Պետրոսյանի գլխավորությամբ
Արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը միանձնյա գլխավորում է «Վաշինգթոնյան ձմեռ» վերտառությամբ դասական շախմատի առցանց միջազգային մրցաշարի վարպետների խմբի աղյուսակը։
Ստուգատեսին մասնակցում է 2200 միավորից բարձր անհատական վարկանիշ ունեցող 72 շախմատիստ, ովքեր ներկայացնում են 18 երկիր։ Մինչեւ 18 տարեկանների աշխարհի նախկին չեմպիոն Պետրոսյանը 6 հնարավորից վաստակել է 5,5 միավոր։ 22-ամյա արցախցին հաղթել է վրացի Բահադուր Ջոբավային, ռուսներ Գրիգորի Օպարինին եւ Դմիտրի Կրակվինին ու բելառուս Կիրիլ Ստուպակին։ Միակ ոչ-ոքին գրանցել է 6-րդ տուրում՝ միավորը կիսելով երկրորդ տեղում ընթացող վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայայի հետ։ Վերջինս կես նիշ է զիջում մեր հայրենակցին։ 4,5 միավորով 7-րդ հորիզոնականին է Հայկ Մարտիրոսյանը։ Համանման ցուցանիշով 3-8-րդ տեղերն են բաժանում նաեւ ամերիկացիներ Ջեֆրի Սյուն, Էնդրյու Հոնը, ռուսաստանցիներ Սանան Սյուգիրովը եւ Պավել Պոնկրատովը, ուկրաինացի Պավել Էլյանովը։ Հայ մյուս շախմատիստներից վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանը 3,5 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը, իսկ նրանից կես միավոր պակաս ունեցող Արման Միքայելյանն ու ռուսաստանցի Նիկիտա Մատինյանը իրար են հաջորդում 35-րդ եւ 36-րդ հորիզոնականներին։ Տեղին է նշել, որ մրցաշարի հաղթողի մարզավարը կազմելու է 4 հազար, իսկ հաջորդ երկու մրցանակակիրներինը՝ 2000 եւ 1000 դոլար։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
29-12-2020
|

փակել >>
|