Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

Արդ, աթենացի՛ք, ինձ հարկ է պաշտպանվել եւ ջանալ կարճատեւ ընթացքում հերքելու այն կեղծիքը, որ արդեն երկար ժամանակ տարածված է ձեր շրջապատում: Անտարակույս, ես կցանկանայի, որ դա արվեր ի բարօրություն ե՛ւ ինձ, ե՛ւ ձեզ. ուրիշ էլ ինչի՞ կարող եմ հասնել իմ պաշտպանությամբ: Միայն ես կարծում եմ, որ դա դժվար է, թեպետ ինձ համար գաղտնիք չէ գործի էությունը: Դե, թող այն ընթանա կա-մոքն Աստծո, իսկ քանի որ օրենքին պիտի ենթարկվել, ապա, ուրեմն, պիտի արդա-րանամ....
Հնարավոր է, որ ձեզանից ինչ-որ մեկը զայրանա՝ հիշելով, թե ինչպես ինքը, դա-տարանում հայտնվելիս եւ այն էլ ոչ այդքան կարեւոր գործով, որքան իմը, առատ արցունքներով խնդրում ու աղերսում էր դատավորներին, եւ վերջիններիս գութն ավելի շարժելու նպատակով այստեղ էր բերում իր երեխաներին եւ բազում հարազատների ու ընկերների, իսկ ես ահավասիկ ոչ մի նման բան մտադիր չեմ անելու, թեպետ իմ գործը, որքան հասկանում եմ, կարող է վտանգավոր շրջադարձ ստանալ.... Մեկ անգամ չէ, որ ինձ հարկ է եղել տեսնելու, թե ինչպես թվում է թե հարգարժան մարդկանց, բավական է դատարան կանչեն, զարմանալի բաներ են անում. այն տպավորությունն է, թե նրանք մտածում են, որ սարսափելի բան կլինի, եթե մահանան, բայց եւ անմահ են դառնալու, եթե նրանց մահապատժի չենթարկեն.... Դեռ չեմ խոսում պատվի մասին, աթենացինե՛ր, ինձ թվում է, որ սխալ է աղաչել դատավորներին եւ աղերսանքների միջոցով ազատվել, փոխանակ բացատրելու գործի էությունը եւ համոզելու: Չէ՞ որ դատավորը նրա համար չի կարգված, որ կամայաբար ներում շնորհի, այլ որ արդարացի դատ անի, եւ նա երդում է տվել ոչ թե այն բանի համար, որ ում ուզի` թողություն տա, այլ դատի օրենքների հիման վրա.... Պարզ է, որ եթե սկսեի ձեզ համոզել եւ հարկադրեի իմ խնդրանքով խախտել ձեր երդումը, ապա կդրդեի ձեզ մտածել, թե աստվածներ չկան, այդկերպ, փոխանակ պաշտպանվելու, պարզապես ինքս ինձ կմեղադրեի, թե իբր չեմ պատվում աստվածներին: Բայց իրականում, աթենացինե՛ր, ես նրանց ավելի եմ պատվում, քան իմ մեղադրողներից ամեն մեկը, ուստի եւ վստահում եմ ձեզ եւ Աստծուն դատել ինձ՝ ինչպես դա ամենից լավ կլինի թե՛ ինձ համար, թե՛ ձեզ համար....
Եթե դուք հիմա ինձ բաց թողնեիք.... ապա ես ձեզ կասեի. «Ես նվիրված եմ ձեզ, աթենացինե՛ր, բայց հնազանդվելու եմ ավելի շատ Աստծուն, քան ձեզ, եւ քանի դեռ շնչում եմ, եւ մեջս ուժ է մնում, չեմ դադարելու փիլիսոփայել, հորդորել եւ համոզել ձեզանից ամեն մեկին՝ ասելով այն, ինչ սովորաբար ասում եմ. «Դու մարդկանցից լա-վագույնն ես, քանի որ աթենացի ես, քաղաքացին ես մեծագույն քաղաքի, բոլորից ավելի փառաբանված հզորությամբ եւ իմաստնությամբ, դու չե՞ս ամաչում, որ հոգ ես տանում առավելագույնս փող, պատիվ եւ փառք ունենալու մասին, այնինչ բանակա-նության, ճշմարտության եւ հոգուդ մասին չես հոգում, չես մտածում, որ հոգիդ հնա-րավորինս լավը դարձնես»: Եվ եթե որեւէ մեկը ձեզանից սկսի վիճել եւ պնդել, թե հոգ է տանում հոգու մասին, ես նրան հանգիստ չեմ թողնի եւ իսկույն չեմ հեռանա, այլ հարցուփորձ եմ անելու, քննելու, մերկացնելու, եւ եթե պարզեմ, որ նա զուրկ է առա-քինությունից եւ սոսկ ասում է, թե առաքինի է, ապա նախատելու եմ, որ նա ամենից արժեքավորը բանի տեղ չի դնում, իսկ վատը գնահատում է ամենից ավելի: Այդպես եմ վարվելու բոլորի հետ, ում էլ հանդիպեմ` ջահելի եւ ահելի, օտարների եւ ձեզ, մա-նավանդ ձեզ հետ, Աթենքի բնակիչնե՛ր, որովհետեւ դուք ինձ ավելի մոտ եք արյամբ: Հավատացնում եմ ձեզ, այդպես է հրամայում Աստված, եւ ես կարծում եմ, որ ամբողջ քաղաքում ձեզ համար չկա ավելի մեծ բարիք, քան իմ ծառայությունը Աստծուն».... Ե-ղեք վստահ, որ եթե դուք ինձ, ինչպիսին որ ես կամ, մահապատժի եք ենթարկում, ա-պա ավելի շատ ձեզ եք վնասում, քան ինձ....
Մահվանից խույս տալը, աթենացինե՛ր, դժվար չէ, առավել դժվար է այլասերու-մից խուսափելը. վերջինս մահվանից արագահաս է: Եվ ահա ինձ, դանդաղաշարժ եւ ծեր մարդուս, հասավ ոչ այնքան արագաշարժը, իսկ ինձ մեղադրողներին՝ ուժեղ ու ճարպիկ այդ մարդկանց, ամենից արագաշարժը՝ այլասերումը: Ես այստեղից հեռա-նում եմ՝ ձեր կողմից դատապարտված մահվան, իսկ իմ մեղադրողները հեռանում են՝ ճշմարտության կողմից մերկացված իրենց չարագործությամբ եւ անարդարությամբ: Ես մնում եմ իմ պատժի հետ, նրանք՝ իրենց: Այդպես էլ, թերեւս, պիտի լիներ, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ է:

ՍՈԿՐԱՏԵՍ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

29-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO