Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել «COVID-19»-ի պայմաններում
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում ամանորին ընդառաջ առողջ սնվելու կանոնները:
«Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարեւոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարեւոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու եւ հիվանդություններին դիմակայելու տեսանկյունից։ Բացի այդ, առողջ սնուցումը նվազեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը։
Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, սնուցումը ճիշտ կազմակերպելու եւ հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.
- սահմանափակել տապակած եւ ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդատեսակներին,
- սահմանափակել շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է ճարպակալման պատճառ դառնալ,
- նախապատվությունը տալ մրգին եւ բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով եւ ածխաջրերով,
- սնվել չափավոր. սնունդը պետք է ընդունել քիչ չափաբաժիններով՝ օրվա ընթացքում 4-5 անգամ՝ ընդմիջումներով: Հիշե՛ք՝ որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա,
- անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը եւ սնման ռեժիմը, քանի որ երեխաների օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ,
- սահմանափակել ալկոհոլի օգտագործումը,
- սահմանափակել աղի օգտագործումը՝ օրական օգտագործելով 5 գրամից ոչ ավելի,
- չմոռանալ ջրի մասին, օգտագործել բավարար քանակությամբ ջուր»։
29-12-2020
|

փակել >>
|