Արցախյան կռիվը՝ ապագա պատերազմների ազդարար
Սոցցանցերի միջոցով ահաբեկչությունը նման ծավալով երբեք չի օգտագործվել պատերազմում
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ: Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ կնքված՝ կրակի դադարեցման համաձայնագիրն արձանագրեց պատերազմի ավարտն ու Ադրբեջանի առավելությունը: Այժմ ռազմական փորձագետներն ուսումնասիրում են այս պատերազմի ինտենսիվությունն ու առանձնահատկությունները: Այս մասին գրում է ֆրանսիական «Le Monde»-ը:
«Մինչեւ այս պատերազմը կարծիք կար, որ հայկական բանակն արդյունավետ է ու առավել մոտիվացված, ավելի լավ գիտի տարածքը: Այդուհանդերձ, Ադրբեջանը վերջին տարիներին ձեւավորել է ռազմական տպավորիչ զինանոց ու մանրամասն պլանավորել ռազմական գործողությունները եւ իրականացրել դրանք Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ: Հակամարտության մեկնարկից 11 ամիս առաջ Բաքուն Անկարայից 256 մլն դոլարի զենք գնեց, այդ թվում՝ 6 ռազմական անօդաչու թռչող սարք՝ «Բայրաքթար»: Արդյունքում ադրբեջանական կողմը կարողացավ օգտվել թուրքական տեխնոլոգիական նվաճումներից ու փորձից, որը նա ձեռք էր բերել նաեւ Սիրիայում»,- գրում է «Le Monde»-ը:
2016-2020 թթ. ընկած ժամանակահատվածում Թուրքիան «Գարնանային վահան» անվանումն ստացած մի քանի անդրսահմանային արշավներում ներգրավեց տասնյակ հազարավոր մարդկանց (չտեսնված մասշտաբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների չափանիշներով, բացառությամբ ԱՄՆ-ի), որի արդյունքում եւ անմիջական բախում առաջացավ սիրիական բանակի հետ:
2020 թ. մարտին նման վերջին գործողության շրջանակներում մարտական անօդաչու թռչող սարքերը, հրետանին, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը եւ հատուկ նշանակության զորքերն առաջին անգամ զանգվածային կերպով գործարկվեցին կանոնավոր բանակի, նրա զրահատեխնիկայի, հրետանու եւ ՀՕՊ-ի դեմ: Երեք գիշերվա ընթացքում Դամասկոսի ուժերը կորցրին 124 տանկ ու զրահամեքենա: Քանդվեցին շտաբներ, պահեստներ եւ մատակարարման գծեր: Չնայած Բաշար ալ-Ասադի թուլացած բանակը չի համեմատվի Արցախի հայկական ուժերի հետ, այն տառապում է նույն տեխնոլոգիական հետամնացությունից եւ աղետներից. տեխնիկան դեռ խորհրդային արտադրության է, օդից աջակցությունն իսպառ բացակայում է, եւ բանակն անկարող է դիմակայել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին ու անօդաչու թռչող սարքերին:
Արցախյան պատերազմում հայկական փորձառու բանակը զիջեց 44 օրվա ընթացքում: Թուրքական եւ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը գործնականում ունակ են կատարել գրեթե նույն խնդիրները, ինչ ռազմական ինքնաթիռները: Նրանք վախ սերմանեցին բնակչության շրջանում, մարդկային եւ նյութական մեծ վնաս պատճառեցին:
Մասնավորապես՝ դրանք ադրբեջանցիներին հնարավորություն տվեցին հայկական դիրքերի հետախուզական աշխատանքներ իրականացնել սեփական հրետանուց գնդակոծումից եւ մատակարարման գծերի փակումից առաջ: Ինչպես եւ Սիրիայում ու Լիբիայում, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն անարդյունավետ էին նման ոչ մեծ եւ դանդաղ սարքերի դեմ: Հայաստանը չուներ համակարգեր, որոնք կարող էին խափանել անօդաչու թռչող սարքերի կառավարումը, նույնիսկ չօգտագործեց «Սու-30»-ի գաղտնալսիչները. Դա շատ թանկ կլիներ, մինչդեռ անօդաչուի կորուստը մեծ դեր չի խաղում թշնամու համար:
«Եվրոպան պետք է ուշադիր ուսումնասիրի այդ հակամարտության ռազմական դասերը, այլ ոչ թե այն դիտարկի որպես աղքատ երկրների փոքր պատերազմ,- ասել է Գուստավ Գրեսելը՝ Եվրոպայի խորհրդից:- Միայն Ֆրանսիան ու Գերմանիան բավարար համակարգեր ունեն՝ խոչընդոտներ ստեղծելու անօդաչուների համար, մինչդեռ Եվրամիության բանակների մեծամասնության, առավելապես՝ փոքր եւ միջին անդամ-երկրների համար ժամանակակից պատերազմում նույնքան ծանր կլիներ, որքան հայկական բանակի համար»:
Ռազմական փորձագետ Միշել Գոյյան, իր հերթին, ուշադրություն է հրավիրում անօդաչուների ակտիվ օգտագործման վրա, որոնք «դեռ երբեք նման փլուզումներ չեն կատարել մեկ արշավի ընթացքում»: «Արեւմտյան բանակներում կասկածով էին վերաբերվում այս տարօրինակ թռչող տեխնիկային՝ պնդելով, որ անօդաչու թռչող սարքերը երկար չեն ձգի բարձր ինտենսիվության մարտերում, որ ռազմական ինքնաթիռները կմնան երկնքի տիրակալներ: Իրականում հակառակ պատկերն է եղել»:
Բացի այդ, արյունալի բախումները Լեռնային Ղարաբաղում հոգեբանական պատերազմի նոր ձեւի սկիզբը դրեցին. Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների ուղարկումը տագնապ առաջացրեց հայ բնակչության շրջանում եւ ցույց տվեց Անկարայի հակառակորդներին, որ նա կարող է իր հայեցողությամբ օգտագործել զինյալների այդ ռեզերվը:
Ղարաբաղյան հակամարտությունը եւս մեկ հետ թողեց սոցիալական ցանցերում՝ զոհված զինվորների լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք որոշ դեպքերում ուղարկել են հենց նրանց հարազատներին: Ֆեյսբուքի ու Յութուբի միջոցով ահաբեկչությունը նման ծավալով երբեք չի օգտագործվել պատերազմում ու դատապարտվել է միջազգային հումանիտար կազմակերպությունների ու ՄԱԿ-ի կողմից:
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ 29-12-2020
|

փակել >>
|