Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


«Վրաստան» թերթը՝ 100 տարեկան

Վրաստանում լույս տեսնող հայկական «Վրաստան» թերթի մեկդարյա հոբելյանը լրացավ դեկտեմբերի 20-ին: Պարբերականի աշխատակիցներին, ընթերցողներին հոբելյանի առթիվ իրենց շնորհավորանքները հղեցին Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլին եւ Արմեն Սարգսյանը, երկու երկրների վարչապետներ Գիորգի Գախարիան ու Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այլ անձինք, Վրաստանի եւ Հայաստանի ժուռնալիստների միությունները, «Հայաստանի Հանրապետություն» թերթը, լրատվական գործակալությունները։ Թերթի աշխատակիցները հոբելյանի առթիվ շնորհավորանքներ ստացան նաեւ Վրաստանի գրեթե բոլոր հայաբնակ տարածաշրջանների՝ Սամցխե-Ջավախեթիի, Քվեմո Քարթլիի, Բաթումիի, Կախեթի… եւ, իհարկե, Թբիլիսիի իրենց ընթերցողներից։
Շնորհավորական ուղերձներում առանձնակի ընդգծվում է մեկդարյա քաղաքական ելեւէջներ անցած «Վրաստան» թերթի հավատարմությունը իր ընթերցողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովման, համամարդկային եւ ավանդական արժեքների ժողովրդականացման, հանդուրժողականության, մարդասիրության սկզբունքների արմատավորման, հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության, Վրաստանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների խորացման առաքելությանը:
Մասնավորապես, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր շնորհավորական ուղերձում նշում է. ««Վրաստան» թերթը միշտ նշանակալից դեր է կատարել մեր հայալեզու քաղաքացիների համար նշանակալից պետական տեղեկատվությամբ ապահովման գործում եւ այսօր էլ նպաստում է նրանց ինտեգրմանը Վրաստանի միասնական հասարակությունում»։
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձում գրում է. «Ցանկանում եմ այս հոբելյանական տարեթվի կապակցությամբ շնորհավորել թերթի հրատարակիչներին, նրա ընթերցողներին եւ մեր հասարակայնությանը։ Առանձնակի շնորհավորում եմ թերթի գլխավոր խմբագիր, Վրաստանի բազմազգ շահերի հավատարիմ պաշտպան Վան Բայբուրթին։ Այս հարյուր տարիների ընթացքում թերթը դարձել է վստահության, հանդուրժողականության, լավագույն ավանդույթների ու հավատարմության խորհրդանիշ, որին զգուշությամբ պիտի վերաբերվել, որպեսզի եւս բազմաթիվ սերունդների փոխանցվեն այս ընդհանուր արժեքները»:
Իր շնորհավորական ուղերձում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ընդգծելով պարբարականի դերը, գրում է. «Լինելով ցայսօր լույս տեսնող հայատառ ամենահին պարբերականներից մեկը, «Վրաստանը» արդեն մեկ դար վիրահայության առօրյայի հավատարիմ ու անբաժան ուղեկիցն է, բարեկամ Վրաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի մշտարթուն տարեգիրը։ Եվ դրանում մեծ են նաեւ թերթի երկարամյա խմբագիր Վան Բայբուրթի դերն ու ներդրումը»։
Իր հերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ թերթն առաջիկայում էլ կշարունակի էր շնորհակալ գործունեությունը. «Այսօր էլ «Վրաստանը» շարունակում է եւ, վստահ եմ, շարունակելու է կատարել իր նվիրական առաքելությունը՝ գործունեության առանցքում պահելով հայ եւ վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության տեսլականը եւ իր ավանդը ներդնելով երկու ժողովուրդների հետագա մերձեցման, չխամրող ավանդույթների պահպանման եւ մշակութային կապերի զարգացման գործում»,- գրում է Հայաստանի վարչապետը իր շնորհավորական ուղերձում։
«Վրատանը» յուրովի հանդիսանում է վիրահայ համայնքի պատմության մատենագիրը՝ իր էջերում ներկայացնելով համայնքի ոչ միայն ներկան, այլեւ Վրաստան պետության շինարարության, պաշտպանության, բարգավաճման գործում վիրահայերի ներդրած պատմական ավանդը: Այն նշանակալի դեր է կատարում Վրաստանի հայազգի քաղաքացիների՝ վրաց հասարակայնության սոցիալական եւ քաղաքական կյանքում ինտեգրման գործում։
Այսօր, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այդ բարդ պայմաններում էլ թերթը շարունակում է անխափան աշխատանքը, մատչելի լեզվով ընթերցողներին հասցնելով բոլոր այն անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչը դյուրացնում է այս բարդ իրավիճակում նրանց կյանքը։
Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ՝ «Վրաստան», հարատեւություն եւ բարգավաճում քեզ։

29-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO