Հայաստան զինամթերք մատակարարվի: Վրաստանը բացի ցամաքային ճանապարհներից փակել էր նաեւ օդային ուղիները:
Նման վարքագիծը վերջիններս բացատրեցին չեզոքություն պահպանելու եւ հարեւանների հետ բալանսավորված քաղաքականություն վարելու ձգտումով, բայց ակնհայտ է, որ այս ուղղությամբ էական աշխատանքներ տանելու անհրաժեշտություն կա: Դիվանագիտության ոլորտում աշխատանքների նոր թափը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ առաջիկա տարիներին պատերազմը շարունակվելու է հենց այստեղ:
Այս առումով կարեւոր է, որ ԱԳ նախարար Արա Այվազյանն իր գործունեությունը սկսեց՝ ակտիվ աշխատելով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում այս կամ այն կերպ ներգրավված կամ ազդեցություն ունեցող պետությունների հետ: Վերջինս արդեն հանդիպումներ եւ հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների իր գործընկերների հետ:
Նախորդ օրը նա հեռախոսազրույց ունեցավ նաեւ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի՝ քննարկելով նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Իսկ տարածաշրջանում միակ նոր մարտահրավերը Սիրիայից եւ Լիբիայից բերված ջիհադիստ ծայրահեղականների եւ թուրքական բանակի ներկայությունն է: Բնական է, որ Հայաստանը ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին պետք է կազմակերպի դրա հակազդումը: Այս խնդիրը մոտեցրել է կողմերի դիրքորոշումը եւ այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի հնարավորություններ ստեղծել:
Հատկանշական է, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել է նաեւ արցախյան պատերազմին եւ հայտնել իրանական կողմի ցավակցությունը Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ, ինչպես նաեւ զորակցություն է մաղթել հայ ժողովրդին: Զրուցակիցները նաեւ ընդգծել են տարբեր մակարդակներով փոխշփումների եւ երկխոսության առավել ակտիվացման կարեւորությունը:
Եթե իրանի հետ հարաբերություններում առկա է շահերի համատեղում, ապա նույնը չի կարելի ասել մեր մյուս հարեւանի՝ Վրաստանի դեպքում: Վերջինս, ունենալով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրները, նախընտրում է իր արտաքին քաղաքականության մեջ առաջնայնություն տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ համագործակցության սերտացմանը, եւ այստեղ է, որ հայկական դիվանագիտությունը մեծ ծավալի աշխատանք ունի տանելու: Դրա նպատակը պետք է լինի այն, որ այդ եռյակի փոխգործակցությունը չաշխատի Հայաստանի դեմ:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ 2021 թվականը լինելու է բարդ, դիվանագիտական բազմաբեւեռ աշխատանքներով հագեցած տարի: Այդ կանխատեսումը հիմնավորվում է նաեւ Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող ազդակներով, ինչը խոսում է այն մասին, որ վերջիններս հակված չեն Արցախի հարցում բանակցությունների սեղանի մոտ վերադառնալուն կամ գոնե առերեւույթ դեմ են արտահայտվում առկա բանակցային ձեւաչափերին: Գալիք տարին առաջնային է լինելու թե՛ բանակցություններին նոր որակ հաղորդելու, թե՛ գործող ձեւաչափի պահպանման ուղղությամբ ջանքերի ներդրման առումով:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 29-12-2020
|

փակել >>
|